16:22 18.12.2019
«Իսլամական պետություն» խմբավորումը շարունակում է ամրապնդվել Աֆղանստանում և պատրաստվում է Կենտրոնական Ասիա ներխուժմանը: Այս մասին հայտարարել է ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը:
«Մեր վերջին հանդիպումից հետո տարվա ընթացքում Աֆղանստանում անվտանգության ոլորտում իրավիճակը նախկինի պես մնում է ոչ կայուն և վատանալու միտում ունի: Ամենամեծ անհանգստությունն առաջացնում է ԻՊ խմբավորման դիրքերի ամրապնդումը»,- Թեհրանում հայտարարել է նա:
«Իսլամական պետության» հենարանն Աֆղանստանում է. այնտեղ կենտրոնացած է ավելի քան 1 500 ջիհադիստ, ժամանում են նոր զինյալներ, այդ թվում՝ Պակիստանի միջոցով Իրաքից ու Սիրիայից:
Պատրուշևը հայտարարել է, որ ԻՊ-ի զինյալների առաջնային թիրախ կարող են դառնալ ուժային կառույցների, դիվանագիտական ներկայացուցչությունների օբյեկտներն ու օտարերկրյա քաղաքացիները:
16:12 09.08.2025
Կատարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրումըԿատարի Պետությունը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների միջնորդությամբ։ Այս մասին ասվում է Կատարի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ: Կատարը հույս է հայտնել, որ համաձայնագիրը համագործակցության նոր փուլ կհաստատի երկու երկրների միջև՝ հիմնված բարիդրացիության սկզբունքների վրա՝ դրանով իսկ իրականություն դարձնելով երկու ժողովուրդների ձգտումները խաղաղության, զարգացման և բարգավաճման հասնելու վերաբերյալ […] ...
16:00 09.08.2025
Հանրային հետաքրքրություն ներկայացնող խնդիրներն ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի ուշադրության կենտրոնում են8-րդ գումարման Ազգային ժողովի 9-րդ նստաշրջանի ընթացքում ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովը գումարել է 5 նիստ: Հանձնաժողովի ուշադրության տիրույթում են եղել աշխատանքային քննարկումները հանրային հետաքրքրություն ներկայացնող խնդիրների վերաբերյալ: Մանրամասները՝ ԱԺ տեսանյութում: ...
15:53 09.08.2025
«Մանչեսթեր Յունայթեդ»-ը հայտարարել է հերթական թանկարժեք տրանսֆերի մասին«Մանչեսթեր Յունայթեդը» իր պաշտոնական կայքում հայտնել է 22-ամյա հարձակվող Բենյամին Շեշկոյի՝ «Լայպցիգից» տեղափոխության մասին։ Սլովենացի ֆուտբոլիստի հետ կնքվել է պայմանագիր մինչև 2030 թվականի հունիսը։ Ավելի վաղ լրատվամիջոցները տեղեկացրել էին, որ «կարմիր սատանաները» Շեշկոյին ձեռք կբերեն 85 միլիոն եվրոյով, որից 76,5 միլիոնը գերմանական ակումբը կստանա միանվագ, իսկ 8,5 միլիոնը՝ բոնուսների տեսքով։ Transfermarkt-ը նրա տրանսֆերային արժեքը գնահատում […] ...
15:42 09.08.2025
Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը կարևոր հանգրվան է տասնամյակներ տևած թշնամանքին վերջ դնելու ճանապարհին. Մոլդովայի նախագահՄոլդովայի նախագահ Մայա Սանդուն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրմանը: «Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը կարևոր հանգրվան է տասնամյակներ տևած թշնամանքին վերջ դնելու ճանապարհին։ Մենք շնորհավորում ենք երկու կողմերին՝ նախագահ Ալիևին և վարչապետ Փաշինյանին, ինչպես նաև Դոնալդ Թրամփին տարածաշրջանում խաղաղության, հաշտեցման և բարգավաճման ավելի մեծ ուղի բացելու համար»,- X-ի իր միկրոբլոգում գրել […] ...
15:30 09.08.2025
Ի՞նչ զարգացումներ են Պաղեստինի շուրջ. Հեռանկար բանավեճԳազայում հումանիտար ճգնաժամը առանցքային կետ դարձավ Պաղեստինի պետության ճանաչման վերաբերյալ տարբեր երկրների հայտարարությունների համար: ՄԱԿ -ի Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամներից Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարեց, որ սեպտեմբերին կճանաչի Պաղեստինի պետությունը: Ապա նաև Ֆրանսիայի ու Սաուդյան Արաբիայի նախաձեռնությամբ ՄԱԿ-ի համաժողով հրավիրվեց, որտեղ քննարկման գլխավոր թեման երկու պետության ստեղծման գաղափարի իրագործումն էր: Հակառակ սրան՝ ԱՄՆ-ն ու […] ...
15:21 09.08.2025
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սինգապուրի վարչապետ Լոուրենս ՎոնգինՎարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սինգապուրի Հանրապետության վարչապետ Լոուրենս Վոնգին՝ Ազգային օրվա կապակցությամբ: Ուղերձում նշված է. «Ձերդ գերազանցություն, Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Սինգապուրի ժողովրդին՝ Սինգապուրի Հանրապետության Ազգային օրվա կապակցությամբ։ Հայաստանը կարևորում է Սինգապուրի հետ բարեկամական հարաբերությունների հետագա զարգացումը՝ հիմնված ընդհանուր ժողովրդավարական արժեքների վրա։ Հայաստանի Հանրապետության կառավարության անունից վերահաստատում եմ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող […] ...