11:24 11.07.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում անդրադարձավ Երևան-Երասխավան ճանապարհին տեղի ունեցած վթարին: Նա ընդգծեց՝ ողբերգական այդ իրադարձությունների հետևանքով մեծ թվով զոհեր ունեցանք:
«Բոլորդ գիտեք, որ ոստիկանությունում օրենքի նոր նախագիծ է մշակվել, որի հիմնական նպատակը կարգազանց վարորդներին ընդհանրապես երթևեկությունից հեռացնելն է: Այսինքն՝ այն վարորդները, ովքեր պարբերաբար և չարամիտ խախտումներ են թույլ տալիս, պետք է երթևեկությունից ընդհանրապես հեռացվեն: Նախագիծը ԱԺ-ում է, կարծում եմ՝ Ազգային ժողովի հետ պետք է քննարկենք, թե ինչ ժամկետներում կարող ենք հնարավորություն ունենալ շուտ այդ նախագիծը ընդունել: Կառավարությունը և ոստիկանությունը պետք է սերտորեն համագործակցեն հասարակական կազմակերպությունների հետ: Հիշում եք՝ մի անգամ այդ թեմայով խոսակցություն ունեցել ենք իմ ֆեյսբուքյան եթերներից մեկի ժամանակ, երբ հնարավորություն պիտի ընձեռեինք համապատասխան ծրագրային ապահովումով, որ քաղաքացիները նույնպես կոպիտ խախտում արձանագրել և ոստիկանություն ուղարկել կարողանան»,- ասաց նա:
Փաշինյանը նշեց՝ տեղյակ է, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ներկայացուցիչների, ՀԿ-ների ներկայացուցիչների հետ արդեն սկսել են այդ աշխատանքը, և ոստիկանությունը տեղյակ է այդ աշխատանքից: Վարչապետն ասաց՝ այստեղ խնդիրը պետք է հստակ արձանագրել, որ քաղաքական կամքը և որոշումը կա, այստեղ հարցն այդ որոշման տեխնիկական մասը ապահովելն է, որ համապատասխան ծրագրային ապահովում լինի, որ այդ գործողություններն ինչ-որ ընթացակարգով մտնեն սովորական առօրյայի մեջ:
«Պետք է արձանագրենք, որ հիմա հատկապես պետք է Ճանապարհային երթևեկության նկատմամբ լինի կրկնակի և եռակի բարձր վերահսկողություն: Հատկապես 2018-2019թթ. ՀՀ-ում ավտոմեքենաների քանակի աննախադեպ աճ է արձանագրվել, աներևակայելի թվով ավտոմեքենա կա, մեծ ծավալով ներկրումները շարունակվում են, դա իր հերթին բերում է մարտահրավերներ, ու դրանց արձագանքը պետք է լինի, որ ոստիկանությունն ամենակոշտ միջոցները ձեռնարկի կարգազանց վարորդների նկատմամբ, պետք է հաշվի առնել, վերջին դեպքերը ցույց տվեցին՝ այդտեղ որևէ հանդուրժողականություն չի կարելի ցուցաբերել, որովհետև խոսքը մեր երեխաների, մեր հայրենակիցների անվտանգության մասին է»,- նշեց կառավարության ղեկավարը:
09:50 14.06.2025
Վալերի Կարպին կգլխավորի Մոսկվայի «Դինամոն»Վալերի Կարպին կգլխավորի Մոսկվայի «Դինամոն»։ 56-ամյա մասնագետի հետ աշխատանքային պայմանագիրը, հավանաբար, կգործի մինչև 2028 թվականը։ Ավելի վաղ Championat-ը հայտնել էր, որ մոսկովյան ակումբի ղեկավարությունը համաձայնության է եկել Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վալերի Կարպինի հետ։ Ընդգծվել է, որ կողմերը բանավոր համաձայնության են եկել տարեկան 2,5 միլիոն եվրո աշխատավարձով պայմանագրի շուրջ։ Վերջին ակումբը, որտեղ աշխատել է 56-ամյա […] ...
09:33 14.06.2025
Ֆոն դեր Լայենը կոչ է անում պահպանել տարածաշրջանային կայունությունըԵվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի նախագահ Իսահակ Հերցոգի հետ։ Նա կոչ է արել հակամարտության երկու կողմերին «գործել առավելագույն զսպվածությամբ և աշխատել իրավիճակի լիցքաթափման ուղղությամբ»։ «Ես Իսրայելի նախագահ Իսահակ Հերցոգի հետ խոսեցի Մերձավոր Արևելքում իրավիճակի վատթարացման մասին։ Ես կրկին նշեցի, որ Իսրայելն ունի ինքնապաշտպանության և իր ժողովրդին պաշտպանելու իրավունք: Միևնույն […] ...
09:17 14.06.2025
Իսրայելում ՀՀ դեսպանությունը դիմել է այնտեղ գտնվող ՀՀ քաղաքացիներինՆկատի ունենալով Իսրայելի Պետությունում ստեղծված իրավիճակը՝ Իսրայելում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը հորդորում է երկրի տարածքում գտնվող ՀՀ քաղաքացիներին պահպանել զգոնություն, հետևել պաշտոնական ցուցումներին և արտակարգ իրավիճակների դեպքում կապ հաստատել դեսպանության հետ. էլեկտրոնային հասցեով ([email protected]), սոցիալական էջերի (Facebook, X) միջոցով, ինչպես նաև +972 58 607-0313 հեռախոսահամարով։ ...
09:10 14.06.2025
Նեթանյահուն կոչ է արել իրանցիներին ապստամբելԻսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կոչ է արել իրանցիներին ապստամբել, կոչը հրապարակել է ամերիկյան NBC հեռուստաալիքը։ «Իսրայելի գործողության նպատակը միջուկային և հրթիռային սպառնալիքի վերացումն է։ Մեր նպատակին հասնելուն զուգընթաց մենք նաև մաքրում ենք ձեր ճանապարհը դեպի ազատություն։ Ժամանակն է, որ դուք միավորվեք մեկ դրոշի տակ և պայքարեք ձեր ազատության համար չար և բռնակալ ռեժիմի դեմ», – […] ...
08:53 14.06.2025
Իրանցիները պատրաստվում են կրոնական տոնին՝ չնայած Իսրայելի հարձակումներինԻրանցիները, չնայած Իսրայելի հարձակումները հետ մղելու ՀՕՊ ուժերի աշխատանքին, շարունակում են պատրաստվել շաբաթ օրվա կրոնական տոնին, հաղորդում է Mehr գործակալությունը։ «Իրանցիները պատրաստվում են նշել Քադիր Խոմեյնիի տոնը Իմամ Խոմեյնիի հրապարակում (Թեհրանում – խմբ.)», – ասվում է գործակալության հայտարարության մեջ։ ...
08:47 14.06.2025
Իսրայելը հայտնել է, որ օդուժը շարունակում է հարվածներ հասցնել Իրանի թիրախներինԻսրայելի պաշտպանության ուժերը իրենց Telegram ալիքում հայտնել են, որ օդուժը շարունակում է հարվածներ հասցնել թիրախներին՝ Իրանում սպառնալիքները վերացնելու համար։ «Իսրայելի ռազմաօդային ուժերը շարունակում են հարվածներ հասցնել թիրախներին՝ Իրանում սպառնալիքները վերացնելու համար», – ասվում է բանակի հայտարարության մեջ։ ...