14:35 06.12.2017
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ 38-ամյա Արշակ Գալստյանի սպանության դեպքի առթիվ։ Ձեռնարկվում են ակտիվ քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ կատարված սպանությանը հնարավոր առնչություն ունեցած անձանց շրջանակը, դերակատարության աստիճանը պարզելու ուղղությամբ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ 38-ամյա Արշակ Գալստյանի դիակը հայտնաբերվել է դեկտեմբերի 6-ին՝ ժամը 00։25-ի սահմաններում՝ Երևան քաղաքի Բաբաջանյան փողոցի 13/2 հասցեի մոտ կայանված իր` «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի մեջ՝ հրազենային վնասվածքներով։
Փորձագետների կողմից դիակի զննության նախնական տվյալներով՝ հրազենային վնասվածքներ են հայտնաբերվել նախաբազկին և բազկին, ձախ ուսագոտու շրջանում, պարանոցի ձախ կեսի կողմնային, կրծքավանդակի ձախ կեսի առաջային, պարանոցի աջ կեսի վերին երրորդի կողմնային, աջ ուսագոտու մակերեսին: Դեպքի վայրի զննությամբ ավտոմեքենայի շրջակայքից հայտնաբերվել և առգրավվել է թվով 6 հատ 5.45մմ տրամաչափի պարկուճ, իսկ ավտոմեքենայի առջևի աջ նստատեղի վրա՝ մեկ գնդակ:
Փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Արշակ Գալստյանի ուղղությամբ հրազենային կրակոցներն արձակվել են մեկ այլ ավտոմեքենայի մեջ գտնվող անձի կողմից: Պարզվել են ավտոմեքենայի մակնիշը, կրակոցներ արձակած անձի ինքնությունը, վերջինիս առնչությունը տուժողի հետ։ Հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին միջոցներ ձեռնարկել՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձին հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ։
Նախաքննությունը շարունակվում է, իրականացվում են ակտիվ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, կատարված սպանությանը հնարավոր առնչությունը ունեցած այլ անձանց շրջանակը, դերակատարության աստիճանը պարզելու, նրանցից յուրաքանչյուրի գործողություններն անհատականացնելու ուղղությամբ։
Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
19:54 14.08.2025
Ես ու Ջիջիոն դեռ շոկի մեջ ենք ՊՍԺ-ի վարքագծից․ ՌայոլաՊՍԺ-ի դարպասապահ Ջանլուիջի Դոնարումայի գործակալ Էնցո Ռայոլան խոսել է իր հաճախորդի շուրջ ստեղծված իրավիճակի մասին, գրում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն. «Ըստ իս` Անգլիայի Պրեմիեր լիգա տեղափոխվելը Դոնարումայի համար ճիշտ քայլ կլինի։ Մենք քայլեր ենք ձեռնարկում այդ ուղղությամբ։ Բանակցություններ չենք վարել իտալական ոչ մի ակումբի հետ։ Ես ու Ջիջիոն դեռ շոկի մեջ ենք ՊՍԺ-ի վարքագծից»,- ասել […] ...
19:45 14.08.2025
Կաշառքով վարորդական վկայականներ տալու համար ձերբակալվել է Տավուշի մարզի հաշվառման-քննական բաժնի պետը և ևս 14 անձԲազմաթիվ քաղաքացիների կաշառքի դիմաց վարորդական վկայականներ տալու համար ձերբակալվել է 15 անձ, այդ թվում՝ Ներքին գործերի նախարարության Տավուշի մարզի հաշվառման-քննական բաժնի պետը։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնել են Հակակոռուպցիոն կոմիտեից: Կոմիտեից նշել են, որ Հակակոռուպցիոն կոմիտեի և ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության աշխատակիցների հետ համատեղ իրականացված քննչական և օպերատիվ-հետախուզական համալիր միջոցառումների արդյունքում ձերբակալվել […] ...
19:25 14.08.2025
Ռուսաստանը և Ուկրաինան գերիների փոխանակում են իրականացրելՌԴ պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ Ռուսաստանն օգոստոսի 14-ին ուկրաինական գերությունից վերադարձրել է 84 զինծառայողի, որի դիմաց վերադարձրել է Ուկրաինայի զինված ուժերի նույնքան ռազմագերու: Ըստ հաղորդագրության՝ ռուսաստանցի զինծառայողները ներկայում գտնվում են Բելառուսի տարածքում, որտեղ նրանց անհրաժեշտ հոգեբանական և բժշկական օգնություն է ցուցաբերվում։ «Ռուսաստանցի զինծառայողներին գերությունից վերադարձնելիս հումանիտար բնույթի միջնորդական ջանքեր է գործադրել Արաբական Միացյալ Էմիրությունները», – […] ...
19:12 14.08.2025
ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթը կարող է վերածվել քառաթիմ մրցաշարիՈՒԵՖԱ-ն քննարկում է Սուպերգավաթի ձևաչափը փոխելու հնարավորությունը, հայտնում է բրիտանական The Telegraph-ը: Կառավարող մարմինը նախատեսում է մրցաշրջանից առաջ անցկացվող մրցախաղը մեկ հանդիպումից վերածել քառաթիմ մրցաշարի։ Այլ մանրամասներ, այդ թվում՝ մասնակիցների ընտրության կարգի վերաբերյալ դեռ հայտնի չեն: Ենթադրվում է, որ նոր ձևաչափը, որը կներառի երկու կիսաեզրափակիչ և մեկ եզրափակիչ, կարող է անցկացվել Եվրոպայից դուրս՝ Միացյալ Նահանգներում […] ...
18:58 14.08.2025
Ողբերգական ավտովթար՝ Կոտայքի մարզում. բախվել են «Mercedes G500»-ն ու «Toyota RAV4»-ըԱյսօր՝ օգոստոսի 14-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 17:25-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 32 կմ հատվածում ճակատ ճակատի բախվել են «Mercedes G500» և «Toyota RAV4» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 6 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է տարբեր հիվանդանոցներ: Դեպքի փաստով Չարենցավանի քննչական […] ...