ԱՊՀ տարածքում վիզաների փոխադարձ ճանաչման համաձայնագիրը կասեցվել է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 08 2025
  • $
    383.59
  • RUBLE
    4.80
  • 446.35
WEATHER
+37.09 oC

ԱՊՀ տարածքում վիզաների փոխադարձ ճանաչման համաձայնագիրը կասեցվել է

11:59 14.12.2019

ԱՊՀ անդամ պետություններն արդեն վավերացրել են արձանագրությունները, որ Համագործակցության անդամ պետությունների տարածքում վիզաների փոխադարձ ճանաչման համաձայնագիրը այլևս չի գործում։ Այս մասին հայտնում է RusArmInfo կայքը։

Համաձայնագրին անդամակցում էին Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը։ Փաստաթուղթը թույլ էր տալիս մի երկրի տարածք մտնելու համար ստացած վիզայով շրջել նաև մյուս պետություններում։

Համաձայնագիրը ստորագրվել էր 1992 թվականին, սակայն 2014  թվականին կողմերը որոշեցին դադարեցնել դրա գործողությունը։ Վավերացման գործընթացը տևեց 5 տարի, և այժմ բոլոր երկրներն արդեն վավերացրել են համաձայնագիրը չեղարկելու արձանագրությունը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Աթլետիկն» իր երկրպագուների պահվածքի պատճառով տուգանվել է

16:40 08.08.2025

«Աթլետիկն» իր երկրպագուների պահվածքի պատճառով տուգանվել է

Բիլբաոյի «Աթլետիկն» իր պաշտոնական կայքում հայտնել է, որ Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի (RFEF) Կարգապահական կոմիտեն ակումբին տուգանել է 9000 եվրոյով: Տուգանքի պատճառը բասկյան թիմի երկրպագուների` կատալոնական «Բարսելոնայի» դեմ Լա լիգայի 2024/25 մրցաշրջանի 38-րդ տուրի (0-3) տնային խաղի ընթացքում բազմիցս հնչեցրած վիրավորական վանկարկումներն են: Կարգապահական կոմիտեի հաղորդագրության համաձայն «Աթլետիկի» երկրպագուների վանկարկումներում եղել են «Բարսելոնայի» ֆուտբոլիստներին ուղղված ատելության […] ...

Իսրայելը զորքեր է կուտակում Գազայի սահմանին՝ հնարավոր ռազմական գործողության համար

16:29 08.08.2025

Իսրայելը զորքեր է կուտակում Գազայի սահմանին՝ հնարավոր ռազմական գործողության համար

Իսրայելի պաշտպանության ուժերը զորքեր և ռազմական տեխնիկա են կուտակում Գազայի հատվածի հետ սահմանի մոտ՝ անկլավում ռազմական գործողությունը ընդլայնելու հնարավոր ծրագրերի համար, հաղորդում է NBC News-ը՝ հղում անելով աղբյուրներին։ Անանուն ամերիկացի պաշտոնյաների խոսքով՝ արբանյակային լուսանկարները ցույց են տալիս ռազմական ստորաբաժանումների շարժը և դրանց կենտրոնացումը պաղեստինյան անկլավի հետ սահմանի մոտ, ինչը վկայում է, որ իսրայելական ուժերը պատրաստվում […] ...

Մեղրաձորի բնակչի բակում կանեփի թփեր են հայտնաբերվել․ Հրազդանի համայնքային ոստիկանների բացահայտումը

16:20 08.08.2025

Մեղրաձորի բնակչի բակում կանեփի թփեր են հայտնաբերվել․ Հրազդանի համայնքային ոստիկանների բացահայտումը

Համայնքային ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողները տեղեկություններ էին ստացել, որ Մեղրաձոր գյուղի բնակիչ 67-ամյա տղամարդը բակում ցանում և աճեցնում է կանեփ։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում տղամարդու տան բակում կատարված զննությամբ հայտնաբերվել է կանեփի 26 թուփ։ Հանգամանքները պարզվում են։ ...

Լև Յաշինի անվան մրցանակի հավակնորդները

16:13 08.08.2025

Լև Յաշինի անվան մրցանակի հավակնորդները

France Football-ը հրապարակել է Լև Յաշինի անվան մրցանակի 10 հավակնորդների անունները: Տարվա լավագույն դարպասապահի մրցանակին հավակնում են՝ Ալիսոն Բեկերը – «Լիվերպուլ» Յասին Բունուն – «Ալ-Հիլալ» Լուկա Շևալյեն – «Լիլ» Տիբո Կուրտուան – «Ռեալ Մադրիդ» Ջանլուիջի Դոնարուման – ՊՍԺ Էմիլիանո Մարտինեսը – «Ասթոն Վիլա» Յան Օբլակը – «Աթլետիկո Մադրիդ» Դավիդ Ռայան – «Արսենալ» Մաթս Սելսը – […] ...

Fox News-ը հաղորդում է, որ Պուտինի և Թրամփի հանդիպումը կարող է տեղի ունենալ օգոստոսի 11-ին

16:05 08.08.2025

Fox News-ը հաղորդում է, որ Պուտինի և Թրամփի հանդիպումը կարող է տեղի ունենալ օգոստոսի 11-ին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և նրա ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփի միջև հանդիպումը կարող է տեղի ունենալ արդեն հաջորդ երկուշաբթի, որի հնարավոր վայրը համարվում է Հռոմը, հաղորդում է Fox News-ը՝ հղում անելով բանակցություններին ծանոթ երկու աղբյուրների։ Ավելի վաղ Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը լրագրողներին ասել էր, որ Ռուսաստանը և ԱՄՆ-ն համաձայնության են եկել Պուտինի և Թրամփի […] ...

Սի Ծինփինը և Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել

15:58 08.08.2025

Սի Ծինփինը և Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել

Չինաստանի նախագահ Սի Ծինփինը և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել։ Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը հաղորդել է, որ հեռախոսազրույցի ընթացքում բարձր են գնահատել երկու երկրների միջև ռազմավարական համագործակցության մակարդակը։ «Երկու երկրների ղեկավարները բարձր են գնահատել Չինաստանի և Ռուսաստանի միջև քաղաքական վստահության և ռազմավարական համագործակցության բարձր մակարդակը և միաձայն համաձայնել են համատեղ առաջ մղել երկու երկրների […] ...

BACK_TO_TOP