17:10 09.06.2020
Հայաստանում համաճարակի բռնկման առաջին օրերից «Հայաստան» համահայկական հիմնադրամը նախաձեռնեց «Միասին հաղթահարենք համաճարակը» դրամահավաք-արշավը, որի շուրջ համախմբվեցին աշխարհասփյուռ հայկական համայնքները, տեղական մարմիններն ու կազմակերպությունները՝ սատար կանգնելու հայրենիքին և համաճարակը հնարավորինս արագ հաղթահարելու համար։ Այս մասին հայտնում է Aliq.ge-ն:
Վերջերս վիրահայությունը ևս միացավ համահայկական այս շարժմանը։ «Ալիք Մեդիայի» տնօրեն Պավել Օգանեզովի նախաձեռնությամբ Վրաստանից թվով 10 թթվածնային խտացուցիչ գնվեց։ Անհատական աջակցությունը շուտով վերածվեց ավելի կազմակերպված «Հայաստանի ընկերներ-Վրաստան» նախաձեռնության, որը սիրով ընդունվեց վիրահայերի կողմից, ինչի արդյունքում ևս 17 սարք գնվեց։
Արագ համախմբման արդյունքում արդեն ընդհանուր առմամբ 27 թթվածնային խտացուցիչ և 3 հազար դիմակ Վրաստանում ՀՀ դեսպանության աջակցությամբ հասավ հայ-վրացական սահման։ «Հայաստան» համահայկական հիմնադրամը համակարգում էր ողջ գործընթացը և երեկ կես գիշերին կազմակերպեց սպասված բուժտեխնիկայի տրամադրումը ՀՀ առողջապահության նախարարությանը։
Վիրահայերը մեծ պատրաստակամությամբ մասնակցում են նաև «Մեկ դիմակ, մեկ կյանք» կարգախոսով դրամահավաքին։ Հավաքված գումարով գնվելու են դիմակներ, ինչպես նաև այլ բժշկական պարագաներ, որոնք ևս ուղարկվելու են Հայաստան։ «Հայաստան» համահայկական հիմնադրամը կկազմակերպի դիմակների տրամադրումը սոցիալապես անապահով խմբերին։
21:56 10.06.2025
47-ամյա տղամարդը կամավոր հանձնել է հրացան և փամփուշտներՀամայնքային ոստիկանները հետևողականորեն շարունակում են ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ բացատրական աշխատանքը: Հերթական արդյունքն են գրանցել Նոյեմբերյանի բաժնի համայնքային ոստիկանները։ Ջուջևան գյուղի 47-ամյա բնակիչը հունիսի 6-ին կամավոր հանձնել է մեկփողանի որսորդական ողորկափող հրացան, տարբեր տրամաչափի փամփուշտներ և պայթուցիչի նմանվող դետալ։ Հայտնել է, որ զենք-զինամթերքը պատկանել է հանգուցյալ հորը։ Կրկին հիշեցնենք, որ ապօրինի պահվող զենք-զինամթերքը […] ...
21:52 10.06.2025
Ըմբիշ Մարատ Աճեմյանը ըմբշամարտի ԵԱ-ում 10:0 հաշվով հաղթել է ադրբեջանցի ըմբիշին և դուրս եկել եզրափակիչ51 կգ. ըմբիշ Մարատ Աճեմյանը Սկոպիեում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում 10:0 հաշվով հաղթեց ադրբեջանցի ըմբիշին և անցավ եզրափակիչ: Այս մասին հայտնել են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից: Եզրափակչում է նաև 60 կգ Հայկ Մանուկյանը: ...
21:48 10.06.2025
Տեղի է ունեցել ՔՊ Վարչության հերթական նիստը. վարչապետՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ տեղի է ունեցել ՔՊ Վարչության հերթական նիստը: Մանրամասները՝ տեսանյութում: ...
21:46 10.06.2025
25-ամյա երիտասարդը ապօրինի պահվող զենք-զինամթերք է հանձնել Վարդենիսի բաժնումՀամայնքային ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում հունիսի 6-ին Շատվան գյուղի 25-ամյա բնակիչը կամավոր հանձնել է «ԻԺ» հրազեն, «Ֆ-1» տիպի նռնակ՝ պայթուցիչով, և տարբեր հրազենների 43 փամփուշտ: Հայտնել է, որ զենք-զինամթերքը պատկանել է հանգուցյալ պապին։ Հիշեցնենք, որ ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնելու դեպքում անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ […] ...
21:43 10.06.2025
Երեք մարզիչ հավակնում է Իտալիայի հավաքականը գլխավորելունԻտալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում Լուչանո Սպալետիին փոխարինելու երեք թեկնածու կա։ Պաշտոնին հավակնում են Ստեֆանո Պիոլին («Ալ Նասր»), Ֆաբիո Կանավարոն ու Կլաուդիո Ռանիերին։ Այս մասին հաղորդում է The Athletic-ը։ ...