13:34 03.06.2019
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Տիգրան Ուրիխանյանը խորհրդարանում ներկայացրեց «ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին» իր հեղինակած նախագիծը: Նա նշեց՝ նախագծի պատճառն անընդհատ բարձրաձայնվող մտահոգություններն են, թե 35-40-ից բարձր տարիքի անձինք չեն կարողանում աշխատանք գտնել:
«Տարիքը խնդիր է դառնում, և մարդկանց աշխատանքի չեն ընդունում: Այս պատճառով միտք առաջացավ «Աշխատանքային օրենսգրքում» փոփոխություններ կատարելու առաջարկ անել»,- ասաց նա՝ նշելով, որ սա իր նախընտրական խոստումներից է:
Ուրիխանյանն առաջարկում է արգելված խտրականությունների շարքին դասել նաև «աշխատանքի ընդունելիս և աշխատանքային հարաբերությունների ընթացքում» տարիքային սահմանափակման արգելքը: Պատգամավորն ասաց, որ իշխող ուժից, նաև կառավարությունից առաջարկներ են եղել, չնայած նախնական բացասական եզրակացությանը` դիտարկել այլ խտրականությունները ևս ձևակերպելու ու բացառելու հարցը, օրինակ՝ քաղաքական նկատառումներով, քաղաքական հայացքների համար աշխատանքի չընդունելը կամ ազատելն արգելելը: Մեկ այլ օրինակ՝ եթե անձն ունի հաշմանդամություն, դա չի կարող սահմանափակում դառնալ և խտրականություն է, եթե չեն ընդունում աշխատանքի. լավ տնտեսագետը՝ տեղաշարժման սահմանափակմամբ, կարող է գնալ բանկ, աշխատել ու ստանալ բարձր աշխատավարձ:
Ուրիխանյանն ընդգծեց՝ «պահանջվում է մինչև 20 կամ 25 տարեկան բարետես աղջիկ» բովանդակությամբ հայտարարությունները նյարդայնացնող են, և այս նախագիծը, նախ և առաջ, ունի բարոյական կարգավորման, ապա արդեն նաև որպես մեխանիզմ գործարկվելու նպատակ:
21:56 10.06.2025
47-ամյա տղամարդը կամավոր հանձնել է հրացան և փամփուշտներՀամայնքային ոստիկանները հետևողականորեն շարունակում են ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ բացատրական աշխատանքը: Հերթական արդյունքն են գրանցել Նոյեմբերյանի բաժնի համայնքային ոստիկանները։ Ջուջևան գյուղի 47-ամյա բնակիչը հունիսի 6-ին կամավոր հանձնել է մեկփողանի որսորդական ողորկափող հրացան, տարբեր տրամաչափի փամփուշտներ և պայթուցիչի նմանվող դետալ։ Հայտնել է, որ զենք-զինամթերքը պատկանել է հանգուցյալ հորը։ Կրկին հիշեցնենք, որ ապօրինի պահվող զենք-զինամթերքը […] ...
21:52 10.06.2025
Ըմբիշ Մարատ Աճեմյանը ըմբշամարտի ԵԱ-ում 10:0 հաշվով հաղթել է ադրբեջանցի ըմբիշին և դուրս եկել եզրափակիչ51 կգ. ըմբիշ Մարատ Աճեմյանը Սկոպիեում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում 10:0 հաշվով հաղթեց ադրբեջանցի ըմբիշին և անցավ եզրափակիչ: Այս մասին հայտնել են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից: Եզրափակչում է նաև 60 կգ Հայկ Մանուկյանը: ...
21:48 10.06.2025
Տեղի է ունեցել ՔՊ Վարչության հերթական նիստը. վարչապետՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ տեղի է ունեցել ՔՊ Վարչության հերթական նիստը: Մանրամասները՝ տեսանյութում: ...
21:46 10.06.2025
25-ամյա երիտասարդը ապօրինի պահվող զենք-զինամթերք է հանձնել Վարդենիսի բաժնումՀամայնքային ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում հունիսի 6-ին Շատվան գյուղի 25-ամյա բնակիչը կամավոր հանձնել է «ԻԺ» հրազեն, «Ֆ-1» տիպի նռնակ՝ պայթուցիչով, և տարբեր հրազենների 43 փամփուշտ: Հայտնել է, որ զենք-զինամթերքը պատկանել է հանգուցյալ պապին։ Հիշեցնենք, որ ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնելու դեպքում անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ […] ...
21:43 10.06.2025
Երեք մարզիչ հավակնում է Իտալիայի հավաքականը գլխավորելունԻտալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում Լուչանո Սպալետիին փոխարինելու երեք թեկնածու կա։ Պաշտոնին հավակնում են Ստեֆանո Պիոլին («Ալ Նասր»), Ֆաբիո Կանավարոն ու Կլաուդիո Ռանիերին։ Այս մասին հաղորդում է The Athletic-ը։ ...