ԱԻՆ-ին շտապօգնության 4 մեքենա է փոխանցվել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
10 06 2025
  • $
    383.54
  • RUBLE
    4.89
  • 438.12
WEATHER
+18.09 oC

ԱԻՆ-ին շտապօգնության 4 մեքենա է փոխանցվել

15:01 22.02.2021

Այսօր՝ փետրվարի 22-ին, կայացել է Փրկարար ծառայության ամենամսյա խորհրդակցությունը: Նախարարին զեկուցվել են կատարված աշխատանքները, ներկայացվել են խնդիրները: Վերջին մեկ ամսվա ընթացքում արտակարգ իրավիճակների նախարարության կենտրոնական պահեստ է մուտքագրվել և բաշխվել 979 արկղ սննդամթերք, 472 արկղ և 63 պարկ դեղորայք, 241 արկղ և 26 պարկ հագուստ, 39 արկղ տնտեսական ապրանքներ, 10 հատ վրան և 4 միավոր շտապօգնության ավտոմեքենա: Դրանցից մեկը հանձնվել է պաշտպանության նախարարությանը, իսկ երեքը, որոնք կահավորված են որպես հատուկ փրկարարական շտապօգնության մեքենաներ, հանձնվել են Փրկարար ծառայությանը՝ բժշկական ապահովման վարչությանը հատկացնելու նպատակով:

Վայոց ձորի, Սյունիքի, Գեղարքունիքի, Արագածոտնի և Շիրակի մարզերում ծավալված առաջնային օգնության կետերը շարունակել են ձնաբքի ժամանակ ավտոճանապարհներին մնացած մարդկանց և տրանսպորտային միջոցներն անվտանգ տարածք տեղափոխել և առաջին օգնություն ցուցաբերել: Փետրվարի 1-18-ը ժամանակավոր հենակետերի կողմից արձագանքվել է 99 դեպքի, աջակցություն է ցուցաբերվել 90 ուղևորի՝ 103 տրանսպորտային միջոցով:

Երևանի 39 հանրակրթական դպրոցներում և մշակութային կենտրոններում, մարզերի 16 համայնքներում, 25 հանրակրթական դպրոցներում և կազմակերպություններում անցկացվել են «Ազդարարում, տարահանում, պատսպարում» թեմայով վարժանքներ: Տեղեկանք է ներկայացվել Սյունիքի մարզի Խնձորեսկ, Շուռնուխ, Դավիթ Բեկ, Եղվարդ, Շիկահող և Ներքին Հանդ բնակավայրերում քաղաքացիական պաշտպանության հենակետերի ստեղծման վերաբերյալ:

ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանը հանձնարարել է ուշադրություն դարձնել մարզային տարահանման կետերին, աշխատանքներ ձեռնարկել դրանք պատշաճ տեսքի բերելու ուղղությամբ: Նախարարը նաև հորդորել է հնարավոր հրդեհները կանխարգելող միջոցառումներ իրականացնել:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 10.06.2025

SHANTNEWS

47-ամյա տղամարդը կամավոր հանձնել է հրացան և փամփուշտներ

21:56 10.06.2025

47-ամյա տղամարդը կամավոր հանձնել է հրացան և փամփուշտներ

Համայնքային ոստիկանները հետևողականորեն շարունակում են ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ բացատրական աշխատանքը: Հերթական արդյունքն են գրանցել Նոյեմբերյանի բաժնի համայնքային ոստիկանները։ Ջուջևան գյուղի 47-ամյա բնակիչը հունիսի 6-ին կամավոր հանձնել է մեկփողանի որսորդական ողորկափող հրացան, տարբեր տրամաչափի փամփուշտներ և պայթուցիչի նմանվող դետալ։ Հայտնել է, որ զենք-զինամթերքը պատկանել է հանգուցյալ հորը։ Կրկին հիշեցնենք, որ ապօրինի պահվող զենք-զինամթերքը […] ...

Ըմբիշ Մարատ Աճեմյանը ըմբշամարտի ԵԱ-ում 10:0 հաշվով հաղթել է ադրբեջանցի ըմբիշին և դուրս եկել եզրափակիչ

21:52 10.06.2025

Ըմբիշ Մարատ Աճեմյանը ըմբշամարտի ԵԱ-ում 10:0 հաշվով հաղթել է ադրբեջանցի ըմբիշին և դուրս եկել եզրափակիչ

51 կգ. ըմբիշ Մարատ Աճեմյանը Սկոպիեում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում 10:0 հաշվով հաղթեց ադրբեջանցի ըմբիշին և անցավ եզրափակիչ: Այս մասին հայտնել են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից: Եզրափակչում է նաև 60 կգ Հայկ Մանուկյանը: ...

Տեղի է ունեցել ՔՊ Վարչության հերթական նիստը. վարչապետ

21:48 10.06.2025

Տեղի է ունեցել ՔՊ Վարչության հերթական նիստը. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ տեղի է ունեցել ՔՊ Վարչության հերթական նիստը: Մանրամասները՝ տեսանյութում: ...

25-ամյա երիտասարդը ապօրինի պահվող զենք-զինամթերք է հանձնել Վարդենիսի բաժնում

21:46 10.06.2025

25-ամյա երիտասարդը ապօրինի պահվող զենք-զինամթերք է հանձնել Վարդենիսի բաժնում

Համայնքային ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում հունիսի 6-ին Շատվան գյուղի 25-ամյա բնակիչը կամավոր հանձնել է «ԻԺ» հրազեն, «Ֆ-1» տիպի նռնակ՝ պայթուցիչով, և տարբեր հրազենների 43 փամփուշտ: Հայտնել է, որ զենք-զինամթերքը պատկանել է հանգուցյալ պապին։ Հիշեցնենք, որ ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնելու դեպքում անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ […] ...

Երեք մարզիչ հավակնում է Իտալիայի հավաքականը գլխավորելուն

21:43 10.06.2025

Երեք մարզիչ հավակնում է Իտալիայի հավաքականը գլխավորելուն

Իտալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում Լուչանո Սպալետիին փոխարինելու երեք թեկնածու կա։ Պաշտոնին հավակնում են Ստեֆանո Պիոլին («Ալ Նասր»), Ֆաբիո Կանավարոն ու Կլաուդիո Ռանիերին։ Այս մասին հաղորդում է The Athletic-ը։ ...

BACK_TO_TOP