Հայկական բանակի հաշվեկշռից հանվել, մասնատվել է 21 միավոր տեխնիկա․ արդյո՞ք այն կարող էր պետք լինել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
12 06 2025
  • $
    383.25
  • RUBLE
    4.86
  • 438.36
WEATHER
+24.09 oC

Հայկական բանակի հաշվեկշռից հանվել, մասնատվել է 21 միավոր տեխնիկա․ արդյո՞ք այն կարող էր պետք լինել

16:25 14.05.2019

Հայկական բանակի սպառազինությունից հանվել է 21 միավոր զրահապատ մարտական հին մեքենա և ՆԱՏՕ-ի հետ համագործակցության շրջանակներում վնասազերծվել է։ Զրահապատ մեքենաների վրայից հանվել է սպառազինությունը, իսկ մետաղյա մասերը շուտով որպես թափոն վաճառվելու են։ Հայկական կողմը հաստատում է, որ այդ զինտեխնիկան այլևս շահագործման ենթակա չէր, և՛ ֆիզիկապես, և՛ բարոյապես մաշված էր։ ՆԱՏՕ-ի անունից գերմանական կողմն այսօր հաստատել է, որ տեխնիկան այլևս չի կարող օգտագործվել որպես զենք։ Փոխարենն այն որպես մետաղաջարդոն կվաճառվի, իսկ հասույթը կուղղվի հումանիտար ծրագրերի։

Տեխնիկան այս օրերին կտրատվել է այնպես, որ այլևս անվերականգնելի լինի ու հետագա օգտագործման համար` անպիտան։ Այս 21 զրահապատ մեքենաներն արդեն իսկ չէին օգտագործվում բանակում, իսկ հիմա արդեն հանվել են զինված ուժերի հաշվեկշռից, ապառազմականացվել են ու շուտով կվերածվեն թափոնի։ ՆԱՏՕ-ի հետ համագործակցությամբ իրականացվող այս ծրագրում Հայաստանին օգնում է Գերմանիան։

«Գերմանիայի կառավարությունն այս ծրագրի իրագործման համար հատկացրել է 1 միլիոն եվրո։ Սա այս կարևորագույն ծրագրի առաջին փուլն է։ Այն ունի նաև այլ բաղկացուցիչներ։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է ևս 140 մարտական զրահապատ մեքենաների վնասազերծում, ապամոնտաժում և ապառազմականացում»,- ծրագիրը ներկայացրեց Հայաստանում Գերմանիայի դեսպան Մաթիաս Քիսլերը։

Ափսոսանքի առիթ կա՞։ Պաշտպանության նախարարության ներկայացուցիչները բացատրում են, որ չկա․ մեքենաներն այսպես թե այնպես չէին օգտագործվում, իսկ հիմա դրանք գոնե օգուտ կտան։

«Հաջորդ փուլերի ընթացքում այդ մեքենաները կկտրատվեն, այդ մետաղի ջարդոնը կվաճառվի, և այդ գումարը կուղղվի ականազերծման ոլորտի մարդասիրական ծրագրեր իրականացնելու համար… Ծրագրերն ուղղվելու են մասնավորապես սահմանամերձ համայնքներում բնակչությանն ականային վտանգների իրազեկման, նման հումանիտար բնույթի աշխատանքներին»,- բացատրեց ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լևոն Այվազյանը։

Խոսքն այն մասին է, որ Արցախյան պատերազմի ժամանակ հակառակորդն ականները հողի տակ թաղել է հենց բնակավայրերի մոտ, և դրանից բացի, այնտեղ՝ նախկին մարտադաշտերում, հաճախ հանդիպում են նաև չպայթած զինամթերքի մասեր։ Բնակչությանը փորձելու են տեղեկացնել հենց սրանց վտանգների մասին՝ կորուստներից խուսափելու համար։

Ծրագիրը նաև քաղաքական բաղադրիչ ունի․ Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին պայմանագրով Հայաստանը և մյուս պետությունները կարող են ունենալ սահմանափակ թվով զինտեխնիկա։ Հիմա, երբ այս անօգուտ մեքենաները հանվում են բանակի հաշվեկշռից, Հայաստանը հարգում է այդ պայմանավորվածությունները։

Նույնը չի կարելի ասել Ադրբեջանի մասին, որն անցնում է իր համար գծված չափերը։ Գերմանիայի դեսպանն այս մասին հարցին պատասխանում է դիվանագիտորեն՝ Գերմանիան հետամուտ է, որ պայմանավորվածությունները պահվեն ու եթե կարիք կա, իրենք կաջակցեն դրան։ Իսկ Հայաստանի ներկայացուցիչը բացատրում է, թե ինչու հնարավոր չէ կարգի հրավիրել Բաքվին։

«Ադրբեջանի Հանրապետությունն իրոք մի շարք սպառազինությունների տեսակների ուղղությամբ պաշտոնապես գերազանցում է սահմանված առավելագույն քանակները։ Ինչ վերաբերում է պատժամիջոցներին, ապա միջազգային պայմանագրերն այս պահի դրությամբ ենթադրում են միայն զուտ քաղաքական բնույթի պատիժներ, կոնկրետ պատժամիջոցներ չեն ենթադրում։ Բայց կարող եմ նշել, որ սպառազինությունների վերահսկման ոլորտի միջազգային իրավապայմանագրային դաշտն արդեն բավական երկար ժամանակ փոփոխությունների և բարեփոխումների փուլում է գտնվում։ Ցավոք սրտի, կան շատ տարաձայնություններ տարբեր պետությունների միջև, ինչը դանդաղեցնում է պրոցեսը, և ինչը տարբեր երկրների թույլ է տալիս անտեսել սպառազինությունների վերահսկման ոլորտի միջազգային այդ պարտավորությունները»,- ասաց Այվազյանը։

Հայկական բանակի այս հնացած տեխնիկայի կուտակումը տեսնելիս ու ադրբեջանական վարքը հաշվի առնելիս կարող է գայթակղություն առաջանալ, որ բանակն այս տեխնիկան հանձնի ոստիկանությանը կամ փրկարարներին՝ ծածուկ Հայաստանում պահելու համար։ Բայց ոչ, դա ոչ միայն չի կարելի, այլև անօգուտ է, որովհետև միևնույնն է, այն մնալու է հաշվառված Հայաստանի վրա։

«Այս տեխնիկայի վերանորոգումը, փոխանցումը չեմ կարող ասել՝ տնտեսական տեսանկյունից որքա՞ն արդարացված կլինի»,- նշեց Այվազյանը։

Խնդիրն այն է, որ այս մեքենաները կարգի բերելու, նորոգելու, սպասարկելու վրա կարող է ավելի շատ փող ծախսվի, քան նոր մեքենաներ գնելու դեպքում։ Եվ նույնիսկ այդ ծախսն անելու դեպքում հարց կառաջանա՝ ծախսված միջոցներն արդարացրի՞ն նպատակը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հայտնաբերվել են 2 «Կալաշնիկով», 2 «Մակարով» և 2 նռնակ. Քրեական ոստիկանության բացահայտումը

10:33 12.06.2025

Հայտնաբերվել են 2 «Կալաշնիկով», 2 «Մակարով» և 2 նռնակ. Քրեական ոստիկանության բացահայտումը

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Արտաշատում հաշվառված, բայց մայրաքաղաքում բնակվող մի երիտասարդ կրում է մարտական ատրճանակ: Հունիսի 4-ին` ժամը 16-ի սահմաններում, մայրաքաղաքի Արաբկիրի 23-րդ փողոցում երիտասարդը ձերբակալվեց և տեղափոխվեց Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչություն: 29-ամյա երիտասարդի խուզարկությամբ հայտնաբերվեց լիցքավորված «Մակարով» ատրճանակ, ընդ որում, մեկ փամփուշտ էլ փողում: Արաբկիր վարչական շրջանի […] ...

Ճամբարակում տեղի ունեցած դեպքի հետևանքով տուժածներից մեկի առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր

10:19 12.06.2025

Ճամբարակում տեղի ունեցած դեպքի հետևանքով տուժածներից մեկի առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր

Ճամբարակում երեկ տեղի ունեցած դեպքի հետևանքով երևանյան բուժհաստատություն տեղափոխված 3 տուժածներից մեկի առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, մյուս երկուսինը` միջին ծանրության: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։ Ճամբարակի ԲԿ-ում բուժօգնություն ստացող 7 տուժածից 3-ն այսօր դուրս է գրվել, մնացածը կշարունեկեն մնալ բժիշկների հսկողության տակ, նրանց առողջական վիճակը գնահատվում է բավարար: ...

Տարադրամի փոխարժեքները հունիսի 12-ին

10:18 12.06.2025

Տարադրամի փոխարժեքները հունիսի 12-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382․5 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 385 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 437 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 440 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․76 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.88 դրամ: ...

Հրդեհ Օձուն գյուղում

10:00 12.06.2025

Հրդեհ Օձուն գյուղում

Հունիսի 12-ին, ժամը 00։15-ին քաղաքացին դիմել է Լոռու մարզային փրկարարական վարչություն առ այն, որ Օձուն գյուղի 21-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում այրվում է տրակտոր։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության Օձունի հենակետից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 00։30-ին, մարվել՝ 01։00-ին։ Այրվել է տրակտոր: ...

Հայաստանի հավաքականը` Եվրոպայի թիմային չեմպիոն

22:30 11.06.2025

Հայաստանի հավաքականը` Եվրոպայի թիմային չեմպիոն

Սկոպիեում ավարտված հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի Մ17 առաջնությունում Հայաստանի հավաքականը դարձել է թիմային չեմպիոն: Մեր հավաքականը հավաքել է 135 միավոր: Երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրել են համապատասխանաբար Վրաստանի և Ադրբեջանի հավաքականները: Առաջնությանը մասնակցել է 31 երկրի հավաքական: Հիշեցնենք, որ մեր ըմբիշները նվաճել են երկու ոսկե (Մարատ Աճեմյան, Հայկ Հակոբյան), երկու արծաթե (Մարտին Մանջիկյան, Ջանես Նազարյան) […] ...

SHANTNEWS

22:00 11.06.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP