80 հազար դրամ վճարի վերաբերյալ հարցը 80 րոպե քննարկվեց ԱԺ հանձնաժողովում և չլուծվեց – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
10 06 2025
  • $
    383.54
  • RUBLE
    4.89
  • 438.12
WEATHER
+19.09 oC

80 հազար դրամ վճարի վերաբերյալ հարցը 80 րոպե քննարկվեց ԱԺ հանձնաժողովում և չլուծվեց

18:02 23.05.2019

«Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը» իր հաշվետվությունները պարտավոր է իր հաշվետվությունները ներկայացնել Azdarar.am կայքում և դրա համար վճարել 80 հազար դրամ։ ԱԺ ԲՀԿ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը, որ նաև որպես ԱԺ ամենամեծ ընդդիմադիր խմբակցության ներկայացուցիչն է հիմնադրամի հոգաբարձուների խորհրդում, ներկայացրել է նախագիծ, որով այս հիմնադրամը բացառություն է լինելու և այդ գումարը չի վճարելու։

ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստում այդ առաջարկը ներկայացնելիս Ուրիխանյանն ասաց, որ խնդիրը գումարի չափը չէ, այլ բարոյական կողմը, քանի որ հիմնադրամը իր հավաքած բոլոր գումարները՝ մինչև վերջին լուման, ուղղում է զոհված ու հաշմված զինծառայողների ընտանիքներին օգնություն տրամադրելուն, նույնիսկ դրա աշխատակազմը որևէ առանձին հատուցում չի ստանում աշխատանքի դիմաց։

Իշխանական պատգամավորներից մի քանիսը, սակայն, որոշակի անհամաձայնություն ցուցաբերեցին՝ պնդելով, որ գումարը մեծ չէ, իսկ եթե այս բացառությունը արվի, ինչո՞ւ պետք է մյուս հիմնադրամների դեպքում նման բացառություն չարվի, ինչո՞ւ աշխատակազմը աշխատավարձ չի ստանում և այլն։

ԼՀԿ պատգամավորը կոնսենսուսային փոփոխություն առաջարկեց՝ բացառություն անել ոչ միայն այս հիմնադրամի, այլ մյուս բոլոր այն հիմնադրամների համար, որոնք ստեղծվել են օրենքով ու պետության կողմից՝ հանրային որևէ կարևոր ոլորտում լուծում տալու համար։ Բայց այս տարբերակը քննարկելու համար էլ պատգամավորները խնդրեցին ժամանակ տրամադրել՝ դրա հետևանքները հասկանալու համար։

80 հազար դրամի հարցի քննարկումը տևեց ավելի քան 40 րոպե, չլուծվեց, ու դեռ 30 րոպե ժամանակ հատկացվեց հավելյալ քննարկման համար։

Ընդմիջումից հետո, թեև հանձնաժողովի նախագահը նշեց, որ սկզբունքային համաձայնություն կա, բայց հարցը ևս մոտ 10 րոպե քննարկվեց։ Քվեարկության 4 կողմ, 4 դեմ, 3 ձեռնպահ ձայներով օրինագիծը հավանություն չստացավ, ու չի ներկայացվի ԱԺ լիագումար նիստերին։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 10.06.2025

SHANTNEWS

47-ամյա տղամարդը կամավոր հանձնել է հրացան և փամփուշտներ

21:56 10.06.2025

47-ամյա տղամարդը կամավոր հանձնել է հրացան և փամփուշտներ

Համայնքային ոստիկանները հետևողականորեն շարունակում են ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ բացատրական աշխատանքը: Հերթական արդյունքն են գրանցել Նոյեմբերյանի բաժնի համայնքային ոստիկանները։ Ջուջևան գյուղի 47-ամյա բնակիչը հունիսի 6-ին կամավոր հանձնել է մեկփողանի որսորդական ողորկափող հրացան, տարբեր տրամաչափի փամփուշտներ և պայթուցիչի նմանվող դետալ։ Հայտնել է, որ զենք-զինամթերքը պատկանել է հանգուցյալ հորը։ Կրկին հիշեցնենք, որ ապօրինի պահվող զենք-զինամթերքը […] ...

Ըմբիշ Մարատ Աճեմյանը ըմբշամարտի ԵԱ-ում 10:0 հաշվով հաղթել է ադրբեջանցի ըմբիշին և դուրս եկել եզրափակիչ

21:52 10.06.2025

Ըմբիշ Մարատ Աճեմյանը ըմբշամարտի ԵԱ-ում 10:0 հաշվով հաղթել է ադրբեջանցի ըմբիշին և դուրս եկել եզրափակիչ

51 կգ. ըմբիշ Մարատ Աճեմյանը Սկոպիեում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում 10:0 հաշվով հաղթեց ադրբեջանցի ըմբիշին և անցավ եզրափակիչ: Այս մասին հայտնել են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից: Եզրափակչում է նաև 60 կգ Հայկ Մանուկյանը: ...

Տեղի է ունեցել ՔՊ Վարչության հերթական նիստը. վարչապետ

21:48 10.06.2025

Տեղի է ունեցել ՔՊ Վարչության հերթական նիստը. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ տեղի է ունեցել ՔՊ Վարչության հերթական նիստը: Մանրամասները՝ տեսանյութում: ...

25-ամյա երիտասարդը ապօրինի պահվող զենք-զինամթերք է հանձնել Վարդենիսի բաժնում

21:46 10.06.2025

25-ամյա երիտասարդը ապօրինի պահվող զենք-զինամթերք է հանձնել Վարդենիսի բաժնում

Համայնքային ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում հունիսի 6-ին Շատվան գյուղի 25-ամյա բնակիչը կամավոր հանձնել է «ԻԺ» հրազեն, «Ֆ-1» տիպի նռնակ՝ պայթուցիչով, և տարբեր հրազենների 43 փամփուշտ: Հայտնել է, որ զենք-զինամթերքը պատկանել է հանգուցյալ պապին։ Հիշեցնենք, որ ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնելու դեպքում անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ […] ...

Երեք մարզիչ հավակնում է Իտալիայի հավաքականը գլխավորելուն

21:43 10.06.2025

Երեք մարզիչ հավակնում է Իտալիայի հավաքականը գլխավորելուն

Իտալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում Լուչանո Սպալետիին փոխարինելու երեք թեկնածու կա։ Պաշտոնին հավակնում են Ստեֆանո Պիոլին («Ալ Նասր»), Ֆաբիո Կանավարոն ու Կլաուդիո Ռանիերին։ Այս մասին հաղորդում է The Athletic-ը։ ...

BACK_TO_TOP