10 օրում 30 հայրենադարձ ընտանիք, շուրջ 250 հազար դոլարի արտոնություն. Սիսակ Գաբրիելյանի գրառումը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 06 2025
  • $
    383.54
  • RUBLE
    4.89
  • 438.12
WEATHER
+16.09 oC

10 օրում 30 հայրենադարձ ընտանիք, շուրջ 250 հազար դոլարի արտոնություն. Սիսակ Գաբրիելյանի գրառումը

16:50 22.07.2020

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Սիսակ Գաբրիելյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում.

«10 օրում՝ 30 հայրենադարձ ընտանիք, շուրջ 250 հազար դոլարի արտոնություն։ Եվ սա դեռ փակ սահմաններով։

Մաքսային ծառայությունում դիմավորում ենք հայրենադարձությունը խթանող նոր օրենքի առաջին շահառուներին։ Տիկին Վերան, ավելի քան 20 տարի ԱՄՆ-ում ապրելուց հետո, ամուսնու հետ հավաքեցին տան ամբողջ գույքն ու օրեր առաջ մշտական վերադարձան Հայրենիք։

3.5 տոննա գույքը, թոշակառու ամուսինները հաշված րոպեների ընթացքում ստացան ԱՆՎՃԱՐ։ Արտոնության չափը մոտ 7500 դոլար։ Նահանգներից վերադարձած ևս երեք ընտանիք մեքենաներն ու գույքն այսօր ստացան անվճար, արտոնությունը՝ մոտ 78000 դոլար։

Հ.Գ. Սիրելի հայրենակիցներ, եթե վերջին 5 տարվա առնվազն կեսը չեք եղել Հայաստանում, ապա հայրենիք վերադառնալուց դիմեք ՊԵԿ, մաքսային ծառայողները կարճ ժամանակում զրոյական վճարով կտան Ձեր գույքն ու ավտոմեքենան։

Համապատասխան ուղեցույցը շուտով կտրամադրվի Հայաստանի բոլոր դեսպանատներին և հյուպատոսական ծառայություններին, այցելեք ծանոթացեք ընթացակարգին, զանգահարեք ՊԵԿ թեժ գծին»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 10.06.2025

SHANTNEWS

47-ամյա տղամարդը կամավոր հանձնել է հրացան և փամփուշտներ

21:56 10.06.2025

47-ամյա տղամարդը կամավոր հանձնել է հրացան և փամփուշտներ

Համայնքային ոստիկանները հետևողականորեն շարունակում են ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ բացատրական աշխատանքը: Հերթական արդյունքն են գրանցել Նոյեմբերյանի բաժնի համայնքային ոստիկանները։ Ջուջևան գյուղի 47-ամյա բնակիչը հունիսի 6-ին կամավոր հանձնել է մեկփողանի որսորդական ողորկափող հրացան, տարբեր տրամաչափի փամփուշտներ և պայթուցիչի նմանվող դետալ։ Հայտնել է, որ զենք-զինամթերքը պատկանել է հանգուցյալ հորը։ Կրկին հիշեցնենք, որ ապօրինի պահվող զենք-զինամթերքը […] ...

Ըմբիշ Մարատ Աճեմյանը ըմբշամարտի ԵԱ-ում 10:0 հաշվով հաղթել է ադրբեջանցի ըմբիշին և դուրս եկել եզրափակիչ

21:52 10.06.2025

Ըմբիշ Մարատ Աճեմյանը ըմբշամարտի ԵԱ-ում 10:0 հաշվով հաղթել է ադրբեջանցի ըմբիշին և դուրս եկել եզրափակիչ

51 կգ. ըմբիշ Մարատ Աճեմյանը Սկոպիեում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում 10:0 հաշվով հաղթեց ադրբեջանցի ըմբիշին և անցավ եզրափակիչ: Այս մասին հայտնել են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից: Եզրափակչում է նաև 60 կգ Հայկ Մանուկյանը: ...

Տեղի է ունեցել ՔՊ Վարչության հերթական նիստը. վարչապետ

21:48 10.06.2025

Տեղի է ունեցել ՔՊ Վարչության հերթական նիստը. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ տեղի է ունեցել ՔՊ Վարչության հերթական նիստը: Մանրամասները՝ տեսանյութում: ...

25-ամյա երիտասարդը ապօրինի պահվող զենք-զինամթերք է հանձնել Վարդենիսի բաժնում

21:46 10.06.2025

25-ամյա երիտասարդը ապօրինի պահվող զենք-զինամթերք է հանձնել Վարդենիսի բաժնում

Համայնքային ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում հունիսի 6-ին Շատվան գյուղի 25-ամյա բնակիչը կամավոր հանձնել է «ԻԺ» հրազեն, «Ֆ-1» տիպի նռնակ՝ պայթուցիչով, և տարբեր հրազենների 43 փամփուշտ: Հայտնել է, որ զենք-զինամթերքը պատկանել է հանգուցյալ պապին։ Հիշեցնենք, որ ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնելու դեպքում անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ […] ...

Երեք մարզիչ հավակնում է Իտալիայի հավաքականը գլխավորելուն

21:43 10.06.2025

Երեք մարզիչ հավակնում է Իտալիայի հավաքականը գլխավորելուն

Իտալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում Լուչանո Սպալետիին փոխարինելու երեք թեկնածու կա։ Պաշտոնին հավակնում են Ստեֆանո Պիոլին («Ալ Նասր»), Ֆաբիո Կանավարոն ու Կլաուդիո Ռանիերին։ Այս մասին հաղորդում է The Athletic-ը։ ...

BACK_TO_TOP