16:33 18.12.2019
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանն այսօր Վերաքննիչ քրեական դատարանին է ներկայացրել Ռ․ Քոչարյանի նկատմամբ գրավի կիրառումն անթույլատրելի համարելու մասին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ բողոքը։ Այս մասին հայտնում է ՀՀ երկրորդ նախագահի փաստաբանական գրասենյակը:
Պաշտպանը հարցականի տակ է դրել այն, որ արդյո՞ք դատարանը վերաբերելի և բավարար հիմքեր է բերել գրավը մերժելու համար։ Հայկ Ալումյանը նշել է, որ ՄԻԵԴ-ն իր մի շարք վճիռներում արտահայտել է հետևյալ դիրքորոշումը, որ հանցագործություն կատարելու մեջ մեղադրվող անձը պետք է միշտ ազատվի նախնական կալանքից, բացառությամբ այն դեպքերի, եթե պետությունը կարող է ցույց տալ, որ գոյություն ունեն վերաբերելի և բավարար հիմքեր նրա շարունակական կալանավորումը հիմնավորելու համար։
«Մեր վերաքննիչ բողոքը վերաբերում է նրան, արդյո՞ք առաջին ատյանի դատարանի որոշումը, այն ձևակերպումներով, որն առկա է բոլորիս մոտ, կարող է համապատասխանել Եվրոպական դատարանի կողմից սահմանված չափանիշին»,- ասել է Հայկ Ալումյանը՝ ընդգծելով, որ Վերաքննիչ դատարանը չի կարող քննության առարկա դարձնել հարցը, թե ընդհանուր առմամբ գրավ պե՞տք է կիրառել, թե՞՝ չէ։
Նկատենք, որ գրավի ընդունելի չափը պաշտպանական կողմը թողել է դատարանի հայեցողությանը։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 7-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, մերժել է Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների միջնորդությունը՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց գրավի կիրառումը թույլատրելի ճանաչել։
Վերաքննիչ բողոքի քննարկումն ավարտվեց․ դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ։ Վերաքննիչ դատարանի որոշումը կհրապարակվի դեկտեմբերի 20-ին՝ ժամը 16:00-ին։
16:00 09.08.2025
Հանրային հետաքրքրություն ներկայացնող խնդիրներն ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի ուշադրության կենտրոնում են8-րդ գումարման Ազգային ժողովի 9-րդ նստաշրջանի ընթացքում ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովը գումարել է 5 նիստ: Հանձնաժողովի ուշադրության տիրույթում են եղել աշխատանքային քննարկումները հանրային հետաքրքրություն ներկայացնող խնդիրների վերաբերյալ: Մանրամասները՝ ԱԺ տեսանյութում: ...
15:53 09.08.2025
«Մանչեսթեր Յունայթեդ»-ը հայտարարել է հերթական թանկարժեք տրանսֆերի մասին«Մանչեսթեր Յունայթեդը» իր պաշտոնական կայքում հայտնել է 22-ամյա հարձակվող Բենյամին Շեշկոյի՝ «Լայպցիգից» տեղափոխության մասին։ Սլովենացի ֆուտբոլիստի հետ կնքվել է պայմանագիր մինչև 2030 թվականի հունիսը։ Ավելի վաղ լրատվամիջոցները տեղեկացրել էին, որ «կարմիր սատանաները» Շեշկոյին ձեռք կբերեն 85 միլիոն եվրոյով, որից 76,5 միլիոնը գերմանական ակումբը կստանա միանվագ, իսկ 8,5 միլիոնը՝ բոնուսների տեսքով։ Transfermarkt-ը նրա տրանսֆերային արժեքը գնահատում […] ...
15:42 09.08.2025
Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը կարևոր հանգրվան է տասնամյակներ տևած թշնամանքին վերջ դնելու ճանապարհին. Մոլդովայի նախագահՄոլդովայի նախագահ Մայա Սանդուն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրմանը: «Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը կարևոր հանգրվան է տասնամյակներ տևած թշնամանքին վերջ դնելու ճանապարհին։ Մենք շնորհավորում ենք երկու կողմերին՝ նախագահ Ալիևին և վարչապետ Փաշինյանին, ինչպես նաև Դոնալդ Թրամփին տարածաշրջանում խաղաղության, հաշտեցման և բարգավաճման ավելի մեծ ուղի բացելու համար»,- X-ի իր միկրոբլոգում գրել […] ...
15:30 09.08.2025
Ի՞նչ զարգացումներ են Պաղեստինի շուրջ. Հեռանկար բանավեճԳազայում հումանիտար ճգնաժամը առանցքային կետ դարձավ Պաղեստինի պետության ճանաչման վերաբերյալ տարբեր երկրների հայտարարությունների համար: ՄԱԿ -ի Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամներից Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարեց, որ սեպտեմբերին կճանաչի Պաղեստինի պետությունը: Ապա նաև Ֆրանսիայի ու Սաուդյան Արաբիայի նախաձեռնությամբ ՄԱԿ-ի համաժողով հրավիրվեց, որտեղ քննարկման գլխավոր թեման երկու պետության ստեղծման գաղափարի իրագործումն էր: Հակառակ սրան՝ ԱՄՆ-ն ու […] ...
15:21 09.08.2025
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սինգապուրի վարչապետ Լոուրենս ՎոնգինՎարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սինգապուրի Հանրապետության վարչապետ Լոուրենս Վոնգին՝ Ազգային օրվա կապակցությամբ: Ուղերձում նշված է. «Ձերդ գերազանցություն, Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Սինգապուրի ժողովրդին՝ Սինգապուրի Հանրապետության Ազգային օրվա կապակցությամբ։ Հայաստանը կարևորում է Սինգապուրի հետ բարեկամական հարաբերությունների հետագա զարգացումը՝ հիմնված ընդհանուր ժողովրդավարական արժեքների վրա։ Հայաստանի Հանրապետության կառավարության անունից վերահաստատում եմ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող […] ...
15:10 09.08.2025
Պատմական պահ՝ ամբողջ աշխարհի համար. Վրաստանի վարչապետՎրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն շնորհավորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրման առիթով: «Վրաստանը ողջունում է այս պատմական պահը Հայաստանի, Ադրբեջանի, տարածաշրջանի և ամբողջ աշխարհի համար։ Շնորհավորում եմ ԱՄՆ-ի, Ադրբեջանի նախագահներին և Հայաստանի վարչապետին այս հաջողության՝ շրջադարձային խաղաղության համաձայնագիրը վերջնականացնելու և տարածաշրջանում կայունության ու տնտեսական զարգացման նոր դարաշրջան բացելու կապակցությամբ։ Վրաստանը միշտ կանգնած է […] ...