Մեծ Բրիտանիան փակել է երկինքը որոշ Boeing-ների համար – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 04 2024
  • $
    388.08
  • RUBLE
    4.22
  • 416.29
WEATHER
+21.09 oC

Մեծ Բրիտանիան փակել է երկինքը որոշ Boeing-ների համար

12:37 23.02.2021

Բրիտանական իշխանությունները փակել են իրենց օդային տարածքը Boeing 777 որոշ ինքնաթիռների համար այն բանից հետո, երբ դրանցից մեկի շարժիչը խափանվել է ամերիկյան Բրումֆիլդ քաղաքի վրայով թռիչքի ժամանակ: Այս մասին հայտնում է Telegraph- ը՝ վկայակոչելով Բրիտանիայի տրանսպորտի նախարար Գրանտ Շապսի խոսքերին:

«Այս հանգստյան օրերին տեղի ունեցած իրադարձություններից հետո Pratt & Whitney 4000-112 սերիայի շարժիչներով աշխատող Boeing B777- ներին ժամանակավորապես արգելվում է մուտք գործել Մեծ Բրիտանիայի օդային տարածք», – ասել է Շապսը:

Բրիտանական քաղաքացիական ավիացիայի վարչությունը հաստատել է, որ ոչ մի բրիտանական ավիաընկերություն չի շահագործում այս մոդելի շարժիչներով ինքնաթիռներ:

Ըստ թերթի՝ 128 նման ինքնաթիռներից 69-ն այժմ տեխնիկական սպասարկում են անցնում ամբողջ աշխարհում, իսկ մնացածը պահեստավորված են:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մարդիկ, ովքեր վերջին պահին չեղարկել են իրենց հարսանիքը, բացատրել են իրենց ընտրությունը

10:13 29.04.2024

Մարդիկ, ովքեր վերջին պահին չեղարկել են իրենց հարսանիքը, բացատրել են իրենց ընտրությունը

Տղամարդիկ և կանայք, ովքեր վերջին պահին չեղարկել են իրենց հարսանիքը, բացատրել են իրենց որոշման պատճառները։ Նրանք Reddit ֆորումի AskReddit բաժնում թվարկել են իրենց նախկին գործընկերների աններելի, իրենց կարծիքով, արարքները։ Շատերի համար նշանադրությունը խզելու պատճառը զուգընկերոջ դավաճանությունն ու սուտն է։ Օգտատերերից մեկն ասել է, որ հարսանիքից կարճ ժամանակ առաջ նա իմացել է փեսայի սիրավեպի մասին գործընկերուհու […] ...

Չինաստանում Ռուսաստանի և Ղազախստանի հետ սահմանի մոտ երկրաշարժ է գրանցվել

09:59 29.04.2024

Չինաստանում Ռուսաստանի և Ղազախստանի հետ սահմանի մոտ երկրաշարժ է գրանցվել

Չինաստանի Սինցզյան-Ույղուր ինքնավար շրջանի Ալթայի շրջանի Կաբա քաղաքից 35 կիլոմետր դեպի հյուսիս-արևելք գրանցվել է 3,6 մագնիտուդով երկրաշարժ։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի միասնական երկրաֆիզիկական ծառայության Ալթայ-Սայան մասնաճյուղը։ Փորձագետների տվյալներով՝ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Ղազախստանի սահմանից մոտավորապես 26 կմ և Ռուսաստանի հետ սահմանից 100 կմ հեռավորության վրա։ Այնտեղ ցնցումների ուժգնությունը MSK-64 սանդղակի վրա կազմել […] ...

Եվրոպան իրականացրել է Ariane 6 հրթիռի գաղտնի փորձարկումներ

09:15 29.04.2024

Եվրոպան իրականացրել է Ariane 6 հրթիռի գաղտնի փորձարկումներ

Եվրոպական Ariane 6 տիեզերական հրթիռն անցել է հաջող կրակային փորձարկումներ։ Այս մասին հայտնում է European Spaceflight-ը՝ հղում անելով ArianeGroup ընկերությանը։ Թեստերը տեղի են ունեցել ապրիլի 12-ին, սակայն ArianeGroup-ն ավելի ուշ է խոսել դրանց մասին։ Փորձարկումները տեւել են, ընդհանուր առմամբ, 66 րոպե։ Հրատարակությունը հավաստիացնում է, որ փորձարկումները կարող էին իրականացվել գաղտնիության պայմաններում, քանի որ դրանց մասին […] ...

Սաուդյան Արաբիան Պակիստանն անվանել է ներդրումների համար առաջնահերթ երկիր

09:05 29.04.2024

Սաուդյան Արաբիան Պակիստանն անվանել է ներդրումների համար առաջնահերթ երկիր

Սաուդյան Արաբիայի Թագավորության (KSA) ներդրումների նախարար Խալեդ բեն Աբդուլ Ազիզ Ալ Ֆալեհը հայտարարել է, որ Պակիստանը ներդրումների համար առաջնահերթ ուղղություն է։ Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով Պակիստանի կառավարության ղեկավար Շահբազ Շարիֆի քարտուղարության մամուլի ծառայությանը։ Նախարարի խոսքով՝ շուտով Սաուդյան Արաբիայից ներդրողների պատվիրակությունը կայցելի Պակիստան, ինչը ներդրումային տեսանկյունից առաջնահերթություն է Էր Ռիադի համար։ Երկրները կշարունակեն […] ...

Օկլահոմայում տորնադոների հետևանքով առնվազն երեք մարդ է զոհվել

08:56 29.04.2024

Օկլահոմայում տորնադոների հետևանքով առնվազն երեք մարդ է զոհվել

ԱՄՆ Օկլահոմա նահանգում մի շարք տորնադոների հետևանքով առնվազն երեք մարդ է զոհվել, այդ թվում՝ մեկ երեխա, հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով տեղի արտակարգ իրավիճակների վարչությունը։ «Առնվազն երեք մարդ, այդ թվում՝ մի երեխա, մահացել է Օկլահոմայում գիշերվա ընթացքում մի շարք տորնադոների հետևանքով»,-ասվում է հեռուստաալիքի հաղորդագրության մեջ: ԱՄՆ Ազգային օդերեւութաբանական ծառայությունն ավելի վաղ զգուշացրել էր ԱՄՆ Կանզաս, Միսսուրի, […] ...

Թբիլիսիում բողոքի ցույցերի ժամանակ բերման է ենթարկվել նախկին պետնախարարը

08:38 29.04.2024

Թբիլիսիում բողոքի ցույցերի ժամանակ բերման է ենթարկվել նախկին պետնախարարը

Վրաստանի եվրոպական և եվրատլանտյան կառույցներին ինտեգրման հարցերով նախկին պետնախարար Ալեքսի Պետրիաշվիլին վարչական կարգով ձերբակալվել է իրավապահների կողմից Թբիլիսիում «Օտարերկրյա գործակալների մասին» օրինագծի դեմ կազմակերպված հանրահավաքի ժամանակ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Մենք հաստատում ենք, որ նա կալանավորվել է վարչական կարգով»,-հայտնել են նախարարությունից։ Ըստ վրացական լրատվամիջոցների՝ Պետրիաշվիլին ձերբակալվել է մանր խուլիգանության և իրավապահ մարմիններին անհնազանդության հոդվածներով։ ...

BACK_TO_TOP