Եգիպտոսի ահաբեկչության զոհերի թիվը հասել է 305-ի – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
14 08 2025
  • $
    383.50
  • RUBLE
    4.81
  • 448.43
WEATHER
+25.09 oC

Եգիպտոսի ահաբեկչության զոհերի թիվը հասել է 305-ի

16:13 25.11.2017

Սինայի թերակղզու հյուսիսում երեկ տեղի ունեցած ահաբեկչությունը համարվում է Եգիպտոսի պատմության մեջ ամենաարյունալին: Բար էլ-Աբդ քաղաքի Էր-Ռաուդա մզկիթում իրականացված ահաբեկչական հարձակման զոհերի թիվը հասել է 305-ի: Զոհերի շարքում կա 27 երեխա: Ահաբեկչության հետևանքով 128 մարդ մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել:

Առայժմ որևէ խմբավորում չի ստանձնել այս ահաբեկչության պատասխանատվությունը, սակայն Եգիպտոսի դատախազությունը պնդում է, որ հարձակվողների մոտ եղել է «Իսլամական պետության» դրոշը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHANTNEWS-ը, ի պատասխան այս հարձակման. Եգիպտոսն ավիահարվածներ է հասցրել ահաբեկչական հենակետերի ուղղությամբ: Հակաահաբեկչական գործողությունների ընթացքում իրավապահները ոչնչացրել են 30 գրոհայինի, ահաբեկիչների մի քանի ավտոմեքենա, ինչպես նաև պայթեցրել են զենքով և զինամթերքով հագեցած նրանց ապաստարանները:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կամչատկայում 5.2 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել

22:36 14.08.2025

Կամչատկայում 5.2 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել

Կամչատկայում տեղի է ունեցել 5.2 մագնիտուդով երկրաշարժ։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի միասնական երկրաֆիզիկական ծառայության Կամչատկայի մասնաճյուղը։ Սեյսմոլոգների տվյալներով՝ օջախը գտնվել է 63.8 կմ խորության վրա։ Երկրաշարժը տեղի է ունեցել Պետրոպավլովսկ-Կամչատկայից 414 կմ հեռավորության վրա։ Ավերածությունների, զոհերի և վիրավորների մասին դեռևս տեղեկություններ չկան։ ...

Հրավիրում ենք միանալու օկուպացիայի սիմվոլներից մեր երկրորդ քաղաքը ազատելու պահանջին․ Ռուբեն Մեհրաբյանը՝ օգոստոսի 23-ին Գյումրիում նախատեսված բողոքի ակցիայի մասին

22:24 14.08.2025

Հրավիրում ենք միանալու օկուպացիայի սիմվոլներից մեր երկրորդ քաղաքը ազատելու պահանջին․ Ռուբեն Մեհրաբյանը՝ օգոստոսի 23-ին Գյումրիում նախատեսված բողոքի ակցիայի մասին

«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է «Հանուն հանրապետության» կուսակցության փոխնախագահ, քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանին։ Անդրադարձ է եղել վաշինգտոնյան հանդիպումների արդյունքներին, նաև Գյումրիում օգոստոսի 23-ին սպասվող բողոքի ակցիային, որը նախաձեռնել է «Հանուն հանրապետության» կուսակցությունը և, ըստ նախնական տեղեկությունների, իրականացվելու է այն ռուսական 102-րդ ռազմաբազայի դիմաց։ Մեհրաբյանը նշել է, որ լինելու է խաղաղ ակցիա և իշխանություններն այդ մասին տեղեկացված են։ […] ...

ՄԱԿ-ը կհետևի ԱՄՆ-Ռուսաստան գագաթնաժողովի արդյունքներին

22:12 14.08.2025

ՄԱԿ-ը կհետևի ԱՄՆ-Ռուսաստան գագաթնաժողովի արդյունքներին

ՄԱԿ-ը ողջունում է ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահներ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի միջև սպասվող հանդիպումը և կհետևի բանակցությունների արդյունքներին, որոնց հիմնական թեման, ինչպես սպասվում է, կլինի Ուկրաինայում հակամարտության կարգավորումը։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը։ «Մենք ողջունում ենք Անվտանգության խորհրդի երկու մշտական անդամների միջև ամենաբարձր մակարդակով երկխոսությունը, օրակարգում […] ...

SHANTNEWS

22:00 14.08.2025

SHANTNEWS

Պատրաստ ենք համագործակցության. Շիրակի մարզպետը՝ սպորտի վաստակավոր վարպետ Ռոբերտ Էմմիյանին

21:50 14.08.2025

Պատրաստ ենք համագործակցության. Շիրակի մարզպետը՝ սպորտի վաստակավոր վարպետ Ռոբերտ Էմմիյանին

Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանն աշխատակազմի պատասխանատուների հետ այսօր հյուրընկալել է ծնունդով գյումրեցի, Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ, հեռացատկի Եվրոպայի չեմպիոն և ռեկորդակիր, աշխարհի փոխչեմպիոն, Բարի կամքի խաղերի չեմպիոն, մարզասրահներում Եվրոպայի առաջնությունների կրկնակի հաղթող, սպորտի վաստակավոր վարպետ Ռոբերտ Էմմիյանին։ Այս մասին հայտնել են Շիրակի մարզպետի աշխատակազմից։ Շիրակի մարզպետը ողջունել է անվանի հեռացատկորդին, շնորհակալություն հայտնել մեր երկրի պատիվը […] ...

Գազամատակարարման պլանային դադարեցումներ Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի մի շարք հասցեներում

21:38 14.08.2025

Գազամատակարարման պլանային դադարեցումներ Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի մի շարք հասցեներում

«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը տեղեկացնում է, որ վերատեղադրված գազատարը գործող գազատարների հետ ներմիացման աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ օգոստոսի 15-ին ժամը 10։00-ից մինչև ժամը 19։00-ն, կդադարեցվի Կոտայքի մարզի Առինջ բնակավայրի Դուրյան 1-ին փողոցի թիվ 10 բազմաբնակարան շենքի, Տերյան 1-ին փողոցի թիվ 9 բազմաբնակարան շենքի, Դուրյան 1-ին փողոցի թիվ 11-ից 20 հասցեների առանձնատների, Տերյան 1-ին փողոցի թիվ 1, 1/1, […] ...

BACK_TO_TOP