Ալիև-Մամեդյարով պլանը տապալված է, ու մնում է կրակելը. Ս․ Սաֆարյանը՝ սահմանին կրակոցների մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 08 2025
  • $
    383.59
  • RUBLE
    4.80
  • 446.35
WEATHER
+35.09 oC

Ալիև-Մամեդյարով պլանը տապալված է, ու մնում է կրակելը. Ս․ Սաֆարյանը՝ սահմանին կրակոցների մասին

14:30 18.12.2019

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Տավուշի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ-երի բացած կրակին:

«Տավուշում Ոսկեվան-Բաղանիս-Ոսկեպար-Կոթի գծով հրադադարի ռեժիմի խախտումը՝ հայկական դիրքերի ու բնակավայրերի վրա բացված կրակը, միանշանակ կրակոց էր Բրատիսլավայում նախարարական մակարդակով հանդիպման ու ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարության վրա, որի ճնշող մեծամասնությունը վերաբերում էր անվտանգության ու վստահության միջոցների ամրապնդմանը, ինչը հայկական կողմի առաջադրած նպատակներն են, բայց ոչ «սուբստանտիվ բանակցություններին», ինչը Ադրբեջանի փափագն էր։ Ի դեպ, Ադրբեջանի նման վարքագիծ նախկինում էլ դիտարկվել է։ Կատարվածը, թերևս, ցույց է տալիս Ալիևի հիասթափությունը հանդիպման արդյունքներից ու վեր է հանում հայաստանյան ընդդիմության մեղադրանքների ապոկալիպտիկ կանխագուշակումների սնանկությունը, թե Հայաստանի կառավարությունը տանուլ է տալիս բանակցությունները։ Ալիև-Մամեդյարովի պլանը՝ իր հայտնի հարցազրույցով հայաստանյան ընդդիմության միջոցով գեներացնել դժգոհության ալիք ընդդեմ իշխանությունների տապալված է, ու մնում է կրակելը։ Ու ուշադրություն դարձնենք, որ կրակել են ՀԱՊԿ սահմանի վրա»,- գրել է Սաֆարյանը:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հանրային հետաքրքրություն ներկայացնող խնդիրներն ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի ուշադրության կենտրոնում են

16:00 09.08.2025

Հանրային հետաքրքրություն ներկայացնող խնդիրներն ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի ուշադրության կենտրոնում են

8-րդ գումարման Ազգային ժողովի 9-րդ նստաշրջանի ընթացքում ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովը գումարել է 5 նիստ: Հանձնաժողովի ուշադրության տիրույթում են եղել աշխատանքային քննարկումները հանրային հետաքրքրություն ներկայացնող խնդիրների վերաբերյալ: Մանրամասները՝ ԱԺ տեսանյութում: ...

«Մանչեսթեր Յունայթեդ»-ը հայտարարել է հերթական թանկարժեք տրանսֆերի մասին

15:53 09.08.2025

«Մանչեսթեր Յունայթեդ»-ը հայտարարել է հերթական թանկարժեք տրանսֆերի մասին

«Մանչեսթեր Յունայթեդը» իր պաշտոնական կայքում հայտնել է 22-ամյա հարձակվող Բենյամին Շեշկոյի՝ «Լայպցիգից» տեղափոխության մասին։ Սլովենացի ֆուտբոլիստի հետ կնքվել է պայմանագիր մինչև 2030 թվականի հունիսը։ Ավելի վաղ լրատվամիջոցները տեղեկացրել էին, որ «կարմիր սատանաները» Շեշկոյին ձեռք կբերեն 85 միլիոն եվրոյով, որից 76,5 միլիոնը գերմանական ակումբը կստանա միանվագ, իսկ 8,5 միլիոնը՝ բոնուսների տեսքով։ Transfermarkt-ը նրա տրանսֆերային արժեքը գնահատում […] ...

Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը կարևոր հանգրվան է տասնամյակներ տևած թշնամանքին վերջ դնելու ճանապարհին. Մոլդովայի նախագահ

15:42 09.08.2025

Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը կարևոր հանգրվան է տասնամյակներ տևած թշնամանքին վերջ դնելու ճանապարհին. Մոլդովայի նախագահ

Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրմանը: «Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը կարևոր հանգրվան է տասնամյակներ տևած թշնամանքին վերջ դնելու ճանապարհին։ Մենք շնորհավորում ենք երկու կողմերին՝ նախագահ Ալիևին և վարչապետ Փաշինյանին, ինչպես նաև Դոնալդ Թրամփին տարածաշրջանում խաղաղության, հաշտեցման և բարգավաճման ավելի մեծ ուղի բացելու համար»,- X-ի իր միկրոբլոգում գրել […] ...

Ի՞նչ զարգացումներ են Պաղեստինի շուրջ. Հեռանկար բանավեճ

15:30 09.08.2025

Ի՞նչ զարգացումներ են Պաղեստինի շուրջ. Հեռանկար բանավեճ

Գազայում հումանիտար ճգնաժամը առանցքային կետ դարձավ Պաղեստինի պետության ճանաչման վերաբերյալ տարբեր երկրների հայտարարությունների համար: ՄԱԿ -ի Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամներից Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարեց, որ սեպտեմբերին կճանաչի Պաղեստինի պետությունը: Ապա նաև Ֆրանսիայի ու Սաուդյան Արաբիայի նախաձեռնությամբ ՄԱԿ-ի համաժողով հրավիրվեց, որտեղ քննարկման գլխավոր թեման երկու պետության ստեղծման գաղափարի իրագործումն էր: Հակառակ սրան՝ ԱՄՆ-ն ու […] ...

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սինգապուրի վարչապետ Լոուրենս Վոնգին

15:21 09.08.2025

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սինգապուրի վարչապետ Լոուրենս Վոնգին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սինգապուրի Հանրապետության վարչապետ Լոուրենս Վոնգին՝ Ազգային օրվա կապակցությամբ: Ուղերձում նշված է. «Ձերդ գերազանցություն, Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Սինգապուրի ժողովրդին՝ Սինգապուրի Հանրապետության Ազգային օրվա կապակցությամբ։ Հայաստանը կարևորում է Սինգապուրի հետ բարեկամական հարաբերությունների հետագա զարգացումը՝ հիմնված ընդհանուր ժողովրդավարական արժեքների վրա։ Հայաստանի Հանրապետության կառավարության անունից վերահաստատում եմ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող […] ...

Պատմական պահ՝ ամբողջ աշխարհի համար. Վրաստանի վարչապետ

15:10 09.08.2025

Պատմական պահ՝ ամբողջ աշխարհի համար. Վրաստանի վարչապետ

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն շնորհավորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրման առիթով: «Վրաստանը ողջունում է այս պատմական պահը Հայաստանի, Ադրբեջանի, տարածաշրջանի և ամբողջ աշխարհի համար։ Շնորհավորում եմ ԱՄՆ-ի, Ադրբեջանի նախագահներին և Հայաստանի վարչապետին այս հաջողության՝ շրջադարձային խաղաղության համաձայնագիրը վերջնականացնելու և տարածաշրջանում կայունության ու տնտեսական զարգացման նոր դարաշրջան բացելու կապակցությամբ։ Վրաստանը միշտ կանգնած է […] ...

BACK_TO_TOP