11:51 10.06.2020
ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնի (ընդգրկում է Կոլումբիայի շրջանը և Վիրջինիայի ու Մերիլենդի որոշ մասեր) հայկական համայնքը Բոստոնի, Ֆրեզնոյի, Դետրոյտի և Լոս-Անջելեսի համայնքներից ավելի փոքր է, սակայն այստեղ են գտնվում երկու հայկական եկեղեցիներ։ 80 տարուց ավելի այստեղ գործում է Հայ առաքելական եկեղեցու ԱՄՆ Արևելյան թեմի Վաշինգտոնի Սբ. Մարիամ Աստվածածին եկեղեցին։
Երկար տարիներ այս եկեղեցու հոգևոր հովիվն էր Վրթանես քահանա Քալաջյանը, ապա Հովսեփ քահանա Կարապետյանը, որոնց ջանքերի շնորհիվ Սբ. Մարիամ Աստվածածին եկեղեցին դարձել է կենսական նշանակության կրոնական և կրթական կենտրոն վաշինգտոնահայ համայնքի համար։ Եկեղեցու կազմում գործում է կիրակնօրյա դպրոց, կազմակերպվում են ազգային ուտեստների փառատոններ, դասախոսություններ և հայապահպանությանն ուղղված այլ միջոցառումներ։ Եկեղեցու կառույցը մշտապես նորոգվում է, իսկ հարդարումն ու դիզայնն անընդհատ բարելավվում են։ Վերջերս եկեղեցու սրբապատկերների շարքում իրենց տեղը գտան Վարդան Գասպարյանի հեղինակած երեք նոր սրբապատկերներ, որոնցում պատկերված են Տրդատը, Հռիփսիմեն և Գրիգորը (լուսանկարը՝ Սևակ Բալյանի)։
Ավելին, անգամ երբ ՔՈՎԻԴ19 համավարակի հետևանքով եկեղեցու դռները փակ են հավատացյալ համայնքի առաջ, Հովսեփ քահանան շարունակում է կիրակնօրյա պատարագներ մատուցել ուղիղ հեռարձակմամբ։
21:56 10.06.2025
47-ամյա տղամարդը կամավոր հանձնել է հրացան և փամփուշտներՀամայնքային ոստիկանները հետևողականորեն շարունակում են ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ բացատրական աշխատանքը: Հերթական արդյունքն են գրանցել Նոյեմբերյանի բաժնի համայնքային ոստիկանները։ Ջուջևան գյուղի 47-ամյա բնակիչը հունիսի 6-ին կամավոր հանձնել է մեկփողանի որսորդական ողորկափող հրացան, տարբեր տրամաչափի փամփուշտներ և պայթուցիչի նմանվող դետալ։ Հայտնել է, որ զենք-զինամթերքը պատկանել է հանգուցյալ հորը։ Կրկին հիշեցնենք, որ ապօրինի պահվող զենք-զինամթերքը […] ...
21:52 10.06.2025
Ըմբիշ Մարատ Աճեմյանը ըմբշամարտի ԵԱ-ում 10:0 հաշվով հաղթել է ադրբեջանցի ըմբիշին և դուրս եկել եզրափակիչ51 կգ. ըմբիշ Մարատ Աճեմյանը Սկոպիեում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում 10:0 հաշվով հաղթեց ադրբեջանցի ըմբիշին և անցավ եզրափակիչ: Այս մասին հայտնել են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից: Եզրափակչում է նաև 60 կգ Հայկ Մանուկյանը: ...
21:48 10.06.2025
Տեղի է ունեցել ՔՊ Վարչության հերթական նիստը. վարչապետՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ տեղի է ունեցել ՔՊ Վարչության հերթական նիստը: Մանրամասները՝ տեսանյութում: ...
21:46 10.06.2025
25-ամյա երիտասարդը ապօրինի պահվող զենք-զինամթերք է հանձնել Վարդենիսի բաժնումՀամայնքային ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում հունիսի 6-ին Շատվան գյուղի 25-ամյա բնակիչը կամավոր հանձնել է «ԻԺ» հրազեն, «Ֆ-1» տիպի նռնակ՝ պայթուցիչով, և տարբեր հրազենների 43 փամփուշտ: Հայտնել է, որ զենք-զինամթերքը պատկանել է հանգուցյալ պապին։ Հիշեցնենք, որ ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնելու դեպքում անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ […] ...
21:43 10.06.2025
Երեք մարզիչ հավակնում է Իտալիայի հավաքականը գլխավորելունԻտալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում Լուչանո Սպալետիին փոխարինելու երեք թեկնածու կա։ Պաշտոնին հավակնում են Ստեֆանո Պիոլին («Ալ Նասր»), Ֆաբիո Կանավարոն ու Կլաուդիո Ռանիերին։ Այս մասին հաղորդում է The Athletic-ը։ ...