Եթե բնակիչները չհամաձայնեն, իրենց շենքի վերելակը չի փոխվի. փոխքաղաքապետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 06 2025
  • $
    383.54
  • RUBLE
    4.89
  • 438.12
WEATHER
+19.09 oC

Եթե բնակիչները չհամաձայնեն, իրենց շենքի վերելակը չի փոխվի. փոխքաղաքապետ

16:48 13.05.2019

Երևանի փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանն այսօր ասուլիս է հրավիրել: SHANTNEWS.am-ի հարցին ի պատասխան` խոսել է այն մասին, թե ինչ քայլեր են ձեռնարկվում Երևանի բազմահարկ շենքերում հնամաշ վերելակները փոխելու ուղղությամբ: Սարգսյանի խոսքերով` մշակվում է ծրագիր, որը շուտով կներկայացվի կառավարությանը: Լրագրողներ – փոխքաղաքապետ բուռն քննարկումը սկսվել է այն ժամանակ, երբ Սարգսյանն ասել է, որ նոր վերելակներ ունենալու համար քաղաքացիներն են վճարելու, և այն 20-30 տոկոսով ավելի է լինելու այսօրվա վճարից:

Լրագրողների այն պնդմանը, թե քաղաքացին արդեն իսկ վճարում է՝ որակյալ ծառայություն ստանալու համար, բայց չի ստանում, փոխքաղաքապետն արձագանքել է.

«Հարգելինե՛րս, մենք էստեղ ծառայության որակ չենք ավելացնում, սա կապիտալ ներդրում է, սա նոր գույքի ձեռքբերում է: Դա մի բան է, ծառայության որակի բարելավումը` մեկ այլ: Ծառայությունը վերելակի սպասարկումն է, վերելակի փոխարինումը ծառայություն չի: Վերելակի փոխարինումը նոր գույքի վա կապիտալ ներդրում է: Դա նախասկզբնական բեռ է, և այդ բեռը քաղաքապետարանը փորձում է բաշխել ժամանակի մեջ, որպեսզի նվազագույնը լինի»,- ասել է փոխքաղաքապետը` հավելելով, որ գիտակցում են, որ վերելակի վճարի 30 տոկոս ավելացումը ֆինանսական բեռ կարող է լինել քաղաքացիների համար, բայց մյուս կողմից էլ պետք է հասկանալ, որ այն գումարը, որը հիմա է վճարվում, բավարար չէ ապահով վերելակներ ձեռք բերելու համար:

Հիշեցնենք, որ խոսքը մոտ 3000 վերելակ փոխելու մասին է, իսկ հաշվարկներն ասում են, որ դրա համար ավելի քան 30 մլրդ է անհրաժեշտ:

«Մեկ տարվա համար Երևանի բնակիչները բյուջե են վճարում 30 մլրդ: 33 միլիարդանոց նոր ծախսի իրականացումը, պարզ է, որ հնարավոր չէ 30 մլրդ-ի պարագայում կատարել: Սա անվերապահորեն և շատ տրամաբանորեն ենթադրում է որոշակի ներդրում քաղաքացիների կողմից: Սա որևէ պարտադրանքի բնույթ չի կրելու: Վերելակը բնակիչների բաժնային սեփականության օբյեկտ է, բնակիչներն են որոշելու` վերելակը դնե՞լ փոխարինման, թե՞ ոչ: Կլինեն բնակիչներ, ովքեր դրան դեմ կլինեն, որը կհանգեցնի վերելակը չփոխելուն, կամ այլ լուծում կգտնվի՝ վերանորոգում, և այն», – ասել է փոխքաղաքապետը՝ հավելելով, որ քաղաքապետարանը որևէ շենքում առանց բնակիչների համաձայնության վերելակների փոխարինում չի իրականացնելու:

Հայկ Սարգսյանը նաև ասել է, որ քաղաքապետարանի աշխատակիցները շրջել են շենքերում, հարցումներ կատարել: Բնակիչներն ասել է, որ դեմ չեն:

Երևանի փոխքաղաքապետը նաև նշել է, որ փոփոխության համար անհրաժեշտ է շենքի բնակիչների 100 տոկոսի համաձայնությունը:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 10.06.2025

SHANTNEWS

47-ամյա տղամարդը կամավոր հանձնել է հրացան և փամփուշտներ

21:56 10.06.2025

47-ամյա տղամարդը կամավոր հանձնել է հրացան և փամփուշտներ

Համայնքային ոստիկանները հետևողականորեն շարունակում են ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ բացատրական աշխատանքը: Հերթական արդյունքն են գրանցել Նոյեմբերյանի բաժնի համայնքային ոստիկանները։ Ջուջևան գյուղի 47-ամյա բնակիչը հունիսի 6-ին կամավոր հանձնել է մեկփողանի որսորդական ողորկափող հրացան, տարբեր տրամաչափի փամփուշտներ և պայթուցիչի նմանվող դետալ։ Հայտնել է, որ զենք-զինամթերքը պատկանել է հանգուցյալ հորը։ Կրկին հիշեցնենք, որ ապօրինի պահվող զենք-զինամթերքը […] ...

Ըմբիշ Մարատ Աճեմյանը ըմբշամարտի ԵԱ-ում 10:0 հաշվով հաղթել է ադրբեջանցի ըմբիշին և դուրս եկել եզրափակիչ

21:52 10.06.2025

Ըմբիշ Մարատ Աճեմյանը ըմբշամարտի ԵԱ-ում 10:0 հաշվով հաղթել է ադրբեջանցի ըմբիշին և դուրս եկել եզրափակիչ

51 կգ. ըմբիշ Մարատ Աճեմյանը Սկոպիեում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում 10:0 հաշվով հաղթեց ադրբեջանցի ըմբիշին և անցավ եզրափակիչ: Այս մասին հայտնել են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից: Եզրափակչում է նաև 60 կգ Հայկ Մանուկյանը: ...

Տեղի է ունեցել ՔՊ Վարչության հերթական նիստը. վարչապետ

21:48 10.06.2025

Տեղի է ունեցել ՔՊ Վարչության հերթական նիստը. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ տեղի է ունեցել ՔՊ Վարչության հերթական նիստը: Մանրամասները՝ տեսանյութում: ...

25-ամյա երիտասարդը ապօրինի պահվող զենք-զինամթերք է հանձնել Վարդենիսի բաժնում

21:46 10.06.2025

25-ամյա երիտասարդը ապօրինի պահվող զենք-զինամթերք է հանձնել Վարդենիսի բաժնում

Համայնքային ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում հունիսի 6-ին Շատվան գյուղի 25-ամյա բնակիչը կամավոր հանձնել է «ԻԺ» հրազեն, «Ֆ-1» տիպի նռնակ՝ պայթուցիչով, և տարբեր հրազենների 43 փամփուշտ: Հայտնել է, որ զենք-զինամթերքը պատկանել է հանգուցյալ պապին։ Հիշեցնենք, որ ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնելու դեպքում անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ […] ...

Երեք մարզիչ հավակնում է Իտալիայի հավաքականը գլխավորելուն

21:43 10.06.2025

Երեք մարզիչ հավակնում է Իտալիայի հավաքականը գլխավորելուն

Իտալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում Լուչանո Սպալետիին փոխարինելու երեք թեկնածու կա։ Պաշտոնին հավակնում են Ստեֆանո Պիոլին («Ալ Նասր»), Ֆաբիո Կանավարոն ու Կլաուդիո Ռանիերին։ Այս մասին հաղորդում է The Athletic-ը։ ...

BACK_TO_TOP