11:40 14.12.2019
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մխիթար Հայրապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ Երևանի ավագանու՝ դեկտեմբերի 16-ի արտահերթ նիստի օրակարգում ընդգրկված է Արտո Չաքմաքչյանի «Քայլող մարդը» քանդակի տեղադրմանը համաձայնություն տալու մասին հարցը.
«Ու կրկին՝ Արտոյի մասին
Երևանի ավագանու՝ դեկտեմբերի 16-ի արտահերթ նիստի օրակարգում ընդգրկված է Արտո Չաքմաքչյանի «Քայլող մարդը» քանդակի տեղադրմանը համաձայնություն տալու մասին հարցը։
Մեծ քանդակագործի ստեղծագործությունները տեղադրված են աշխարհի տարբեր քաղաքների հրապարակներում ու թանգարաններում: Մինչդեռ վարպետը միշտ երազում էր իր քանդակներից մեկն ունենալ հենց Երևան քաղաքում: Դեռևս 2000-ականների սկզբին նրան խոստացվել էր «Քայլող մարդը» քանդակը տեղադրել Հյուսիսային պողոտայում, բայց… խաբեցին։
Եվ ահա այժմ մենք հնարավորություն ունենք ոչ միայն կյանքի կոչելու Արտոյի երազանքն ու հավերժացնելու նրա հիշատակը, այլև ինչ-որ առումով ապաշխարելու նրա առջև։
Ելնելով վերոշարադրյալից՝ կոչ եմ անում Երևանի ավագանու բոլոր 3 խմբակցությունների անդամներին տալ համաձայնություն Արտո Չաքմաքչյանի «Քայլող մարդը» քանդակը Երևան քաղաքի Հյուսիսային պողոտայի՝ Աբովյան փողոցին հարող տարածքում տեղադրելու համար: Այո՛, ինձ համար շատ կարևոր է, որ մենք միասին՝ իշխանություն և ընդդիմություն, մենք միասին կայացնենք սույն որոշումը»:
16:29 08.08.2025
Իսրայելը զորքեր է կուտակում Գազայի սահմանին՝ հնարավոր ռազմական գործողության համարԻսրայելի պաշտպանության ուժերը զորքեր և ռազմական տեխնիկա են կուտակում Գազայի հատվածի հետ սահմանի մոտ՝ անկլավում ռազմական գործողությունը ընդլայնելու հնարավոր ծրագրերի համար, հաղորդում է NBC News-ը՝ հղում անելով աղբյուրներին։ Անանուն ամերիկացի պաշտոնյաների խոսքով՝ արբանյակային լուսանկարները ցույց են տալիս ռազմական ստորաբաժանումների շարժը և դրանց կենտրոնացումը պաղեստինյան անկլավի հետ սահմանի մոտ, ինչը վկայում է, որ իսրայելական ուժերը պատրաստվում […] ...
16:20 08.08.2025
Մեղրաձորի բնակչի բակում կանեփի թփեր են հայտնաբերվել․ Հրազդանի համայնքային ոստիկանների բացահայտումըՀամայնքային ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողները տեղեկություններ էին ստացել, որ Մեղրաձոր գյուղի բնակիչ 67-ամյա տղամարդը բակում ցանում և աճեցնում է կանեփ։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում տղամարդու տան բակում կատարված զննությամբ հայտնաբերվել է կանեփի 26 թուփ։ Հանգամանքները պարզվում են։ ...
16:13 08.08.2025
Լև Յաշինի անվան մրցանակի հավակնորդներըFrance Football-ը հրապարակել է Լև Յաշինի անվան մրցանակի 10 հավակնորդների անունները: Տարվա լավագույն դարպասապահի մրցանակին հավակնում են՝ Ալիսոն Բեկերը – «Լիվերպուլ» Յասին Բունուն – «Ալ-Հիլալ» Լուկա Շևալյեն – «Լիլ» Տիբո Կուրտուան – «Ռեալ Մադրիդ» Ջանլուիջի Դոնարուման – ՊՍԺ Էմիլիանո Մարտինեսը – «Ասթոն Վիլա» Յան Օբլակը – «Աթլետիկո Մադրիդ» Դավիդ Ռայան – «Արսենալ» Մաթս Սելսը – […] ...
16:05 08.08.2025
Fox News-ը հաղորդում է, որ Պուտինի և Թրամփի հանդիպումը կարող է տեղի ունենալ օգոստոսի 11-ինՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և նրա ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփի միջև հանդիպումը կարող է տեղի ունենալ արդեն հաջորդ երկուշաբթի, որի հնարավոր վայրը համարվում է Հռոմը, հաղորդում է Fox News-ը՝ հղում անելով բանակցություններին ծանոթ երկու աղբյուրների։ Ավելի վաղ Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը լրագրողներին ասել էր, որ Ռուսաստանը և ԱՄՆ-ն համաձայնության են եկել Պուտինի և Թրամփի […] ...
15:58 08.08.2025
Սի Ծինփինը և Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցելՉինաստանի նախագահ Սի Ծինփինը և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել։ Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը հաղորդել է, որ հեռախոսազրույցի ընթացքում բարձր են գնահատել երկու երկրների միջև ռազմավարական համագործակցության մակարդակը։ «Երկու երկրների ղեկավարները բարձր են գնահատել Չինաստանի և Ռուսաստանի միջև քաղաքական վստահության և ռազմավարական համագործակցության բարձր մակարդակը և միաձայն համաձայնել են համատեղ առաջ մղել երկու երկրների […] ...
15:50 08.08.2025
Ինչպես է Մոուրինյուն ճանճ որսացել ասուլիսի ժամանակՊորտուգալացի հանրահայտ մարզիչ Ժոզե Մոուրինյուն ասուլիսի ժամանակ ճանճ է որսացել: Տեղի ունեցածը գրավել է սոցիալական ցանցերի օգտատերերի ուշադրությունը: 62-ամյա Մոուրինյուն ներկայումս թուրքական «Ֆեներբահչեի» գլխավոր մարզիչն է: José Mourinho 1️⃣ – Vlieg 0️⃣#mourinho #feyfen pic.twitter.com/eJ1wHMLVxe — Voetbalzone (@voetbalzonenl) August 6, 2025 ...