13:51 14.11.2017
ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի դատապարտյալ, 1987թ. ծնված Թելման Ալավերդյանը փախել է Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցից, հայտնում են քննչական կոմիտեից:
Թելման Ալավերդյանն առողջական խնդիրների պատճառով 10.11.2017թ. տեղափոխվել է Նորքի ինֆեկցիոն հիվանդանոց և պահվել մեծահասակների 5-րդ բաժանմունքի հիվանդասենյակում։ Օգտվելով իր նկատմամբ հսկողություն իրականացնող աշխատակիցների կողմից ծառայության նկատմամբ դրսևորած անփույթ վերաբերմունքից՝ դատապարտյալը հիվանդասենյակի սանհանգույցի՝ ընդհանուր բաց պատշգամբ դուրս եկող դռնով դիմել է փախուստի:
Իրականացված որոնողական միջոցառումների արդյունքում Թելման Ալավերդյանը հայտնաբերվել է Արարատի մարզի Արտիմետ գյուղի տներից մեկում և բերման ենթարկվել ոստիկանության Մարաշի բաժանմունք։ Ալավերդյանը տեղափոխվել է Հ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ։
Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
22:24 14.08.2025
Հրավիրում ենք միանալու օկուպացիայի սիմվոլներից մեր երկրորդ քաղաքը ազատելու պահանջին․ Ռուբեն Մեհրաբյանը՝ օգոստոսի 23-ին Գյումրիում նախատեսված բողոքի ակցիայի մասին«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է «Հանուն հանրապետության» կուսակցության փոխնախագահ, քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանին։ Անդրադարձ է եղել վաշինգտոնյան հանդիպումների արդյունքներին, նաև Գյումրիում օգոստոսի 23-ին սպասվող բողոքի ակցիային, որը նախաձեռնել է «Հանուն հանրապետության» կուսակցությունը և, ըստ նախնական տեղեկությունների, իրականացվելու է այն ռուսական 102-րդ ռազմաբազայի դիմաց։ Մեհրաբյանը նշել է, որ լինելու է խաղաղ ակցիա և իշխանություններն այդ մասին տեղեկացված են։ […] ...
22:12 14.08.2025
ՄԱԿ-ը կհետևի ԱՄՆ-Ռուսաստան գագաթնաժողովի արդյունքներինՄԱԿ-ը ողջունում է ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահներ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի միջև սպասվող հանդիպումը և կհետևի բանակցությունների արդյունքներին, որոնց հիմնական թեման, ինչպես սպասվում է, կլինի Ուկրաինայում հակամարտության կարգավորումը։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը։ «Մենք ողջունում ենք Անվտանգության խորհրդի երկու մշտական անդամների միջև ամենաբարձր մակարդակով երկխոսությունը, օրակարգում […] ...
21:50 14.08.2025
Պատրաստ ենք համագործակցության. Շիրակի մարզպետը՝ սպորտի վաստակավոր վարպետ Ռոբերտ ԷմմիյանինՇիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանն աշխատակազմի պատասխանատուների հետ այսօր հյուրընկալել է ծնունդով գյումրեցի, Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ, հեռացատկի Եվրոպայի չեմպիոն և ռեկորդակիր, աշխարհի փոխչեմպիոն, Բարի կամքի խաղերի չեմպիոն, մարզասրահներում Եվրոպայի առաջնությունների կրկնակի հաղթող, սպորտի վաստակավոր վարպետ Ռոբերտ Էմմիյանին։ Այս մասին հայտնել են Շիրակի մարզպետի աշխատակազմից։ Շիրակի մարզպետը ողջունել է անվանի հեռացատկորդին, շնորհակալություն հայտնել մեր երկրի պատիվը […] ...
21:38 14.08.2025
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի մի շարք հասցեներում«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը տեղեկացնում է, որ վերատեղադրված գազատարը գործող գազատարների հետ ներմիացման աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ օգոստոսի 15-ին ժամը 10։00-ից մինչև ժամը 19։00-ն, կդադարեցվի Կոտայքի մարզի Առինջ բնակավայրի Դուրյան 1-ին փողոցի թիվ 10 բազմաբնակարան շենքի, Տերյան 1-ին փողոցի թիվ 9 բազմաբնակարան շենքի, Դուրյան 1-ին փողոցի թիվ 11-ից 20 հասցեների առանձնատների, Տերյան 1-ին փողոցի թիվ 1, 1/1, […] ...
21:22 14.08.2025
Երևան-Սևան ավտոճանապարհին իրականացվում են միջին նորոգման աշխատանքներ«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեսանյութ է հրապարակել Երևան-Սևան ավտոճանապարհին իրականացվող միջին նորոգման աշխատանքների մասին: ...