Պետք է խուսափել կեղծ տեղեկություն տարածելուց. վրացի հայագետը Վրաստանի տարածքով զենքի տեղափոխման մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 04 2024
  • $
    388.08
  • RUBLE
    4.22
  • 416.29
WEATHER
+15.09 oC

Պետք է խուսափել կեղծ տեղեկություն տարածելուց. վրացի հայագետը Վրաստանի տարածքով զենքի տեղափոխման մասին

00:16 29.09.2020

Սեպտեմբերի 28-ին սոցիալական ցանցերի հայկական տարածքում հակավրացական տրամադրություն պարունակող գրառումներ սկսեցին շրջանառվել: Որոշ օգտատերեր, Վրաստանին մեղադրում են ռուսական զենքն իր տարածքով Հայաստանին հասցնել թույլ չտալու մեջ, նշում, թե միևնույն ժամանակ Վրաստանը օգնում է Ադրբեջանին, Իսրայելից զենք ստանալու մեջ:

Թբիլիսիի պետական համալսարանի դասախոս, հայագետ Լելա Ջեջելավան «Ալիք մեդիայի» հետ զրույցում ասում է, որ նման տեղեկություններ տարածելը անթույլատրելի է:

«Դա բացարձակապես չի համապատասխանում իրականությանը: Այսօր հայ-ադրբեջանական կռիվը ոչ միայն սահմանին է, այլև համացանցում, սա տեղեկատվական պատերազմ է: Մենք պետք է խուսափենք կեղծ տեղեկություն տարածելուց: Բոլորս էլ լավ գիտենք Վրաստանի դիրքորոշումը», — ասում է Ջեջելավան:

Հիշեցնենք` այս տարվա հուլիսին, Տավուշի սահմանային մարտերի ժամանակ ադրբեջանական ԶԼՄ-ները հայտարաություններ էին տարածել, թե «Ադրբեջանի դեմ ռազմական գործողություններ իրականացնելու նպատակով Հայաստանը Վրաստանի միջոցով զենք է ստացել Սերբիայից», ինչը պաշտոնական Թբիլիսին հերքեց հետագայում:

Վրաստանի արտգործնախարարությունը հայտարարել էր, որ հոդվածը երկու ռազմավարական գործընկերների միջև արհեստականորեն խնդիրներ ստեղծելու նպատակ ուներ:

Նյութում նշված էր նաև, որ վերջին օրերի ընթացքում Հայաստանը Վրաստանի միջոցով զենք էր ստացել նաև Ռուսաստանից: Խոսվում էր կամազ մակնիշի մեքենաների մասին, որոնց վրա ռազմական նյութեր են տեղադրված եղել: Նյութում ասվում էր նաև, որ հենց այս զենքով է ՀՀ-ն կրակ բացել Ադրբեջանական գյուղերի ուղղությամբ, ինչը հերքվել է պաշտոնական Երևանի կողմից:

Ի դեպ՝ այս հրապարակումից հետո Ալիևը աշխատանքից հեռացրեց Սերբիայում Ադրբեջանի դեսպանին, որի հանդեպ հետագայում քրեական գործ հարուցվեց: Զուգահեռաբար, Բաքուն փոխեց Վրաստանում իր դեսպանին:

Հիշեցնենք նաեւ, որ սեպտեմբերի 27-ի վաղ առավոտից արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով սկսված մարտերից օրեր առաջ Իլհամ Ալիևը շնորհակալություն էր հայտնել Վրաստանի կառավարությանը, իր խոսքերով «Հայաստանին զենք տեղափոխելու հնարավորություն չտալու համար», ինչը ևս պաշտոնական Թբիլիսին չէր հաստատել:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՀՀ-ն շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման իր մոտեցումները. Մարգարա-Ալիջան սահմանային անցակետը պատրաստ է շահագործման. ԱԳՆ

13:46 28.04.2024

ՀՀ-ն շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման իր մոտեցումները. Մարգարա-Ալիջան սահմանային անցակետը պատրաստ է շահագործման. ԱԳՆ

Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները: Այս մասին հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը` պատասխանելով Sputnik Արմենիայի գրավոր հարցմանը։ «Թուրքիան Հայաստանին է փոխանցել Անիի կամրջի վերանորոգման վերաբերյալ արձանագրություն, որը ներկայում լրամշակման փուլում է և առաջիկայում կփոխանցվի թուրքական կողմին»,– ասված է ԱԳՆ-ի պատասխանում։ Ինչ վերաբերում է Մարգարա-Ալիջան սահմանային անցակետին, ապա գերատեսչությունը վստահեցնում է, […] ...

Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

10:19 28.04.2024

Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: ...

Թուրքիայում ոստիկանը կրակ է բացել իր գործընկերների վրա. կան զոհեր

23:50 27.04.2024

Թուրքիայում ոստիկանը կրակ է բացել իր գործընկերների վրա. կան զոհեր

Թուրքիայի Ադըյաման քաղաքում ոստիկանը, ով հերթապահում էր բաժանմունքում, կրակ է բացել իր գործընկերների վրա, հայտնում է TGRT Haber-ը։ «Շտապ լուր. սարսափելի դեպք է տեղի ունեցել Ադիյամանում. ոստիկանը կրակ է բացել ոստիկանական բաժանմունքում։ Հարձակման հետևանքով առնվազն երկու ոստիկան վիրավորվել է»,– հաղորդել է հեռուստաալիքը։ Ոստիկանության բաժին են ուղարկվել շտապօգնության մի շարք մեքենաներ։ Halk TV-ն, հղում անելով ոստիկանությունում […] ...

Մոսկվան աջակցում է Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը. Դմիտրի Պեսկով

14:14 27.04.2024

Մոսկվան աջակցում է Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը. Դմիտրի Պեսկով

Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Մոսկվան կողմնակից է Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը բոլոր վիճելի հարցերը լուծելու և խաղաղության պայմանագիր կնքելու համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Պեսկովն ասել է՝ անդրադառնալով Հայաստանում Ադրբեջանի հետ սահմանի սահմանազատման ընթացակարգի դեմ բողոքի ցույցերին։ Նա կարծիք է հայտնել, որ այդ շփումներն անհրաժեշտ են ընդհանուր […] ...

Իրանի ԱԳՆ-ն ԱՄՆ-ին և Եվրոպային մեղադրել է Ուկրաինայում և Գազայի հատվածում հակամարտություններ հրահրելու մեջ

12:28 27.04.2024

Իրանի ԱԳՆ-ն ԱՄՆ-ին և Եվրոպային մեղադրել է Ուկրաինայում և Գազայի հատվածում հակամարտություններ հրահրելու մեջ

ԱՄՆ-ը և եվրոպական մի շարք երկրներ Ուկրաինայում և Գազայի հատվածում հակամարտությունների ավարտին ձգտելու փոխարեն զբաղված են միայն պատերազմ հրահրելով և ուրիշներին մեղադրելով։ Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին։ «Եթե ԱՄՆ-ն և Եվրոպան անկեղծ վճռականություն ցուցաբերեն, պատերազմներն Ուկրաինայում և Գազայում շուտով կավարտվեն, բայց ԱՄՆ-ը և մի շարք եվրոպական երկրներ պատերազմին […] ...

Թուրքիան ծրագրում է արգելել հավի մսի արտահանումը

11:43 27.04.2024

Թուրքիան ծրագրում է արգելել հավի մսի արտահանումը

Թուրքիայի առևտրի նախարարությունը ավարտում է նոր կանոնակարգի մշակումը, որը նախատեսում է հավի մսի արտահանման ժամանակավոր արգելք։ Ինչպես հաղորդում է Haber Global TV հեռուստաալիքը, այս միջոցը կոչված է զսպելու սպիտակ մսի գները, որոնք վերջին ժամանակահատվածում աճել են 200%-ով։ Խնդիրն ավելի է սրվել, քանի որ վերջին ամիսներին կարմիր մսի գները կտրուկ բարձրացել են: Տավարի մսի կիլոգրամը գնորդի […] ...

BACK_TO_TOP