Աճառյան փողոցի վթարի գործն ուղարկվել է դատարան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 05 2025
  • $
    389.46
  • RUBLE
    4.81
  • 440.99
WEATHER
+22.09 oC

Աճառյան փողոցի վթարի գործն ուղարկվել է դատարան

14:44 19.12.2017

Ավատվել է սեպտեմբերի 5-ին Աճառյան փողոցում տեղի ունեցած խոշոր վթարի գործով նախաքննությունը, հայտնում են հատուկ քննչական ծառայությունից:

Հիշեցնենք, որ Երևանի փրկարարական վարչության աշխատակից Լևոն Հակոբյանի ու Երևանի բնակիչ Արթուր Հակոբյանի թույլ տված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների  պատճառով տեղի էր ունեցել վթար, որի հետևանքով «OPEL» մակնիշի ավտոմեքենայի անչափահաս ուղևորը մահացել է, իսկ նույն ավտոմեքենայի ուղևորներից երկուսը միջին ծանրության և կյանքին վտանգ սպառնացող ծանր վնասվածքներով տեղափոխվել էին բժշկական կենտրոն:

Նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորվել է, որ 2017 թվականի սեպտեմբերի 5-ին Երևան քաղաքի Աճառյան փողոցում Լևոն Հակոբյանը փորձել է իր վարած «HONDA» մակնիշի ավտոմեքենայով հետադարձ կատարել չթույլատրված վայրից, որով խոչընդոտել է հարևան երթևեկության գոտիներով համընթաց շարժվող «HUMMER» մակնիշի ավտոմեքենայի երթևեկությանը: «HUMMER»-ի վարորդ Արթուր Հակոբյանը, ով ավտոմեքենան վարել է սահմանված թույլատրելի արագության գերազանցմամբ, ստեղծված վտանգավոր իրավիճակի պատճառով անսպասելի փոխել է շարժման ուղղությունը և, թույլ տալով ճանապարհատրանսպորտային կանոնների խախտում, ավտոմեքենան դուրս է բերել հանդիպակաց գոտի ու ընդհարվել նշված երթևեկելի ուղեմասով ընթացող «OPEL» մակնիշի, այնուհետև` «NISSAN» մակնիշի ավտոմեքենաներին: Պատահարի հետևանքով «OPEL»-ի ուղևոր, անչափահաս Լ. Մկրտչյանը տեղում մահացել է, իսկ նույն ավտոմեքենայի ուղևորներից երկուսը միջին ծանրության և կյանքին վտանգ սպառնացող ծանր վնասվածքներով տեղափոխվել են բժշկական կենտրոն: Վթարից հետո Լևոն Հակոբյանը, հեռացել է ավտովթարի վայրից:

Այսպիսով, ճանապարհատրանսպոտային կանոնների խախտման համար, որն անզգուշությամբ առաջացրել է  մարդու մահ, Արթուր Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել, նույն արարքի և ճանապարհատրանսպոտային պատահարի վայրը թողնելու համար մեղադրանքն է առաջադրվել նաև Լևոն Հակոբյանին: Երկուսի նկատմամբ էլ որպես խափանման միջոց ընտրված է եղել կալանավորումը:

Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:

 

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վթարային ջրանջատում Երևանի  Էրեբունի վարչական շրջանում

15:10 07.05.2025

Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված , ս.թ մայիսի 8-ին ժամը 09.00-ից մինչև մայիսի 9-ը ժամը 09.00-ն կդադարեցվի Էրեբունի վարչական շրջանի` Արցախի պողոտայի, Արցախի 4-րդ և 5-րդ նրբանցքների, Երկաթուղայինների 1-9 փողոցների , Աճեմյան 2-րդ նրբանցքի, և Գ.Նժդեհ 58 շենքի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության […] ...

Արման Եղոյանն ընդունել է Միջազգային հարաբերությունների լեհական ինստիտուտ-վերլուծական կենտրոնի ներկայացուցչին

15:05 07.05.2025

Արման Եղոյանն ընդունել է Միջազգային հարաբերությունների լեհական ինստիտուտ-վերլուծական կենտրոնի ներկայացուցչին

Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը մայիսի 7-ին ընդունել է Միջազգային հարաբերությունների լեհական ինստիտուտ-վերլուծական կենտրոնի կոորդինատոր Յոլանտա Շիմանսկային: Արման Եղոյանը հյուրի խնդրանքով ներկայացրել է Հայաստանի արտաքին հարաբերություններում տեղի ունեցող զարգացումները՝ մասնավորապես անդրադառնալով ՀՀ-Եվրամիություն ընդլայնվող համագործակցությանը: Այս համատեքստում հանձնաժողովի նախագահը կարեւորել է ԵՄ անդամ երկրների, այդ թվում՝ Լեհաստանի հետ համագործակցության խորացումը: Զրուցակիցները […] ...

SHANTNEWS

15:00 07.05.2025

SHANTNEWS

Սա անհավանական զգացողություն է․  Մխիթարյանի հրապարակումը

14:57 07.05.2025

Սա անհավանական զգացողություն է․ Մխիթարյանի հրապարակումը

Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ, «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը սոցիալական ցանցերի իր էջում հրապարակում է արել, որում տպավորություններն է կիսել «Բարսելոնայի» նկատմամբ տարած հաղթանակից հետո: «Մենք տվեցինք ամեն ինչ ու հավատացինք մինչև վերջ: Միասնական՝ ինչպես մեկ թիմ: Հասանք եզրափակիչ մեր երկրպագուների հետ՝ յուրաքանչյուր վայրկյան զգալով նրանց աջակցությունը: Սա անհավանական զգացողություն է: Իտալիայի սիրտը բաբախում է սև […] ...

Ազգային ժողովը Բարձրագույն դատական խորհրդի անդամներ է ընտրել

14:55 07.05.2025

Ազգային ժողովը Բարձրագույն դատական խորհրդի անդամներ է ընտրել

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում առաջադրել էր Արմենուհի Հարությունյանի, Աշոտ Հայրապետյանի եւ Անահիտ Աբրահամյանի թեկնածությունները: Ութերորդ գումարման Ազգային ժողովի հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանն ԱԺ մայիսի 7-ի նիստում ներկայացրել է կայացած գաղտնի քվեարկության արդյունքները: Նշվել է, որ 107 պատգամավորից քվեարկությանը մասնակցել է 68-ը, անվավեր քվեաթերթիկներ չեն եղել: Ձայները բաշխվել են […] ...

Օրենսդրական նախաձեռնությամբ կբարձրանա տարածաշրջանում Հայաստանի տարանցիկ դերը

14:48 07.05.2025

Օրենսդրական նախաձեռնությամբ կբարձրանա տարածաշրջանում Հայաստանի տարանցիկ դերը

Հայաստանի եւ Ղազախստանի միջեւ ավտոմոբիլային հաղորդակցությունը կանոնակարգվում է «Ավտոմոբիլային հաղորդակցության մասին» համաձայնագրով, որով հիմնականում կարգավորվում է միջպետական կանոնավոր ու ոչ կանոնավոր ուղեւորափոխադրումների ու բեռնափոխադրումների ոլորտը: Համաձայնագրով արձանագրվող փոփոխությունները ստորագրվել են 2024 թվականի ապրիլի 15-ին Երեւանում: ««ՀՀ կառավարության եւ Ղազախստանի Հանրապետության կառավարության միջեւ միջազգային ավտոմոբիլային հաղորդակցության մասին 2006 թվականի նոյեմբերի 6-ի համաձայնագրում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու […] ...

BACK_TO_TOP