Մանրամասներ ռուս-վրացական սահմանով անթույլատրելի բեռ տեղափոխելու համար կանգնեցված ավտոբուսի վարորդի մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
14 06 2025
  • $
    383.23
  • RUBLE
    4.82
  • 440.91
WEATHER
+22.09 oC

Մանրամասներ ռուս-վրացական սահմանով անթույլատրելի բեռ տեղափոխելու համար կանգնեցված ավտոբուսի վարորդի մասին

11:22 10.07.2019

Վրաստանում ՀՀ դեսպանությունը հայտարարություն է տարածել հունիսի 24-ին ռուս-վրացական սահմանին կանգնեցված ավտոբուսի վարորդի վերաբերյալ:

«Հունիսի 24-ին ռուս-վրացական սահմանով անթույլատրելի բեռ տեղափոխելու կասկածանքով Վերին Լարսի անցակետի վրացական հատվածում կանգնեցվել էր հայկական ուղևորափոխադրող ընկերություններից մեկին պատկանող ավտոբուսը։

Խոշոր չափով ծանր թմրանյութ տեղափոխելու համար նախ ձերբակալվել էր ավտոբուսի վարորդ Արտյոմ Խաչատրյանը, ապա հարցաքննվելուց հետո նա ազատ էր արձակվել, իսկ նրա փոխարեն ձերբակալվել էր ավտոբուսի ուղևորը։ Արտյոմ Խաչատրյանից վրացի իրավապահները վերցրել էին նրա անձնագիրը, որպեսզի նա մնա Վրաստանում և որպես գործով անցնող կարևորագույն անձ հարկ եղած դեպքում հարցաքնվվի և վկայություններ տա։

Հաշվի առնելով ԶԼՄ-ների մեծ հետաքրքրությունը գործի և դրանում դեսպանության ներգրավվածության վերաբերյալ՝ հայտնում ենք, որ դեսպանությունը արդեն 16 օր է անմիջական կապ է պահպանում Արտյոմ Խաչատրյանի հետ։ Դեպքից երեք օր անց նրան հրավիրել ենք դեսպանություն, որտեղ նա հանդիպել է դեսպանին և ներկայացրել հարցը։ Նրան առաջարկվել է ֆինանսական օգնություն, որից նա հրաժարվել է։

Այնուհետև դեսպանությունը գրությամբ դիմել է Վրաստանի ԱԳՆ՝ դրան կցելով Վրաստանի դատախազություն ուղարկված բողոքը, որպեսզի ՀՀ քաղաքացու անձնագիրը հնարավորինս արագ ետ վերադարձվի։

Դեսպանության իրավաբանը ամենօրյա ռեժիմով կապ է պահպանում գործով զբաղվող քննիչի և դատախազի հետ։

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ Արտյոմ Խաչատրյանը գործով անցնող կարևորագույն անձ է և վկա։ Եվ գործի շրջանակներում ամենօրյա ռեժիմով հարցաքննություններ են ընթանում, որպեսզի պարզվի, թե ով էր արգելված բեռն անցկացնողը։

Դեսպանությունը շարունակում է մշտական կապ պահպանել և՛ Արտյոմ Խաչատրյանի, և՛ Վրաստանի իրավապահ մարմինների հետ, որպեսզի օրենքով սահմանված կարգով, ամենասեղմ ժամկետում նրա անձնագիրը վերադարձվի։

Վրաստանում ՀՀ դեսպանությունն իր կարևորագույն առաջնահերթությունն է համարում ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու շահերի պաշտպանությունը Վրաստանի տարածքում և այդ ուղղությամբ իրականացնում է հնարավոր ամեն քայլ»,- ասված է հայտարարության մեջ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իսրայելում ՀՀ դեսպանությունը դիմել է այնտեղ գտնվող ՀՀ քաղաքացիներին

09:17 14.06.2025

Իսրայելում ՀՀ դեսպանությունը դիմել է այնտեղ գտնվող ՀՀ քաղաքացիներին

Նկատի ունենալով Իսրայելի Պետությունում ստեղծված իրավիճակը՝ Իսրայելում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը հորդորում է երկրի տարածքում գտնվող ՀՀ քաղաքացիներին պահպանել զգոնություն, հետևել պաշտոնական ցուցումներին և արտակարգ իրավիճակների դեպքում կապ հաստատել դեսպանության հետ. էլեկտրոնային հասցեով ([email protected]), սոցիալական էջերի (Facebook, X) միջոցով, ինչպես նաև +972 58 607-0313 հեռախոսահամարով։ ...

Նեթանյահուն կոչ է արել իրանցիներին ապստամբել

09:10 14.06.2025

Նեթանյահուն կոչ է արել իրանցիներին ապստամբել

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կոչ է արել իրանցիներին ապստամբել, կոչը հրապարակել է ամերիկյան NBC հեռուստաալիքը։ «Իսրայելի գործողության նպատակը միջուկային և հրթիռային սպառնալիքի վերացումն է։ Մեր նպատակին հասնելուն զուգընթաց մենք նաև մաքրում ենք ձեր ճանապարհը դեպի ազատություն։ Ժամանակն է, որ դուք միավորվեք մեկ դրոշի տակ և պայքարեք ձեր ազատության համար չար և բռնակալ ռեժիմի դեմ», – […] ...

Իրանցիները պատրաստվում են կրոնական տոնին՝ չնայած Իսրայելի հարձակումներին

08:53 14.06.2025

Իրանցիները պատրաստվում են կրոնական տոնին՝ չնայած Իսրայելի հարձակումներին

Իրանցիները, չնայած Իսրայելի հարձակումները հետ մղելու ՀՕՊ ուժերի աշխատանքին, շարունակում են պատրաստվել շաբաթ օրվա կրոնական տոնին, հաղորդում է Mehr գործակալությունը։ «Իրանցիները պատրաստվում են նշել Քադիր Խոմեյնիի տոնը Իմամ Խոմեյնիի հրապարակում (Թեհրանում – խմբ.)», – ասվում է գործակալության հայտարարության մեջ։ ...

Իսրայելը հայտնել է, որ օդուժը շարունակում է հարվածներ հասցնել Իրանի թիրախներին

08:47 14.06.2025

Իսրայելը հայտնել է, որ օդուժը շարունակում է հարվածներ հասցնել Իրանի թիրախներին

Իսրայելի պաշտպանության ուժերը իրենց Telegram ալիքում հայտնել են, որ օդուժը շարունակում է հարվածներ հասցնել թիրախներին՝ Իրանում սպառնալիքները վերացնելու համար։ «Իսրայելի ռազմաօդային ուժերը շարունակում են հարվածներ հասցնել թիրախներին՝ Իրանում սպառնալիքները վերացնելու համար», – ասվում է բանակի հայտարարության մեջ։ ...

«Սպարտակի» նախկին ֆուտբոլիստը ձերբակալվել է Դուբայում

08:30 14.06.2025

«Սպարտակի» նախկին ֆուտբոլիստը ձերբակալվել է Դուբայում

«Սպարտակի» նախկին հարձակվող Քվինսի Պրոմեսը, որն այժմ խաղում է «Դուբայ Յունայթեդում», ձերբակալվել է Դուբայում՝ Նիդեռլանդներ արտահանձնման հարցման հիման վրա: Նրա փաստաբանը հաստատել է այս տեղեկությունը De Telegraaf-ին, բայց հրաժարվել է լրացուցիչ մեկնաբանություններ տալ։ «Սպարտակի» նախկին խաղացողը, ըստ տեղեկությունների, ձերբակալվել է իր տանը: Պրոմեսը տեղափոխվել է Դուբայի կալանավայր: 33-ամյա հարձակվողը կարող է ինքնաթիռով տեղափոխվել Նիդեռլանդներ, որտեղ […] ...

Հանձնաժողովում քննարկվել է ՀՀ հաշվեքննիչ պալատի 2024 թ. գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումը

23:59 13.06.2025

Հանձնաժողովում քննարկվել է ՀՀ հաշվեքննիչ պալատի 2024 թ. գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումը

Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ հունիսի 13-ի արտահերթ նիստում քննարկվել է ՀՀ հաշվեքննիչ պալատի 2024 թվականի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումը: Հաշվեքննիչ պալատի նախագահ Ատոմ Ջանջուղազյանը նշել է, որ պալատի գործունեության հիմնասյուներից են անկախությունը, թափանցիկությունն ու հաշվետվողականությունը: 2024 թվականին Հաշվեքննիչ պալատի համար՝ առանց շենքի վարձակալության ծախսերի եւ աշխատակիցների աշխատավարձերի, պետական բյուջեից ծախսվել է 144 մլն […] ...

BACK_TO_TOP