13:38 21.07.2020
Եգիպտոսի խորհրդարանը նախագահ Աբդել Ֆեթթահ ալ-Սիսիին մանդատ է տվել զինված ուժերին ներգրավել ահաբեկչական խմբավորումների ու զինյալների դեմ պայքարի նպատակով անդրսահմանային հնարավոր ռազմական գործողություններում։ Այս մասին հաղորդում է Ermenihaber-ը։
Նշվում է, որ խորհրդարանի կողմից ընդունված օրինագծում կոնկրետ նշված չէ, որ թույլտվությունը տրվում է Լիբիայում ռազմական գործողություններ սկսելու համար, սակայն վերջին շրջանում երկրի բարձրագույն ղեկավարությունը քննարկում է Լիբիայում հնարավոր ռազմական միջամտության հարցը։ Նախագահ Սիսին էլ անցյալ շաբաթ, ակնարկելով Թուրքիայի միջամտությունը հարևան Լիբիայում շարունակվող հակամարտությանը, ասել էր, որ իրենք միջոցներ են ձեռնարկելու Եգիպտոսի ու Լիբիայի կայունությունը խաթարող գործողությունների դեմ։
Եգիպտոսը, որը, ըստ թուրքական կողմի, համակրանք ունի Լիբիայում իշխանության համար պայքարող կողմերից մեկի՝ մարշալ Խալիֆա Հաֆթարի գլխավորած «Լիբիայի ազգային բանակի» նկատմամբ, բազմիցս դեմ է արտահայտվել Թուրքիայի գործուն աջակցությանը հակամարտության մյուս կողմին՝ Ֆայեզ Սարաջի գլխավորած «Ազգային համաձայնության կառավարությանը»։
Կահիրեն մասնավորապես դատապարտել է Լիբիայի ճգնաժամին Թուրքիայի բացահայտ միջամտությունը, ինչի շրջանակներում Անկարան զենք-զինամթերք, ռազմական հրահանգիչներ, ինչպես նաև Սիրիայում իր կողմից հովանավորվող իսլամիստ ծայրահեղականներ է ուղարկել Տրիպոլի։
Հաղորդվում է նաև, որ սահմաններից դուրս օպերացիայի օրինագծի քվեարկությունից առաջ նախագահ ալ-Սիսին հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Ըստ հեռախոսազրույցի վերաբերյալ Սպիտակ տնից արած հայտարարության՝ նախագահները համակարծիք են եղել Լիբիայում ժամ առաջ զինադադար հաստատելու նպատակով ընթացող բանակցություններում առաջընթաց գրանցելու և տարածաշրջանի լարվածությունը թուլացնելու հարցում։
21:56 10.06.2025
47-ամյա տղամարդը կամավոր հանձնել է հրացան և փամփուշտներՀամայնքային ոստիկանները հետևողականորեն շարունակում են ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ բացատրական աշխատանքը: Հերթական արդյունքն են գրանցել Նոյեմբերյանի բաժնի համայնքային ոստիկանները։ Ջուջևան գյուղի 47-ամյա բնակիչը հունիսի 6-ին կամավոր հանձնել է մեկփողանի որսորդական ողորկափող հրացան, տարբեր տրամաչափի փամփուշտներ և պայթուցիչի նմանվող դետալ։ Հայտնել է, որ զենք-զինամթերքը պատկանել է հանգուցյալ հորը։ Կրկին հիշեցնենք, որ ապօրինի պահվող զենք-զինամթերքը […] ...
21:52 10.06.2025
Ըմբիշ Մարատ Աճեմյանը ըմբշամարտի ԵԱ-ում 10:0 հաշվով հաղթել է ադրբեջանցի ըմբիշին և դուրս եկել եզրափակիչ51 կգ. ըմբիշ Մարատ Աճեմյանը Սկոպիեում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում 10:0 հաշվով հաղթեց ադրբեջանցի ըմբիշին և անցավ եզրափակիչ: Այս մասին հայտնել են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից: Եզրափակչում է նաև 60 կգ Հայկ Մանուկյանը: ...
21:48 10.06.2025
Տեղի է ունեցել ՔՊ Վարչության հերթական նիստը. վարչապետՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ տեղի է ունեցել ՔՊ Վարչության հերթական նիստը: Մանրամասները՝ տեսանյութում: ...
21:46 10.06.2025
25-ամյա երիտասարդը ապօրինի պահվող զենք-զինամթերք է հանձնել Վարդենիսի բաժնումՀամայնքային ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում հունիսի 6-ին Շատվան գյուղի 25-ամյա բնակիչը կամավոր հանձնել է «ԻԺ» հրազեն, «Ֆ-1» տիպի նռնակ՝ պայթուցիչով, և տարբեր հրազենների 43 փամփուշտ: Հայտնել է, որ զենք-զինամթերքը պատկանել է հանգուցյալ պապին։ Հիշեցնենք, որ ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնելու դեպքում անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ […] ...
21:43 10.06.2025
Երեք մարզիչ հավակնում է Իտալիայի հավաքականը գլխավորելունԻտալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում Լուչանո Սպալետիին փոխարինելու երեք թեկնածու կա։ Պաշտոնին հավակնում են Ստեֆանո Պիոլին («Ալ Նասր»), Ֆաբիո Կանավարոն ու Կլաուդիո Ռանիերին։ Այս մասին հաղորդում է The Athletic-ը։ ...