17:22 11.12.2017
ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում բացահայտվել է Գավառում տղամարդուն հրազենային ծանր մարմնական վնասվածք պատճառելու դեպքը. առաջադրվել է մեղադրանք, հայտնում են քննչական կոմիտեից:
2017 թվականի դեկտեմբերի 2-ի լույս 3-ի գիշերը՝ ժամը 04:22-ին, հաղորդում է ստացվել այն մասին, որ հրազենային վնասվածք, ձախ ազդրի ստորին երրորդականի կոտրվածք ծանր մարմնական վնասվածքով բժշկական կենտրոն է տեղափոխվել Գավառ քաղաքի բնակիչը՝ ծնված 1983թ.:
Ձեռնարկված քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում բացահայտվել են դեպքի՝ էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով ևս Գեղարքունիքի մարզի բնակիչ է՝ ծնված 1988թ.: Հայտնաբերվել է նաև հանցագործության գործիք հանդիսացող հրազենը:
Նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ 34-ամյա տղամարդն իր տարածաշրջանի մի շարք բնակիչների հետ Երևան քաղաքում՝ ռեստորանային համալիրներից մեկում, մասնակցել է միջոցառման, ինչի ընթացքում առաջացել է վիճաբանություն, որն էլ այնուհետև շարունակվել է Գավառ քաղաքում: Վիճաբանության մասնակիցներից մեկը, զինվելով թմբուկավոր ատրճանակով, գնացել է Գավառ քաղաքում գտնվող գազալցակայաններից մեկի տարածք՝ 34-ամյա տղամարդու հետ Երևանում ծագած վիճաբանության հարցերը պարզելու համար, որտեղ էլ կրակել է վերջինիս ձախ ազդրին՝ պատճառելով ծանր մարմնական վնաս:
Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ 1988թ. ծնված տղամարդուն մեղադրանք է առաջադրվել:
Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
18:16 14.08.2025
Շրջակա միջավայրի նախարարությունում քննարկվել են 2025-2026 թթ. որսի կանոններըՇրջակա միջավայրի նախարարության նախաձեռնությամբ քննարկվել է «2025-2026 թվականների որսի կենդանիների ցանկը, դրանց օգտագործման թույլատրելի չափաքանակները և որսի ժամկետները սահմանելու մասին» նախարարի հրամանի նախագիծը։ Որսորդական կազմակերպությունների ղեկավարները պետք է ապահովեն, որ իրենց բոլոր անդամները լիարժեք տեղեկացված լինեն և խստորեն պահպանեն որսի սահմանված կանոնները Կարևոր հիշեցում Գյուղատնտեսական նշանակության հողերում արգելվում է որս իրականացնել մինչև բերքահավաքի ավարտը։ ...
18:07 14.08.2025
Գազայում սովից մահացածների թիվն ավելանում էԳազայի Առողջապահության նախարարությունը տեղեկացրել է, որ 24 ժամվա ընթացքում սովից և թերսնուցումից մահացել է ևս 4 մարդ։ Այսպիսով՝ սովի և թերսնման հետևանքով մահացածների թիվն անկլավում հասել է 239-ի, որոնցից 106 -ը երեխաներ են։ Գազայի առողջապահության նախարարության գլխավոր տնօրենը հայտնել է, որ Գազայի հատված մուտք գործող օգնությունը չի բավարարում կարիքների 5%-ը։ «Գազայի հատվածում 40 000 նորածին, […] ...
17:54 14.08.2025
Ամեն ինչ լուրջ է. Սպերցյանը՝ անգլիական ակումբի առաջարկի մասին«Կրասնոդարի» ավագ, Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը Մոսկվայի «Դինամոյի» դեմ Ռուսաստանի գավաթի խաղարկության Պրեմիեր լիգայի ուղու երկրորդ տուրի խաղից (4-0) հետո հաստատել է, որ ակումբն իր տեղափոխության վերաբերյալ տրանսֆերային առաջարկ է ստացել։ Այս մասին հայտնում է Матч ТВ-ն: «Սաութհեմփթոն» տեղափոխության մասին դեռ վաղ է խոսել, բայց ամեն ինչ լուրջ է. առաջարկ կա: Ես դեռ […] ...
17:45 14.08.2025
Քաղաքաշինության կոմիտեի պատվիրակությունը Կորեայի Հանրապետությունում մասնակցել է կանաչ քաղաքաշինության վերաբերյալ կազմակերպված աշխատաժողովինՔաղաքաշինության կոմիտեի պատվիրակությունը՝ կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Դավիթ Գրիգորյանի գլխավորությամբ Կորեայի Հանրապետությունում մասնակցել է կանաչ քաղաքաշինության վերաբերյալ կազմակերպված աշխատաժողովին։ Աշխատաժողովի ընթացքում ներկայացվել է կանաչ քաղաքաշինության, շենքերի էներգաարդյունավետության, խելացի քաղաքների կառավարման, «BIM» տեղեկատվական մոդելավորման տեխնոլոգիաների ներդրման ուղղությամբ Կորեայի փորձը, և քննարկվել են վերջինիս տեղայնացման վերաբերյալ հարցեր։ Պատվիրակության այցը կազմակերպվել է Ասիական զարգացման բանկի, Կորեայի Հանրապետության էկոնոմիկայի […] ...
17:37 14.08.2025
2025 թ․ ամառային զորակոչից տարկետում է տրվել ԲՏՃՄ մասնագիտություններով սովորող 144 քաղաքացուՀՀ կառավարության այսօրվա նիստի օրակարգում ներառված էր Բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական, մաթեմատիկական (ԲՏՃՄ) ուղղություններով պետության համար առաջնահերթ և կարևորություն ներկայացնող մասնագիտություններով համապատասխան բուհերում սովորող քաղաքացիներին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2025 թվականի ամառային զորակոչից տարկետում տրամադրելու հարցը։ Նիստի արդյունքում ընդունված որոշմամբ տարկետում է տրվել վերոնշյալ մասնագիտություններով սովորող 144 քաղաքացու, որոնցից բակալավրի (դիպլոմավորված մասնագետի, ինտեգրացված) կրթական ծրագրով […] ...