2019թ. ընթացքում Արագածոտնի մարզում ՃՏՊ-ների թվի աճը շարունակում է մտահոգիչ մնալ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 08 2025
  • $
    383.59
  • RUBLE
    4.80
  • 446.35
WEATHER
+37.09 oC

2019թ. ընթացքում Արագածոտնի մարզում ՃՏՊ-ների թվի աճը շարունակում է մտահոգիչ մնալ

11:16 14.12.2019

ՀՀ Արագածոտնի մարզի տարածքում շարունակվող կոռուպցիայի դեմ քրեաիրավական պայքարի համատեքստում այս տարվա նախորդ 11 ամիսներին արձանագրվել է կոռուպցիոն բնույթի հանցագործությունների 22 դեպք, որից 4-ը՝ ուսումնական հաստատություններում, 18-ը՝ ՏԻՄ մարմիններում: Այս մասին հայտնում են Գլխավոր դատախազությունից: 21-ով հարուցվել է քրեական գործ, իսկ 1 դեպքով քրեական գործի հարուցումը մերժվել է՝ գործուն զղջալու հիմքով՝ պատճառված վնասը վերականգնելու արդյունքում: Բացահայտված կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեպքերը կատարվել են նախորդ տարիներին, որոնցով պետությանը պատճառված վնասի չափը կազմել է շուրջ 25.2մլն ՀՀ դրամ, վերականգնվել՝ 11.2մլն դրամը: Մնացած մասով կիրառվել են ներգործության միջոցներ:

Պետական շահերի պաշտպանության ոլորտում շեշտադրվել է մարզի տարածքում գործող հանքարդյունաբերող 35 ընկերությունների՝ շրջակա միջավայրի պահպանության վճարների գծով պարտավորությունների չկատարման խնդիրը: Դատախազական ներգործության միջոցների կիրառման արդյունքում այդ պարտավորությունը չկատարած ընկերությունները վերականգնել են 4.6 մլն ՀՀ դրամ:

Ուսումնասիրվել է նաև մարզի տարածքում բնապահպանության, ոռոգման ջրերի մատակարարման բնագավառներում օրենսդրության պահանջների պահպանման վիճակը: Վերջինիս արդյունքում, օրինակ, «Թալին» ՋՕԸ պատասխանատու անձի կողմից 2018թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ բաշխված ջրի կորուստը հավելագրելու միջոցով, առերևույթ յուրացման եղանակով առանձնապես խոշոր չափի, մոտ 72մլն ՀՀ դրամ գումար հափշտակելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով մարզի դատախազի տեղակալի կողմից հարուցվել է քրեական գործ և ուղարկվել նախաքննություն կատարելու:

Մարզի դատախազության ուշադրության կենտրոնում է ընտանեկան բռնության դեմ պայքարում դատախազական լիազորությունների պատշաճ գործադրումը: 2019թ. ընտանիքում արձանագրված բռնության դեպքերի գրանցման և ընթացքի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազների կողմից կատարվել են ենթադրյալ բռնությունից տուժած անձանց ընդունելություններ: Դրանց արդյունքում 2 դեպքով պարզվել է տուժողի՝ հանցանք կատարողից կախվածության մեջ լինելու հանգամանքը, և բողոքի բացակայության պայմաններում դատախազները, օգտվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 183-րդ հոդվածի 4-րդ մասով վերապահված իրենց լիազորություններից, հարուցել են քրեական գործեր:

Մարզի տարածքում նախորդ տարվա համեմատ նվազել են ավազակային հարձակման դեպքերը, ակտիվ պայքար է մղվում թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ: Նկատի ունենալով, որ մարզի տարածքում է տեղակայված ՀՀ ԱՆ «Կոշ» քրեակատարողական հիմնարկը, ձեռնարկված կանխարգելիչ միջոցառումների արդյունքում 2019թ. 11 ամիսներին ՔԿՀ տարածք թմրամիջոցների ապօրինի իրացման վերաբերյալ հարուցվել է 6 քրեական գործ՝ նախորդ տարվա 1-ի դիմաց:

Մարզի դատախազության համար առավել մտահոգիչ են մնում բնակարանային գողությունները և անասնագողությունները: Բնակարանային գողությունների գերակշիռ մասը կատարվել է չբնակեցված բնակարաններից, ամառանոցներից: Թեև այս գողությունների բացահայտման տոկոսային ցուցանիշը որոշակիորեն աճել է, սակայն արդյունավետությանը խոչընդոտող հիմնական գործոններից է մնում հանցագործության գերակշիռ մասի վերաբերյալ տեղեկությունը ոստիկանությանը, հենց չբնակեցվածության պատճառով, տևական ուշացումով փոխանցելու հանգամանքը:

Այս ուղղությամբ օպերատիվ-հետախուզական աշխատանքների արդյունավետությունը բարձրացնելու նպատակով, ՀՀ գլխավոր դատախազի՝ դատախազության տարածքային ստորաբաժանումներին տված հանձնարարականի հիման վրա, մարզի դատախազը հրավիրել է օպերատիվ խորհրդակցություն, ՀՀ ոստիկանության մարզային վարչության պետին տրվել են համապատասխան հանձնարարականներ։ Մարզի դատախազի կողմից Արագածոտնի մարզպետին ներկայացված միջնորդագրի հիման վրա խնդիրը քննարկվել է նաև համայնքների ղեկավարների մասնակցուիթյան անցկացված մարզխորհրդի ընդլայնված նիստում, համայնքի ղեկավարները պատրաստակամություն են հայտնել նախականխիչ աշխատանքներում աջակցել մարզային իրավապահ մարմիններին:

Մտահոգիչ է մնում նաև ճանապարհատրանսպորտային պատահարների դեպքերի աճը: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ դեպքերն աճել են 18-ով կամ մոտ 33 տոկոսով, որոնց հետևանքով մահվան ելքով դեպքերն ավելացել են 2-ով կամ 14 տոկոսով /16-14/: ՃՏՊ-ների գրեթե կեսը տեղի է ունեցել մարզի տարածքում իրականացվող «Հյուսիս-Հարավ» ճանապարհային միջանցքի շինարարության հատվածներում՝ 29 դեպք՝ որոնց հետևանքով մահացել է 6, վնասվածքներ ստացել 61 անձ։ Մարզի դատախազության կողմից համապատասխան միջնորդագիր է ներկայացվել ՃՈ մարզային ստորաբաժանման հրամանատարին ՃՏՊ-ների կրկնվող տեղանքներում ծառայությունն ուժեղացնելու, ճանապարհաշինարարական հատվածները երթևեկության կանոնները սահմանող նշաններով կահավորելու նկատմամբ հսկողություն իրականացնելու նպատակով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իսրայելը զորքեր է կուտակում Գազայի սահմանին՝ հնարավոր ռազմական գործողության համար

16:29 08.08.2025

Իսրայելը զորքեր է կուտակում Գազայի սահմանին՝ հնարավոր ռազմական գործողության համար

Իսրայելի պաշտպանության ուժերը զորքեր և ռազմական տեխնիկա են կուտակում Գազայի հատվածի հետ սահմանի մոտ՝ անկլավում ռազմական գործողությունը ընդլայնելու հնարավոր ծրագրերի համար, հաղորդում է NBC News-ը՝ հղում անելով աղբյուրներին։ Անանուն ամերիկացի պաշտոնյաների խոսքով՝ արբանյակային լուսանկարները ցույց են տալիս ռազմական ստորաբաժանումների շարժը և դրանց կենտրոնացումը պաղեստինյան անկլավի հետ սահմանի մոտ, ինչը վկայում է, որ իսրայելական ուժերը պատրաստվում […] ...

Մեղրաձորի բնակչի բակում կանեփի թփեր են հայտնաբերվել․ Հրազդանի համայնքային ոստիկանների բացահայտումը

16:20 08.08.2025

Մեղրաձորի բնակչի բակում կանեփի թփեր են հայտնաբերվել․ Հրազդանի համայնքային ոստիկանների բացահայտումը

Համայնքային ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողները տեղեկություններ էին ստացել, որ Մեղրաձոր գյուղի բնակիչ 67-ամյա տղամարդը բակում ցանում և աճեցնում է կանեփ։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում տղամարդու տան բակում կատարված զննությամբ հայտնաբերվել է կանեփի 26 թուփ։ Հանգամանքները պարզվում են։ ...

Լև Յաշինի անվան մրցանակի հավակնորդները

16:13 08.08.2025

Լև Յաշինի անվան մրցանակի հավակնորդները

France Football-ը հրապարակել է Լև Յաշինի անվան մրցանակի 10 հավակնորդների անունները: Տարվա լավագույն դարպասապահի մրցանակին հավակնում են՝ Ալիսոն Բեկերը – «Լիվերպուլ» Յասին Բունուն – «Ալ-Հիլալ» Լուկա Շևալյեն – «Լիլ» Տիբո Կուրտուան – «Ռեալ Մադրիդ» Ջանլուիջի Դոնարուման – ՊՍԺ Էմիլիանո Մարտինեսը – «Ասթոն Վիլա» Յան Օբլակը – «Աթլետիկո Մադրիդ» Դավիդ Ռայան – «Արսենալ» Մաթս Սելսը – […] ...

Fox News-ը հաղորդում է, որ Պուտինի և Թրամփի հանդիպումը կարող է տեղի ունենալ օգոստոսի 11-ին

16:05 08.08.2025

Fox News-ը հաղորդում է, որ Պուտինի և Թրամփի հանդիպումը կարող է տեղի ունենալ օգոստոսի 11-ին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և նրա ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփի միջև հանդիպումը կարող է տեղի ունենալ արդեն հաջորդ երկուշաբթի, որի հնարավոր վայրը համարվում է Հռոմը, հաղորդում է Fox News-ը՝ հղում անելով բանակցություններին ծանոթ երկու աղբյուրների։ Ավելի վաղ Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը լրագրողներին ասել էր, որ Ռուսաստանը և ԱՄՆ-ն համաձայնության են եկել Պուտինի և Թրամփի […] ...

Սի Ծինփինը և Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել

15:58 08.08.2025

Սի Ծինփինը և Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել

Չինաստանի նախագահ Սի Ծինփինը և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել։ Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը հաղորդել է, որ հեռախոսազրույցի ընթացքում բարձր են գնահատել երկու երկրների միջև ռազմավարական համագործակցության մակարդակը։ «Երկու երկրների ղեկավարները բարձր են գնահատել Չինաստանի և Ռուսաստանի միջև քաղաքական վստահության և ռազմավարական համագործակցության բարձր մակարդակը և միաձայն համաձայնել են համատեղ առաջ մղել երկու երկրների […] ...

Ինչպես է Մոուրինյուն ճանճ որսացել ասուլիսի ժամանակ

15:50 08.08.2025

Ինչպես է Մոուրինյուն ճանճ որսացել ասուլիսի ժամանակ

Պորտուգալացի հանրահայտ մարզիչ Ժոզե Մոուրինյուն ասուլիսի ժամանակ ճանճ է որսացել: Տեղի ունեցածը գրավել է սոցիալական ցանցերի օգտատերերի ուշադրությունը: 62-ամյա Մոուրինյուն ներկայումս թուրքական «Ֆեներբահչեի» գլխավոր մարզիչն է: José Mourinho 1️⃣ – Vlieg 0️⃣#mourinho #feyfen pic.twitter.com/eJ1wHMLVxe — Voetbalzone (@voetbalzonenl) August 6, 2025 ...

BACK_TO_TOP