Էդ Մելինեին չգիտեի, որ էդպիսի բան է ունեցել. Վարդան Ղուկասյանը՝ «Մել» ֆիլմի ու Պապ թագավորի կերպարի մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
10 06 2025
  • $
    383.54
  • RUBLE
    4.89
  • 438.12
WEATHER
+18.09 oC

Էդ Մելինեին չգիտեի, որ էդպիսի բան է ունեցել. Վարդան Ղուկասյանը՝ «Մել» ֆիլմի ու Պապ թագավորի կերպարի մասին

13:50 13.11.2019

«Մենք օլիմպիական չեմպիոններ ունենք, ավելի լավ կերպարով մարդիկ ունենք, դա չի նշանակում, որ մեկը եթե Եվրոպայի չեմպիոն է եղել, իր վատ, խայտառակ ապրելակերպը, որ հավանաբար Գյումրիում տեղ չի ունեցել, դրա համար թողել-գնացել է Գյումրիից, որովհետև մարդիկ այնտեղ ուրիշ ձև են ապրում, թողել-գնացել է, դրա համար 20 մլն դրամ տա՞ն»: Խորհրդարանում` լրագրողների հետ զրույցում, խոսելով Մելինե Դալուզյանին նվիրված «Մել» ֆիլմին 20 մլն դրամ տրամադրելու մասին, ասաց ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Ղուկասյանը:

Նա նշեց՝ պետք է ֆիլմեր նկարել Անդրանիկ Զորավարի, Վարդան Մամիկոնյանի, մեր սրբերի մասին:

«Էս ո՞ւմ համար եք գումար տալիս»,- ասաց նա:

Ղուկասյանը նաև անդրադարձավ Պապ թագավորի կերպարին:

«Պապ թագավորը գալուբոյ է եղել, էդպիսի կերպարը պետք է հանել ազգի մեջից, դուք դրա կերպարը վերցնում եք օրինակելի կերպար, թողնում եք Աբգար թագավորին, Տիգրան Մեծին, Աշոտ Բարեպաշտին, դրանց թողել եք, ընկել եք էն սատանեքի հետևից»,- նշեց պատգամավորը:

SHANTNEWS.am-ը հետաքրքրվեց՝ որպես Գյումրիի քաղաքապետ պաշտոնավարելիս չի՞ հանդիպել Մելինե Դալուզյանի հետ: Ղուկասյանն ասաց.

«Ես էդ Մելինեին չգիտեի, որ էդպիսի բան է ունեցել, ես իրեն պարգևատրել եմ, նվերներ եմ տվել, բայց չգիտեի, որ էդպիսի ցանկություն է ունեցել»:

Մանրամասները` տեսանյութում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 10.06.2025

SHANTNEWS

47-ամյա տղամարդը կամավոր հանձնել է հրացան և փամփուշտներ

21:56 10.06.2025

47-ամյա տղամարդը կամավոր հանձնել է հրացան և փամփուշտներ

Համայնքային ոստիկանները հետևողականորեն շարունակում են ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ բացատրական աշխատանքը: Հերթական արդյունքն են գրանցել Նոյեմբերյանի բաժնի համայնքային ոստիկանները։ Ջուջևան գյուղի 47-ամյա բնակիչը հունիսի 6-ին կամավոր հանձնել է մեկփողանի որսորդական ողորկափող հրացան, տարբեր տրամաչափի փամփուշտներ և պայթուցիչի նմանվող դետալ։ Հայտնել է, որ զենք-զինամթերքը պատկանել է հանգուցյալ հորը։ Կրկին հիշեցնենք, որ ապօրինի պահվող զենք-զինամթերքը […] ...

Ըմբիշ Մարատ Աճեմյանը ըմբշամարտի ԵԱ-ում 10:0 հաշվով հաղթել է ադրբեջանցի ըմբիշին և դուրս եկել եզրափակիչ

21:52 10.06.2025

Ըմբիշ Մարատ Աճեմյանը ըմբշամարտի ԵԱ-ում 10:0 հաշվով հաղթել է ադրբեջանցի ըմբիշին և դուրս եկել եզրափակիչ

51 կգ. ըմբիշ Մարատ Աճեմյանը Սկոպիեում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում 10:0 հաշվով հաղթեց ադրբեջանցի ըմբիշին և անցավ եզրափակիչ: Այս մասին հայտնել են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից: Եզրափակչում է նաև 60 կգ Հայկ Մանուկյանը: ...

Տեղի է ունեցել ՔՊ Վարչության հերթական նիստը. վարչապետ

21:48 10.06.2025

Տեղի է ունեցել ՔՊ Վարչության հերթական նիստը. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ տեղի է ունեցել ՔՊ Վարչության հերթական նիստը: Մանրամասները՝ տեսանյութում: ...

25-ամյա երիտասարդը ապօրինի պահվող զենք-զինամթերք է հանձնել Վարդենիսի բաժնում

21:46 10.06.2025

25-ամյա երիտասարդը ապօրինի պահվող զենք-զինամթերք է հանձնել Վարդենիսի բաժնում

Համայնքային ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում հունիսի 6-ին Շատվան գյուղի 25-ամյա բնակիչը կամավոր հանձնել է «ԻԺ» հրազեն, «Ֆ-1» տիպի նռնակ՝ պայթուցիչով, և տարբեր հրազենների 43 փամփուշտ: Հայտնել է, որ զենք-զինամթերքը պատկանել է հանգուցյալ պապին։ Հիշեցնենք, որ ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնելու դեպքում անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ […] ...

Երեք մարզիչ հավակնում է Իտալիայի հավաքականը գլխավորելուն

21:43 10.06.2025

Երեք մարզիչ հավակնում է Իտալիայի հավաքականը գլխավորելուն

Իտալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում Լուչանո Սպալետիին փոխարինելու երեք թեկնածու կա։ Պաշտոնին հավակնում են Ստեֆանո Պիոլին («Ալ Նասր»), Ֆաբիո Կանավարոն ու Կլաուդիո Ռանիերին։ Այս մասին հաղորդում է The Athletic-ը։ ...

BACK_TO_TOP