15:34 14.12.2017
ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ ընդունված քրեական գործի նախաքննությամբ բացահայտվել է, որ 4 անձինք նախնական համաձայնությամբ` խմբով, 2017 թվականի ընթացքում, տարբեր մարզերի բնակիչներին պատկանող անասնագոմեր ապօրինի մուտք գործելու եղանակով բազմիցս կատարել են մանր եղջերավոր անասունների զգալի և խոշոր չափերի հափշտակություններ:
Նախաքննությամբ պարզվել է, որ Արագածոտնի մարզի Թաթուլ գյուղի բնակիչ, մինչև 2017 թվականի հունիսը ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակետային ծառայությունում աշխատած Սամվել Դանիելյանն ու նրա ընկերները` Ռուստամ Ջավոյանը, Անդրանիկ Խաչատրյանը և Էդվարդ Մելիքսեթյանը, գողություն կատարելու շուրջ նախնական համաձայնության գալով միմյանց հետ, 2017 թվականի հունվարից օգոստոսի 23-ն ընկած ժամանակահատվածում, խմբով, կողպեքը կոտրելու կամ դուռը տեղահան անելու եղանակով, ապօրինի մուտք են գործել Արմավիրի և Արագածոտնի մարզերի տարբեր համայնքների բնակիչների անասնագոմեր և այնտեղից հափշտակել 220 գլուխ մանր եղջերավոր անասուններ: Այնուհետև դրանք բեռնել են Է. Մելիքսեթյանի և Ա. Խաչատրյանի ավտոմեքենաները և դրանց գողացված լինելու հանգամանքը թաքցնելով` վաճառել են տարբեր անձանց՝ ստացված գումարը բաժանելով իրար միջև:
Հերթական հափշտակությունից հետո գողոնը Կոտայքի մարզի բնակչին վաճառելու պահին հիշյալ անձինք բռնվել են ոստիկանության աշխատակիցների կողմից:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա պարզվել է, որ նշված անձինք հափշտակել են ընդհանուր առմամբ 7,5մլն ՀՀ դրամ արժողությամբ մանր եղջերավոր անասուններ: Մասնավորապես, Ս. Դանիելյանին ու Ա. Խաչատրյանին վերագրվում է անասնագողության 23, Էդվարդ Մելիքսեթյանին`18, իսկ Ռուստամ Ջավոյանին` 16 դրվագ:
Նշված հանցավոր արարքների կատարման համար մեղադրանքներ են առաջադրվել.
Սամվել Դանիելյանին՝ 19 դրվագով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով և 4 դրվագով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով,
Անդրանիկ Խաչատրյանին՝ 19 դրվագով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով և 4 դրվագով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով,
Էդվարդ Մելիքսեթյանին՝ 14 դրվագով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով և 4 դրվագով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով,
Ռուստամ Ջավոյանին՝ 13 դրվագով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով և 3 դրվագով՝ 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով:
Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:
Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
18:07 14.08.2025
Գազայում սովից մահացածների թիվն ավելանում է18:07 14.08.2025
Գազայում սովից մահացածների թիվն ավելանում էԳազայի Առողջապահության նախարարությունը տեղեկացրել է, որ 24 ժամվա ընթացքում սովից և թերսնուցումից մահացել է ևս 4 մարդ։ Այսպիսով՝ սովի և թերսնման հետևանքով մահացածների թիվն անկլավում հասել է 239-ի, որոնցից 106 -ը երեխաներ են։ Գազայի առողջապահության նախարարության գլխավոր տնօրենը հայտնել է, որ Գազայի հատված մուտք գործող օգնությունը չի բավարարում կարիքների 5%-ը։ «Գազայի հատվածում 40 000 նորածին, […] ...
17:54 14.08.2025
Ամեն ինչ լուրջ է. Սպերցյանը՝ անգլիական ակումբի առաջարկի մասին«Կրասնոդարի» ավագ, Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը Մոսկվայի «Դինամոյի» դեմ Ռուսաստանի գավաթի խաղարկության Պրեմիեր լիգայի ուղու երկրորդ տուրի խաղից (4-0) հետո հաստատել է, որ ակումբն իր տեղափոխության վերաբերյալ տրանսֆերային առաջարկ է ստացել։ Այս մասին հայտնում է Матч ТВ-ն: «Սաութհեմփթոն» տեղափոխության մասին դեռ վաղ է խոսել, բայց ամեն ինչ լուրջ է. առաջարկ կա: Ես դեռ […] ...
17:45 14.08.2025
Քաղաքաշինության կոմիտեի պատվիրակությունը Կորեայի Հանրապետությունում մասնակցել է կանաչ քաղաքաշինության վերաբերյալ կազմակերպված աշխատաժողովինՔաղաքաշինության կոմիտեի պատվիրակությունը՝ կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Դավիթ Գրիգորյանի գլխավորությամբ Կորեայի Հանրապետությունում մասնակցել է կանաչ քաղաքաշինության վերաբերյալ կազմակերպված աշխատաժողովին։ Աշխատաժողովի ընթացքում ներկայացվել է կանաչ քաղաքաշինության, շենքերի էներգաարդյունավետության, խելացի քաղաքների կառավարման, «BIM» տեղեկատվական մոդելավորման տեխնոլոգիաների ներդրման ուղղությամբ Կորեայի փորձը, և քննարկվել են վերջինիս տեղայնացման վերաբերյալ հարցեր։ Պատվիրակության այցը կազմակերպվել է Ասիական զարգացման բանկի, Կորեայի Հանրապետության էկոնոմիկայի […] ...
17:37 14.08.2025
2025 թ․ ամառային զորակոչից տարկետում է տրվել ԲՏՃՄ մասնագիտություններով սովորող 144 քաղաքացուՀՀ կառավարության այսօրվա նիստի օրակարգում ներառված էր Բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական, մաթեմատիկական (ԲՏՃՄ) ուղղություններով պետության համար առաջնահերթ և կարևորություն ներկայացնող մասնագիտություններով համապատասխան բուհերում սովորող քաղաքացիներին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2025 թվականի ամառային զորակոչից տարկետում տրամադրելու հարցը։ Նիստի արդյունքում ընդունված որոշմամբ տարկետում է տրվել վերոնշյալ մասնագիտություններով սովորող 144 քաղաքացու, որոնցից բակալավրի (դիպլոմավորված մասնագետի, ինտեգրացված) կրթական ծրագրով […] ...
17:30 14.08.2025
ՔԿ-ն արձագանքել է «Սրբազան պայքար» շարժման ղեկավարների և մասնակիցների պաշտպանների կողմից կատարված հրապարակումներինՔննչական կոմիտեն արձագանքել է «Սրբազան պայքար» շարժման ղեկավարների և մասնակիցների պաշտպանների կողմից կատարված հրապարակումներին. «Վերջին օրերին «Սրբազան պայքար» անվանումը ստացած շարժման ղեկավարների և մասնակիցների կողմից ահաբեկչության և իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն կատարելու փաստի կապակցությամբ նախաձեռնված և ըստ էության քննության առնելու համար դատարան ուղարկված քրեական վարույթով մեղադրյալների պաշտպանները, չսպասելով օրենքով սահմանված ընթացակարգի շրջանակներում Դատարանի կողմից սահմանված հերթականությամբ […] ...