Դո՛ւրս արի այստեղից, ավազա´կ. Զելենսկին վիճել է պատգամավորի հետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
14 06 2025
  • $
    383.23
  • RUBLE
    4.82
  • 440.91
WEATHER
+27.09 oC

Դո՛ւրս արի այստեղից, ավազա´կ. Զելենսկին վիճել է պատգամավորի հետ

19:21 10.07.2019

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու ու Բորիսպոլի քաղխորհրդի քարտուղար Յարոսլավ Գոդունոկի միջև աշխատանքային խորհրդակցության ժամանակ բախում է տեղի ունեցել: «Զրույցն» ավարտվել է նրանով, որ Զելենսկին պատգամավորին դուրս է հրավիրել սենյակից՝ ասելով.

«Դո՛ւրս արի այստեղից, ավազա´կ»:

Նիստի ժամանակ քննարկվում էին տարածաշրջանային խնդիրներ, մասնավորապես՝ Բորիսպոլի կենտրոնական շրջանային հիվանդանոցի հարցը: Նախագահին զայրացրեց, որ շրջվարչությունը, քաղաքապետը և հիվանդանոցի տնօրենը չեն բանակցել, որպեսզի գործող խնդիրները լուծեն և բուժհաստատությունը ոտքի կանգնեցնեն: Այդ ժամանակ զրույցին միջամտել է Գոդունոկը:

«Ասեմ, պատճառն այն է, որ…»,- ասել է նա:

Զելենսկին ընդհատել է նրան՝ նշելով.

«Ես Ձեզ ասեմ… կարող եք գիտե՛ք ինչից սկսել: Ոտքի՛ կանգնեք: Մի րոպե սպասեք: Ձեր ազգանունն ի՞նչ էր: Յարոսլա՛վ, լսե՛ք: Դուք խելացի եք, չէ՞: Խելացի՞ եք, Յարոսլավ: Դե ինձ ուշադիր լսեք: Երբ դուք սկսեք հարց լուծել՝ ոչ այսպես կանգնած, PR-ով և գովազդով չզբաղվելով… Այդ պատճառով, խնդրում եմ, թաքցրեք Ձեր հեռախոսը, թաքցրեք: Խնդրում եմ, մոտեցեք բարձրախոսին: Այնտեղ մարդիկ են նստած: Հարգեք նրանց, ասեք՝ ինչ խնդիր կա, ինչ լուծում ունի այդ խնդիրը: Ես 20 տարի աշխատել եմ հեռուստատեսությունում, գիտեմ, որ տեսախցիկն ամեն ինչ է, բայց հիմա ավելի կարևոր հարցեր կան»:

Գոդունոկն արձագանքել է, որ պարզապես ուզում էր՝ բոլորը հասկանան, որ վարչություններից որևէ մեկն իրականությունը չի ասի: Ըստ Գոդունոկի՝ իրականությունը կասի շրջխորհրդի կամ քաղխորհրդի պատգամավորը, որին մարդիկ ընտրել են, որովհետև բոլորը, կարծես թե, կախվածություն չունեն պաշտոնից:

«Համենայնդեպս, այդպես են պահում նրանք: Ու բոլորը հիմա կսկսեն լռել»,- հավելել է նա:

Զելենսկին հիշեցրել է՝ խոսում են հիվանդանոցի մասին:

Մանրամասները՝ տեսանյութում:

https://www.youtube.com/watch?v=kHB1LOoCA1Q

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արտակ Աղաբեկյանը եզրափակչում է․ ազատ ոճի ըմբշամարտի Մ17 ԵԱ

11:21 14.06.2025

Արտակ Աղաբեկյանը եզրափակչում է․ ազատ ոճի ըմբշամարտի Մ17 ԵԱ

Սկոպիեում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի Մ17 առաջնությունում 48 կգ քաշային Արտակ Աղաբեկյանը դուս է եկել եզրափակիչ։ Հայ մարզիկը նախ 1/8 եզրափակչում 7-2 հաշվով հաղթել է վրացի Նիկոլոզ Մաչարաշվիլիին, ապա 10:0 հաշվով ժամանակից շուտ պարտության է մատնել մոլդովացի Գեորգի Գայդարջիին։ Կիսաեզրափակիչ գոտեմարտում Արտակը 5-4 հաշվով առավելության է հասել չեզոք դրոշի տակ հանդես եկող Ումար Մագոմեդովի […] ...

Իսրայելի վրա Իրանի հարձակման հետևանքով վիրավորների թիվը հասել է 70-ի

11:11 14.06.2025

Իսրայելի վրա Իրանի հարձակման հետևանքով վիրավորների թիվը հասել է 70-ի

Իսրայելում Իրանի պատասխան հարձակման հետևանքով վիրավորների թիվը հասել է առնվազն 70-ի, հաղորդում է Jerusalem Post-ը։ Ավելի վաղ Ynet պորտալը հայտնել էր 63 վիրավորի մասին: Հաղորդվել էր նաև, որ երկու մարդ զոհվել է: «Առնվազն 70 մարդ վիրավորվել է, երկուսը՝ զոհվել», – ասվում է հրատարակության կայքում։ ...

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է անում Իսրայելին և Իրանին դադարեցնել լարվածության սրումը

11:04 14.06.2025

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է անում Իսրայելին և Իրանին դադարեցնել լարվածության սրումը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը, Իսրայելի և Իրանի միջև փոխհրաձգությունների ֆոնին, կոչ է արել տարածաշրջանում ստեղծված իրավիճակի խաղաղ կարգավորման ուղիներ փնտրել։ «Իսրայելը ռմբակոծում է իրանական միջուկային օբյեկտները։ Իրանը հրթիռային հարվածներ է հասցրել Թել Ավիվին։ Բավական է էսկալացիան։ Ժամանակն է դադարեցնել այն։ Խաղաղությունն ու դիվանագիտությունը պետք է գերակշռեն», – գրել է Գուտերեշը սոցիալական ցանցերում։ ...

Ջրամատակարարման գրաֆիկի խախտումներ Երևանի Կենտրոն վարչական շրջանում

10:49 14.06.2025

Ջրամատակարարման գրաֆիկի խախտումներ Երևանի Կենտրոն վարչական շրջանում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ <<Գառնու>> պոմպակայանի հոսանքազրկման հետևանքով, ս.թ. հունիսի 14-ին Երևանի Կենտրոն վարչական շրջանում կդիտվի ջրամատակարարման գրաֆիկի խախտումներ և ջրի ճնշման տատանումներ: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: ...

Թիկնիզյանը տեղափոխվում է նոր ակումբ

10:35 14.06.2025

Թիկնիզյանը տեղափոխվում է նոր ակումբ

Հայաստանի ազգային հավաքականի և Մոսկվայի «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Թիկնիզյանի գործակալ Ալեքսանդր Կլյուևը հայտնել է, թե երբ է կայանալու ֆուտբոլիստի տեղափոխությունը «Ցրվենա Զվեզդա»։ «Ամեն ինչ համաձայնեցված է։ Մենք կմեկնենք Բելգրադ հունիսի 20-ին, բուժզննումը նախատեսված է հունիսի 21-ին։ Պայմանագիրը կլինի երեքամյա»,- ասել է Կլյուևը Sport Express-ի հետ զրույցում։ Ավարտված մրցաշրջանում Թիկնիզյանը «Լոկոմոտիվի» կազմում մասնակցել է 33 խաղի՝ […] ...

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սըր Քիր Սթարմերին

10:22 14.06.2025

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սըր Քիր Սթարմերին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության վարչապետ Սըր Քիր Սթարմերին Ազգային տոնի՝ թագավոր Չարլզ Երրորդի ծննդյան օրվա առիթով: Շնորհավորական ուղերձում նշված է. «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Միացյալ Թագավորության բարեկամ ժողովրդին Ազգային տոնի՝ թագավոր Չարլզ Երրորդի ծննդյան օրվա կապակցությամբ։ Գոհունակությամբ եմ ընդգծում, որ Հայաստանի և Միացյալ Թագավորության […] ...

BACK_TO_TOP