Պորտուգալական պարբերականն անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի ագրեսիային – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
10 06 2025
  • $
    383.54
  • RUBLE
    4.89
  • 438.12
WEATHER
+19.09 oC

Պորտուգալական պարբերականն անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի ագրեսիային

20:08 22.07.2020

Պորտուգալական Diário de Notícias (հրապարակվում է 1864թ․-ից) պարբերականն իր ընթերցողին է ներկայացրել «Հայաստանի ու Ադրբեջանի միջև փոխհրաձգություն» խորագրով հոդված: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, հոդվածում տեղ են գտել մի շարք պաշտոնական հայտարարություններ, ինչպես նաև տրվել են գնահատականներ Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից արված ռազմատենչ հայտարարություններին:

Նշվել է ադրբեջանական զինուժի կողմից հրադադարը խախտելու, Մեծամորի ատոմակայանին հարվածելու սպառնալիքի, բախումները հրահրելու, հայկական սահամանամերձ գյուղերի բնակելի տները ռմբակոծելու, Ալիևի կողմից բախումների միջոցով ներքին խնդիրներից հանրային ուշադրությունը շեղելու, ադրբեջանական վերնախավում առկա տարաձայնությունների արդյունքում ԱԳ նախարարի փոփոխման, ԼՂ իշխանություններին որպես բանակցային կողմ ներգրավվելու Բաքվի մերժման, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հրադադարի կոչը Ադրբեջանի կողմից չստորագրելու մասին։

Հոդվածի «Լեռնային Ղարաբաղ» բաժնում նշվում է նաև Ստալինի որոշման, ԼՂ-ի կողմից անկախության հռչակման մասին, և «հայկական կողմի հաղթանակի հետևանքով էր, որ 1994թ․-ին լռեցին զենքերը» ձևակերպումները։

«Մինչև անցյալ շաբաթվա բռնությունների վերջին սրացումը, 2020 թվականը, որն առանձնացել է COVID-19 համաճարակով, ավելի խաղաղ էր, քան նախորդ տարիները: Միջազգային ճգնաժամային խմբի տվյալներով, ողջ աշխարհում հունիսը նույնիսկ ամենախաղաղ ամիսն է եղել, առանց միջադեպերի գրանցման:

Հուլիսի 12-ին ՝ Հայաստանի Տարվուշի մարզի հատվածում սահմանին է մոտեցել ադրբեջանական ռազմական տեխնիկան, ինչը համարվել է սադրիչ գործողություն: Տավուշի միջադեպը համարվում է ամենալուրջը 2016 թվականի ապրիլյան պատերազմից հետո»,- ասված է հոդվածում: Նշվում է նաև, որ ադրբեջանական գնդակոծությունների հետևանքով վնասվել է հայկական գյուղերի ավելի քան 50 տուն:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 10.06.2025

SHANTNEWS

47-ամյա տղամարդը կամավոր հանձնել է հրացան և փամփուշտներ

21:56 10.06.2025

47-ամյա տղամարդը կամավոր հանձնել է հրացան և փամփուշտներ

Համայնքային ոստիկանները հետևողականորեն շարունակում են ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ բացատրական աշխատանքը: Հերթական արդյունքն են գրանցել Նոյեմբերյանի բաժնի համայնքային ոստիկանները։ Ջուջևան գյուղի 47-ամյա բնակիչը հունիսի 6-ին կամավոր հանձնել է մեկփողանի որսորդական ողորկափող հրացան, տարբեր տրամաչափի փամփուշտներ և պայթուցիչի նմանվող դետալ։ Հայտնել է, որ զենք-զինամթերքը պատկանել է հանգուցյալ հորը։ Կրկին հիշեցնենք, որ ապօրինի պահվող զենք-զինամթերքը […] ...

Ըմբիշ Մարատ Աճեմյանը ըմբշամարտի ԵԱ-ում 10:0 հաշվով հաղթել է ադրբեջանցի ըմբիշին և դուրս եկել եզրափակիչ

21:52 10.06.2025

Ըմբիշ Մարատ Աճեմյանը ըմբշամարտի ԵԱ-ում 10:0 հաշվով հաղթել է ադրբեջանցի ըմբիշին և դուրս եկել եզրափակիչ

51 կգ. ըմբիշ Մարատ Աճեմյանը Սկոպիեում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում 10:0 հաշվով հաղթեց ադրբեջանցի ըմբիշին և անցավ եզրափակիչ: Այս մասին հայտնել են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից: Եզրափակչում է նաև 60 կգ Հայկ Մանուկյանը: ...

Տեղի է ունեցել ՔՊ Վարչության հերթական նիստը. վարչապետ

21:48 10.06.2025

Տեղի է ունեցել ՔՊ Վարչության հերթական նիստը. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ տեղի է ունեցել ՔՊ Վարչության հերթական նիստը: Մանրամասները՝ տեսանյութում: ...

25-ամյա երիտասարդը ապօրինի պահվող զենք-զինամթերք է հանձնել Վարդենիսի բաժնում

21:46 10.06.2025

25-ամյա երիտասարդը ապօրինի պահվող զենք-զինամթերք է հանձնել Վարդենիսի բաժնում

Համայնքային ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում հունիսի 6-ին Շատվան գյուղի 25-ամյա բնակիչը կամավոր հանձնել է «ԻԺ» հրազեն, «Ֆ-1» տիպի նռնակ՝ պայթուցիչով, և տարբեր հրազենների 43 փամփուշտ: Հայտնել է, որ զենք-զինամթերքը պատկանել է հանգուցյալ պապին։ Հիշեցնենք, որ ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնելու դեպքում անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ […] ...

Երեք մարզիչ հավակնում է Իտալիայի հավաքականը գլխավորելուն

21:43 10.06.2025

Երեք մարզիչ հավակնում է Իտալիայի հավաքականը գլխավորելուն

Իտալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում Լուչանո Սպալետիին փոխարինելու երեք թեկնածու կա։ Պաշտոնին հավակնում են Ստեֆանո Պիոլին («Ալ Նասր»), Ֆաբիո Կանավարոն ու Կլաուդիո Ռանիերին։ Այս մասին հաղորդում է The Athletic-ը։ ...

BACK_TO_TOP