14:31 01.06.2019
Ոստիկանության Մասիսի բաժնում մայիսի 31-ին` ժամը 16.15-ին հաղորդում է ստացվել, որ անհայտ անձը մտել է Մասիս քաղաքի շուկայում գտնվող խանութ և աշխատողին դանակով սպառնացել:
Ինչպես հայտնեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության և լրատվամիջոցների հետ կապերի վարչությունից, դեպքի վայր մեկնած ոստիկանները պարզել են, որ նույն օրը, ժամը 16.10-ի սահմաններում, Դպրոցականների փողոցի հագուստի խանութ է մտել մասիսցի՝ 41-ամյա Զոհրաբ Վ․-ն, մոտեցել կոշիկի տաղավարին, ապա բռնել է վաճառողուհու պարանոցը, դանակը դրել պարանոցին ու փող պահանջել:
Ամիջապես ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումներով Զոհրաբ Վ․-ն բերման է ենթարկվել ոստիկանության բաժին, ապա ներկայացվել Մասիսի քննչական բաժին:
Հանցագործության գործիք դանակն առգրավվել է:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Զոհրաբ Վ․-ին վնասազերծել մի քաղաքացի։ Այդ ընթացքում վերջինս բռունցքներով հարվածներ է հասցրել և պատճառել մարմնական վնասվածքներ, որից հետո Զոհրաբ Վ․-ն տեղափոխվել է բուժօգնություն ստանալու:
Շարունակելով օպերատիվ հետախուզական միջոցառումները, մասիսի ոստիկաններն իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները, ժամը 22.10-ին բաժին են հրավիրվել մի կնոջ,որը հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 12.30-ի սահմաններում, սև շորերով, միջին հասակի, 40-ին մոտ մի տղամարդ հետապնդել է իրեն և բացահայտ հափշտակել է դրամապանակ:
Պարզվել է, որ կնոջ նկարագրված անձը ավազակությունն արած Զոհրաբ Վ․-ն է։
Զոհրաբ Վ․-ն ձերբակալվել է: Նախապատրաստվում են նյութեր:
21:56 10.06.2025
47-ամյա տղամարդը կամավոր հանձնել է հրացան և փամփուշտներՀամայնքային ոստիկանները հետևողականորեն շարունակում են ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ բացատրական աշխատանքը: Հերթական արդյունքն են գրանցել Նոյեմբերյանի բաժնի համայնքային ոստիկանները։ Ջուջևան գյուղի 47-ամյա բնակիչը հունիսի 6-ին կամավոր հանձնել է մեկփողանի որսորդական ողորկափող հրացան, տարբեր տրամաչափի փամփուշտներ և պայթուցիչի նմանվող դետալ։ Հայտնել է, որ զենք-զինամթերքը պատկանել է հանգուցյալ հորը։ Կրկին հիշեցնենք, որ ապօրինի պահվող զենք-զինամթերքը […] ...
21:52 10.06.2025
Ըմբիշ Մարատ Աճեմյանը ըմբշամարտի ԵԱ-ում 10:0 հաշվով հաղթել է ադրբեջանցի ըմբիշին և դուրս եկել եզրափակիչ51 կգ. ըմբիշ Մարատ Աճեմյանը Սկոպիեում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում 10:0 հաշվով հաղթեց ադրբեջանցի ըմբիշին և անցավ եզրափակիչ: Այս մասին հայտնել են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից: Եզրափակչում է նաև 60 կգ Հայկ Մանուկյանը: ...
21:48 10.06.2025
Տեղի է ունեցել ՔՊ Վարչության հերթական նիստը. վարչապետՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ տեղի է ունեցել ՔՊ Վարչության հերթական նիստը: Մանրամասները՝ տեսանյութում: ...
21:46 10.06.2025
25-ամյա երիտասարդը ապօրինի պահվող զենք-զինամթերք է հանձնել Վարդենիսի բաժնումՀամայնքային ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում հունիսի 6-ին Շատվան գյուղի 25-ամյա բնակիչը կամավոր հանձնել է «ԻԺ» հրազեն, «Ֆ-1» տիպի նռնակ՝ պայթուցիչով, և տարբեր հրազենների 43 փամփուշտ: Հայտնել է, որ զենք-զինամթերքը պատկանել է հանգուցյալ պապին։ Հիշեցնենք, որ ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնելու դեպքում անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ […] ...
21:43 10.06.2025
Երեք մարզիչ հավակնում է Իտալիայի հավաքականը գլխավորելունԻտալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում Լուչանո Սպալետիին փոխարինելու երեք թեկնածու կա։ Պաշտոնին հավակնում են Ստեֆանո Պիոլին («Ալ Նասր»), Ֆաբիո Կանավարոն ու Կլաուդիո Ռանիերին։ Այս մասին հաղորդում է The Athletic-ը։ ...