Քրեակատարողական ծառայությանը լրացուցիչ 30 հաստիք կտրամադրվի – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
15 08 2025
  • $
    383.50
  • RUBLE
    4.81
  • 448.43
WEATHER
+23.09 oC

Քրեակատարողական ծառայությանը լրացուցիչ 30 հաստիք կտրամադրվի

13:55 25.04.2019

ՀՀ կառավարությունն ապրիլի 25-ին ընդունեց «ՀՀ կառավարության 2001 թվականի հոկտեմբերի 19-ի N 1015 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» նախագիծը: ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը նշեց, որ նախագծով առաջարկվում է Քրեակատարողական ծառայությանը տրամադրել լրացուցիչ 30 հաստիք: Այս անհրաժեշտությունն, ըստ նախարարի, պայմանավորված է նրանով, որ քաղաքացիական բժշկական հաստատություններում ստեղծելու են փոքրիկ բաժանմունքներ, որտեղ բուժվելու են կալանավորված և դատապարտված անձինք, ստանալու են այն բուժծառայությունը, որ հնարավոր չի լինի իրականացնել «Դատապարտյալների հիվանդանոց»-ում, քրեակատարողական և դատապարտյալների համար նախատեսված բժշկական ծառայություններում: Զեյնալյանը տեղեկացրեց, որ Երևանում 4 այդպիսի հաստատություն է լինելու, ամեն մեկում՝ 3,5 հաստիք, յուրաքանչյուր աշխատող յուրաքանչյուր չորրորդ օրը կարող է վերադառնալ ծառայության:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց՝ եթե ՔԿ ծառայությունում կան բազմաթիվ թափուր աշխատատեղեր, ինչո՞ւ են ևս 30-ն ավելացնում:

«Թափուր հաստիքների թիվը կրճատվել է, այս պահին այնքան մեծ չէ, արտաքին ծառայության համար 13 թափուր հաստիք կար, ներքին ծառայությունների համար՝ 85: Դուք խոստացաք, քանի որ դրանք սահմանված են ՔԿՀ-ների պատշաճ ծառայությունն ապահովելու համար, խոստացաք, որ առաջիկայում համալրվելու են: Այդ պրոցեսը գնում է, որոշեցինք, որ այդ 30 հաստիքն, այնուամենայնիվ, կարիք կա ավելացնելու»,- ասաց նա՝ միաժամանակ նշելով, որ սա նաև հայտարարություն է աշխատանք փնտրողների համար:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հիշեցրեց՝ նշվում էր, որ ՔԿ ծառայությունում աշխատանքներն ավելի անհրապուրիչ են, դրա համար չեն դիմում, հետաքրքրվեց՝ այստեղ ավելի հրապուրի՞չ են, կգա՞ն աշխատելու, և աշխատավարձը նո՞ւյնն է:

Զեյնալյանն ասաց, որ երկու տիպի ծառայություն կա՝ անվտանգության ապահովման, որ ներսում է, և պահպանության: Նա տեղեկացրեց՝ պահպանության 61 հիմնական կետ կա, առնվազն 4-ը պետք է ավելանան, ծառայությունը պետք է իրականացվի, յուրաքանչյուր 2 ժամը մեկ հերթափոխը փոխվի: Նախարարը հայտնեց, որ աշխատանքներ են տարվում աշխատակազմը համալրելու համար, նշեց՝ եթե այդ 30-ին չընդունեն, ծառայություն չեն կարողանա ապահովել, իսկ եթե անգամ ապահովեն, խախտած կլինենք ծառայողների սոցիալական երաշխիքներն ու իրավունքները:

Գրիգորյանն առաջարկեց ռոտացիոն կարգ ներդնել՝ «3 շաբաթ այնտեղ, 1 շաբաթ ՝ այնտեղ», կամ աշխատավարձերը տարբերակել: Նախարարն արձագանքեց, որ աշխատակիցներից մեկին մյուսով փոխարինելը միշտ չէ, որ կստացվի, քանի որ տարբեր է աշխատանքի բնույթը, իսկ աշխատավարձերի տարբերակումը չբացառեց:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Պոլիտեխնիկի 6-րդ մասնաշենքը՝ գեղարվեստական նոր լուսավորությամբ

23:59 14.08.2025

Պոլիտեխնիկի 6-րդ մասնաշենքը՝ գեղարվեստական նոր լուսավորությամբ

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. ««Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի թիվ 6-րդ մասնաշենքը՝ գեղարվեստական նոր լուսավորությամբ»: Ավինյանը նաև լուսանկարներ է հրապարակել: ...

«Ռեալ Մադրիդի» նորեկ Մաստանիունոն Մեսսիին անվանել է աշխարհի լավագույն ֆուտբոլիստ

23:55 14.08.2025

«Ռեալ Մադրիդի» նորեկ Մաստանիունոն Մեսսիին անվանել է աշխարհի լավագույն ֆուտբոլիստ

Արգենտինացի հարձակվող Ֆրանկո Մաստանտուոնոն, որը տեղափոխվել է «Ռեալ Մադրիդ», աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է անվանել արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիին, որը երկար ժամանակ խաղացել է «Բարսելոնայում»։ «Աշխարհի լավագույն խաղացողը՞։ Ինձ համար դա Մեսսին է։ Ես արգենտինացի եմ, և Լեոն շատ բան է արել մեր երկրի համար», – ասել է Մաստանտուոնոն իր առաջին մամուլի ասուլիսում՝ որպես «Ռեալ Մադրիդի» […] ...

Թրամփը հայտարարել է, որ Պուտինի հետ հանդիպումը կարևոր կլինի և՛ Ռուսաստանի, և՛ ԱՄՆ-ի համար

23:49 14.08.2025

Թրամփը հայտարարել է, որ Պուտինի հետ հանդիպումը կարևոր կլինի և՛ Ռուսաստանի, և՛ ԱՄՆ-ի համար

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ Ալյասկայում իր առաջիկա հանդիպումը կարևոր կլինի և՛ Մոսկվայի, և՛ Վաշինգտոնի համար։ «Կտեսնենք, թե ինչ կպատահի մեր հանդիպման ժամանակ։ Դա մեծ հանդիպում է լինելու, կարծում եմ՝ այն շատ կարևոր է լինելու Ռուսաստանի համար, այն շատ կարևոր է լինելու մեզ համար։ Այն մեզ համար կարևոր […] ...

Երևանի քաղաքապետարանը իրականացնում է «Հուզական աջակցության թեժ գիծ» ծրագիրը

23:46 14.08.2025

Երևանի քաղաքապետարանը իրականացնում է «Հուզական աջակցության թեժ գիծ» ծրագիրը

Երևանի քաղաքապետարանը «Հոգեկան առողջության իրազեկման նախաձեռնություն» ՀԿ-ի հետ իրականացնում է «Հուզական աջակցության թեժ գիծ» ծրագիրը։ «Ո՞ւմ հետ ես վերջին անգամ խոսել այն ամենի մասին, ինչ քեզ անհանգստացնում է։ Այսուհետ կա նման հնարավորություն. անվճար, հուսալի և կոնֆիդենցիալ։ Կարող եք զանգահարել Երկուշաբթիից ուրբաթ՝ 09:00–18:00,  0800 00 900 հեռախոսահամարին:  Հուզական աջակցության թեժ գծի մասնագետները կլսեն առանց քննադատության, կտրամադրեն […] ...

Օգոստոսի 15-ին կդադարեցվի Երևանի մի շարք հասցեների գազամատակարարումը

23:40 14.08.2025

Օգոստոսի 15-ին կդադարեցվի Երևանի մի շարք հասցեների գազամատակարարումը

«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը տեղեկացնում է, որ ձմռան նախապատրաստական, պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ օգոստոսի 15-ին ժամը 09:30-ից մինչև ժամը 19:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Խորենացու, Նար-Դոսի, Քրիստափորի, Օստրովսկու, Ծատուրյան, Ռոստոմի, Քաջազնունու փողոցներով պարփակված թաղամասերի գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային ձեռնարկությունների գազամատակարարումը։ Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները: ...

Մի շարք երիտասարդ ուսանողներ որպես փորձնակներ կմիանան Ֆինանսների նախարարության աշխատանքներին

23:34 14.08.2025

Մի շարք երիտասարդ ուսանողներ որպես փորձնակներ կմիանան Ֆինանսների նախարարության աշխատանքներին

ՀՀ ֆինանսների նախարարությունը «Ապագա» հիմնադրամի հետ համագործակցության շրջանակներում հյուրընկալել է մի շարք երիտասարդ ուսանողների, ովքեր շուտով կմիանան նախարարության աշխատանքներին որպես փորձնակներ։ Այս մասին հայտնել են ֆինանսների նախարարությունից: Երիտասարդները շրջայց են կատարել նախարարությունում, ծանոթացել տարբեր ստորաբաժանումների գործառույթներին, ինչպես նաև հնարավորություն ունեցել ստանալու իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները։ ՀՀ ֆինանսների նախարարությունը մշտապես կարևորում է երիտասարդների ակտիվ ներգրավվածությունը պետական […] ...

BACK_TO_TOP