Դեսպան Պապիկյանն իր հավատարմագրերն է հանձնել Սլովակիայի նախագահին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 08 2025
  • $
    383.59
  • RUBLE
    4.80
  • 446.35
WEATHER
+25.09 oC

Դեսպան Պապիկյանն իր հավատարմագրերն է հանձնել Սլովակիայի նախագահին

21:01 17.12.2019

Սլովակիայում Հայաստանի նորանշանակ դեսպան Արմեն Պապիկյանն (նստավայրը՝ Վիեննա) դեկտեմբերի 17-ին իր հավատարմագրերն է հանձնել Սլովակիայի Հանրապետության նախագահ Զուզանա Չապուտովային (Zuzana Čaputová): Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից։

«Հավատարմագրերի հանձնման հանդիսավոր արարողությունից հետո տեղի ունեցած զրույցի ընթացքում Զուզանա Չապուտովան շնորհավորեց Արմեն Պապիկյանին Սլովակիայում Հայաստանի դեսպանի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ մաղթելով հաջողություններ դիվանագիտական առաքելության ընթացքում: Սլովակիայի նախագահը վստահություն հայտնեց, որ դեսպանն իր գործունեությամբ նոր շունչ կհաղորդի Հայաստանի և Սլովակիայի միջև համագործակցությանը:

Դեսպան Պապիկյանը շնորհակալություն հայտնեց բարեմաղթանքների համար և նշեց, որ պատրաստ է առավել ջանքեր ներդնել հայ-սլովակյան համագործակցությունն էլ ավելի խորացնելու և ընդլայնելու ուղղությամբ: ՀՀ դեսպանը կարևորեց երկկողմ և բազմակողմ ձևաչափերում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության հետագա խորացմանն ուղղված համատեղ քայլերի ձեռնարկումը, ինչպես նաև երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունների ակտիվացումը, զբոսաշրջության բնագավառում համագործակցության հաստատումը:

Կողմերն անդրադարձան Հայաստանի և Սլովակիայի միջև խորհրդարանական համագործակցության հետագա խթանմանը, այդ թվում՝ երկու երկրների խորհրդարաններում գործող բարեկամության խմբերի միջև ակտիվ համագործակցությանը: ՀՀ դեսպանն օգտվելով առիթից՝ ընդգծեց, որ Հայաստանը բարձր է գնահատում Սլովակիայի խորհրդարանի դիրքորոշումը Հայոց ցեղասպանության վերաբերյալ՝ հիշատակելով 2004թ. Սլովակիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման մասին ընդունված բանաձևը:

Զրուցակիցներն անդրադարձան նաև Հայաստան-Եվրոպական միություն հարաբերություններին, Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի հիման վրա համագործակցության հեռանկարներին։ Պայմանավորվածություն ձեռք բերվեց հետագայում շարունակել երկխոսությունը Հայաստան-ԵՄ օրակարգային հարցերի շուրջ:

Հանդիպման ընթացքում Արմեն Պապիկյանն ու Զուզանա Չապուտովան մտքեր փոխանակեցին ԵԱՀԿ շրջանակներում համագործակցության շուրջ: Դեսպան Պապիկյանը համառոտ ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքականության գերակայությունները:

Դեսպան Պապիկյանը ողջունեց Սլովակիայի որոշումը Հայաստանում Սլովակիայի դեսպանություն բացելու վերաբերյալ՝ ընդգծելով, որ այն նոր լիցք կհաղորդի երկու երկրների միջև փոխգործակցության առավել ընդլայնմանը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երեկվա պատմական օրը՝ մի քանի նկարով. Արայիկ Հարությունյանը լուսանկարներ է հրապարակել

08:39 09.08.2025

Երեկվա պատմական օրը՝ մի քանի նկարով. Արայիկ Հարությունյանը լուսանկարներ է հրապարակել

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երեկվա պատմական օրը՝ մի քանի նկարով/դրվագով: Վարչապետի գլխավորությամբ այս ու մեր մյուս գործընկերների շնորհիվ խաղաղությունն իրականություն է դառնում»:     ...

ՃՏՊ Մեծամոր քաղաքում․ կան տուժածներ և զոհ

08:34 09.08.2025

ՃՏՊ Մեծամոր քաղաքում․ կան տուժածներ և զոհ

Օգոստոսի 8-ին, ժամը 23։20-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Մեծամոր քաղաքի ռեստորաններից մեկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան բախվել է գազի խողովակին և կողաշրջվել․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Արմավիր-Մեծամոր ավտոճանապարհի 10-րդ կմ-ին «BMW» […] ...

Հիրավի պատմական պահ է խաղաղության համար. Միրզոյան

08:28 09.08.2025

Հիրավի պատմական պահ է խաղաղության համար. Միրզոյան

ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը X-ի իր էջում գրել է․ «Հիրավի պատմական պահ է խաղաղության համար։ Նշանակալի և խորհրդանշական օր Հայաստանի Հանրապետության, տարածաշրջանի և աշխարհի համար։ Այսօր մենք նաև հայտարարում ենք ավելի ամուր փոխկապակցվածության, բարօրության և մեր սերունդների համար ավելի ապագայի մասին»։ ...

Հրդեհ Մայակովսկի գյուղում

08:19 09.08.2025

Հրդեհ Մայակովսկի գյուղում

Օգոստոսի 8-ին, ժամը 22։09-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աբովյան քաղաքի ռազմական ոստիկանության մոտ այրվում է տնակ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Մայակովսկի գյուղում՝ չշահագործվող փայտե տնակում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 23:25-ին, մարվել՝ օգոստոսի […] ...

ՀՀ վարչապետը և ԱՄՆ նախագահը ջերմորեն հրաժեշտ են տվել միմյանց

08:11 09.08.2025

ՀՀ վարչապետը և ԱՄՆ նախագահը ջերմորեն հրաժեշտ են տվել միմյանց

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ ջերմորեն հրաժեշտ է տվել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին: ...

Նախաստորագրվել է «ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը

08:07 09.08.2025

Նախաստորագրվել է «ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը

Վաշինգտոնում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Ադրբեջանի հետ ձեռք բերված համաձայնությամբ, համաձայնագրի նախաստորագրված տեքստը երկուշաբթի՝ օգոստսի 11-ի երեկոյան կհրապարակվի: Նախարարները ստորագրել են […] ...

BACK_TO_TOP