Ոստիկանության բաժիններում քաղաքացիները «Կալաշնիկովի» գնդացիրներ ու ինքնաձիգներ են հանձնել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
10 06 2025
  • $
    383.54
  • RUBLE
    4.89
  • 438.12
WEATHER
+18.09 oC

Ոստիկանության բաժիններում քաղաքացիները «Կալաշնիկովի» գնդացիրներ ու ինքնաձիգներ են հանձնել

15:39 22.02.2021

Օրերս ոստիկանության Արարատի բաժնում արձանագրվել է ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման մի քանի դեպք։ Նախ ՀԱԱԳՎ-ում ստացված տեղեկությունների հիման վրա տարված բացատրական աշխատանքի արդյունքում 61-ամյա մի տղամարդ կամավոր հանձնել է անցած տարի Արցախից բերված տարբեր տեսակի 40-ից ավելի նռնակ, նռնակի պայթուցիչներ, տարբեր տրամաչափի և հրազենների 4000-ից ավելի փամփուշտ, ինքնաձիգի պահունակներ, օդաճնշիչ ատրճանակ և այլն։

Արարատի համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ  Ավշար գյուղի բնակիչներից մեկը կամավոր հանձնել է «Կարաբին» տիպի հրացան, պայթուցիչով նռնակ ու տարբեր տրամաչափի փամփուշտներ։

Մի տղամարդ էլ զանգել է Արարատի բաժին ու հայտնել, որ Վեդի քաղաքի գերեզմանատան սկզբնամասում ատրճանակ է թողել։ Զանգողի նշած վայրում հայտնաբերվեց գործարանային համարը ջնջված, 9 մմ տրամաչափի ատրճանակ։

Մեկ այլ տղամարդ էլ Արարատ քաղաքի գերեզմանատան մոտ թողել էր «Կալաշնիկովի» գնդացիր, գնդացրի պահեստատուփ, ժապավենով  փամփուշտներ, պայթուցիչով նռնակ ու զանգել էր բաժին։ «Կալաշնիկովի» գնդացրի կամավոր հանձնման դեպքեր են արձանագրվել նաև ոստիկանության Վանաձոր քաղաքի Բազումի և Գյումրի քաղաքի Մուշի բաժիններում՝ շնորհիվ այդ ստորաբաժանումների քրեական հետախույզների բացատրական աշխատանքի։

Ոստիկանության Թալինի, Վաղարշապատի և Արթիկի բաժինների քրեական հետախուզության բաժանմունքների ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում էլ նշված ստորաբաժանումներում արձանագրվել են «Կալաշնիկովի» ինքնաձիգների կամավոր հանձնման դեպքեր։ Ինքնաձիգներից բացի, քաղաքացիները հանձնել են նաև ինքնաձիգի պահունակներ ու տարբեր տրամաչափի փամփուշտներ։ Նոր Նորքի բաժնի համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում ևս մի տղամարդ կամավոր հանձնել է «Կալաշնիկովի» ինքնաձիգ ու փամփուշտներ։

Ապօրինի պահվող զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր են արձանագրվել նաև ոստիկանության Վարդենիսի և Նաիրիի բաժիններում։

Քաղաքացիները հիշյալ ստորաբաժանումներ են բերել պայթուցիչներով նռնակներ, ինքնաձիգի պահունակներ, տարբեր տրամաչափի փամփուշտներ և այլն։

ՀՀ ոստիկանությունը կրկին հիշեցնում է, որ ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնողներն ազատվում են քրեական պատասխանատվությունից։ Այս համատեքստում ոստիկանության ծառայողների բացատրական աշխատանքը շարունակվում է։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 10.06.2025

SHANTNEWS

47-ամյա տղամարդը կամավոր հանձնել է հրացան և փամփուշտներ

21:56 10.06.2025

47-ամյա տղամարդը կամավոր հանձնել է հրացան և փամփուշտներ

Համայնքային ոստիկանները հետևողականորեն շարունակում են ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ բացատրական աշխատանքը: Հերթական արդյունքն են գրանցել Նոյեմբերյանի բաժնի համայնքային ոստիկանները։ Ջուջևան գյուղի 47-ամյա բնակիչը հունիսի 6-ին կամավոր հանձնել է մեկփողանի որսորդական ողորկափող հրացան, տարբեր տրամաչափի փամփուշտներ և պայթուցիչի նմանվող դետալ։ Հայտնել է, որ զենք-զինամթերքը պատկանել է հանգուցյալ հորը։ Կրկին հիշեցնենք, որ ապօրինի պահվող զենք-զինամթերքը […] ...

Ըմբիշ Մարատ Աճեմյանը ըմբշամարտի ԵԱ-ում 10:0 հաշվով հաղթել է ադրբեջանցի ըմբիշին և դուրս եկել եզրափակիչ

21:52 10.06.2025

Ըմբիշ Մարատ Աճեմյանը ըմբշամարտի ԵԱ-ում 10:0 հաշվով հաղթել է ադրբեջանցի ըմբիշին և դուրս եկել եզրափակիչ

51 կգ. ըմբիշ Մարատ Աճեմյանը Սկոպիեում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում 10:0 հաշվով հաղթեց ադրբեջանցի ըմբիշին և անցավ եզրափակիչ: Այս մասին հայտնել են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից: Եզրափակչում է նաև 60 կգ Հայկ Մանուկյանը: ...

Տեղի է ունեցել ՔՊ Վարչության հերթական նիստը. վարչապետ

21:48 10.06.2025

Տեղի է ունեցել ՔՊ Վարչության հերթական նիստը. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ տեղի է ունեցել ՔՊ Վարչության հերթական նիստը: Մանրամասները՝ տեսանյութում: ...

25-ամյա երիտասարդը ապօրինի պահվող զենք-զինամթերք է հանձնել Վարդենիսի բաժնում

21:46 10.06.2025

25-ամյա երիտասարդը ապօրինի պահվող զենք-զինամթերք է հանձնել Վարդենիսի բաժնում

Համայնքային ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում հունիսի 6-ին Շատվան գյուղի 25-ամյա բնակիչը կամավոր հանձնել է «ԻԺ» հրազեն, «Ֆ-1» տիպի նռնակ՝ պայթուցիչով, և տարբեր հրազենների 43 փամփուշտ: Հայտնել է, որ զենք-զինամթերքը պատկանել է հանգուցյալ պապին։ Հիշեցնենք, որ ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնելու դեպքում անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ […] ...

Երեք մարզիչ հավակնում է Իտալիայի հավաքականը գլխավորելուն

21:43 10.06.2025

Երեք մարզիչ հավակնում է Իտալիայի հավաքականը գլխավորելուն

Իտալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում Լուչանո Սպալետիին փոխարինելու երեք թեկնածու կա։ Պաշտոնին հավակնում են Ստեֆանո Պիոլին («Ալ Նասր»), Ֆաբիո Կանավարոն ու Կլաուդիո Ռանիերին։ Այս մասին հաղորդում է The Athletic-ը։ ...

BACK_TO_TOP