18:16 23.05.2019
ՀՀ Ջրային կոմիտեն հայտարարություն է տարածել Էրեբունի վարչական շրջանի Մուշավան թաղամասի 2-րդ փողոցում ոռոգման ջրի փակ խողովակի վթարման մասին և նշել, որ վթարի պատճառը փակ խողովակի խցանումն է կենցաղային աղբով, որ որոշ բնակիչներ շարունակում են լցնել ջրատարները:
«Տեղեկացնենք, որ վաղ առավոտյան Էրեբունի վարչական շրջանի Մուշավան թաղամասի 2-րդ փողոցում վթարվել է ոռոգման ջրի փակ խողովակի մի հատվածը, որի հետևանքով ջրի մակարդակը բարձրացել և լցվել է մի քանի բակեր ու տներ, նկուղներ, տուժել են նաև այգիներ։ Տարածքը սպասարկող «Երևան» ՋՕԸ մասնագետներն առավոտից տեղում են, նորոգում են խողովակը։
Վթարի պատճառը փակ խողովակի խցանումն էր կենցաղային աղբով, որ որոշ բնակիչներ շարունակում են լցնել ջրատարները։ Ոռոգման ջրին վերջին օրերին ավելացել են նաև սելավաջրերը, աղբն իր հերթին կտրուկ նվազեցրել է խողովակի անցանելիությունը, ինչի արդյունքում էլ, ջրի մեծ ճնշման տակ, խողովակը վնասվել է։
Ջրային կոմիտեն կրկին ու կրկին հիշեցնում է՝ ջրատարը համատեղությամբ աղբատար չէ և հորդորում բնակիչներին՝ աղբ ու կենցաղում արդեն անպետք առարկաներ, շարքից դուրս եկած տեխնիկա չլցնել ջրատարները»,- ասված է հայտարարության մեջ:
21:56 10.06.2025
47-ամյա տղամարդը կամավոր հանձնել է հրացան և փամփուշտներՀամայնքային ոստիկանները հետևողականորեն շարունակում են ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ բացատրական աշխատանքը: Հերթական արդյունքն են գրանցել Նոյեմբերյանի բաժնի համայնքային ոստիկանները։ Ջուջևան գյուղի 47-ամյա բնակիչը հունիսի 6-ին կամավոր հանձնել է մեկփողանի որսորդական ողորկափող հրացան, տարբեր տրամաչափի փամփուշտներ և պայթուցիչի նմանվող դետալ։ Հայտնել է, որ զենք-զինամթերքը պատկանել է հանգուցյալ հորը։ Կրկին հիշեցնենք, որ ապօրինի պահվող զենք-զինամթերքը […] ...
21:52 10.06.2025
Ըմբիշ Մարատ Աճեմյանը ըմբշամարտի ԵԱ-ում 10:0 հաշվով հաղթել է ադրբեջանցի ըմբիշին և դուրս եկել եզրափակիչ51 կգ. ըմբիշ Մարատ Աճեմյանը Սկոպիեում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում 10:0 հաշվով հաղթեց ադրբեջանցի ըմբիշին և անցավ եզրափակիչ: Այս մասին հայտնել են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից: Եզրափակչում է նաև 60 կգ Հայկ Մանուկյանը: ...
21:48 10.06.2025
Տեղի է ունեցել ՔՊ Վարչության հերթական նիստը. վարչապետՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ տեղի է ունեցել ՔՊ Վարչության հերթական նիստը: Մանրամասները՝ տեսանյութում: ...
21:46 10.06.2025
25-ամյա երիտասարդը ապօրինի պահվող զենք-զինամթերք է հանձնել Վարդենիսի բաժնումՀամայնքային ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում հունիսի 6-ին Շատվան գյուղի 25-ամյա բնակիչը կամավոր հանձնել է «ԻԺ» հրազեն, «Ֆ-1» տիպի նռնակ՝ պայթուցիչով, և տարբեր հրազենների 43 փամփուշտ: Հայտնել է, որ զենք-զինամթերքը պատկանել է հանգուցյալ պապին։ Հիշեցնենք, որ ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնելու դեպքում անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ […] ...
21:43 10.06.2025
Երեք մարզիչ հավակնում է Իտալիայի հավաքականը գլխավորելունԻտալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում Լուչանո Սպալետիին փոխարինելու երեք թեկնածու կա։ Պաշտոնին հավակնում են Ստեֆանո Պիոլին («Ալ Նասր»), Ֆաբիո Կանավարոն ու Կլաուդիո Ռանիերին։ Այս մասին հաղորդում է The Athletic-ը։ ...