15:09 07.04.2021
Պետությունը պետք է սահմանափակի գրավադրված ավտոմեքենաներով պետական սահմանը հատելու գրավառուների հնարավորությունը. այս մասին օրենքի նախագիծ է ներկայացրել «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արթուր Դավթյանը: Ըստ նրա՝ անպարտաճանաչ գրավառուները, պետական սահմանը հատելով, չեն կատարում իրենց պարտականությունները, ինչը բացասաբար է ազդում մյուս վարկառուների վրա:
«Վարկային կազմակերպությունները, որոնք մեքենաների գումար են տալիս, տոկոսի շեմը բարձր են պահում, որ եթե ունենան մոտ 50 տոկոսի կորուստ, ստացվում է, որ մյուս պատշաճ վարկ վճարողները վճարում են անպարտաճանաչի փոխարեն, կարգավորում եթե ունենանք, կունենանք ակնկալիք, որ բանկերը այս տեսակի վարկի տոկոսը կնվազեցնեն»,- ասել է նա:
Դավթյանը ներկայացրել է, թե ինչ են ցանկանում կարգավորել.
«Գրավատուն ու գրավառուն պարտավոր են շարժական գույքի գրավի պայմանագրում ամրագրել գրավատուի կողմից գրավադրված տրանսպորտային միջոցը պետական սահմանը հատելու իրավունքը կամ սահմանափակումը, այսինքն՝ գրավառուի համաձայնությունը լինելու է կամ ոչ, որ գրավատուն իր տիրապետման տակ գտնվող ավտոմեքենան հնարավորություն ունենա հատի սահմանը»:
Նախագիծը հանձնաժողովում երկար քննարկումից հետո դրական եզրակացություն է ստացել:
21:56 10.06.2025
47-ամյա տղամարդը կամավոր հանձնել է հրացան և փամփուշտներՀամայնքային ոստիկանները հետևողականորեն շարունակում են ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ բացատրական աշխատանքը: Հերթական արդյունքն են գրանցել Նոյեմբերյանի բաժնի համայնքային ոստիկանները։ Ջուջևան գյուղի 47-ամյա բնակիչը հունիսի 6-ին կամավոր հանձնել է մեկփողանի որսորդական ողորկափող հրացան, տարբեր տրամաչափի փամփուշտներ և պայթուցիչի նմանվող դետալ։ Հայտնել է, որ զենք-զինամթերքը պատկանել է հանգուցյալ հորը։ Կրկին հիշեցնենք, որ ապօրինի պահվող զենք-զինամթերքը […] ...
21:52 10.06.2025
Ըմբիշ Մարատ Աճեմյանը ըմբշամարտի ԵԱ-ում 10:0 հաշվով հաղթել է ադրբեջանցի ըմբիշին և դուրս եկել եզրափակիչ51 կգ. ըմբիշ Մարատ Աճեմյանը Սկոպիեում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում 10:0 հաշվով հաղթեց ադրբեջանցի ըմբիշին և անցավ եզրափակիչ: Այս մասին հայտնել են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից: Եզրափակչում է նաև 60 կգ Հայկ Մանուկյանը: ...
21:48 10.06.2025
Տեղի է ունեցել ՔՊ Վարչության հերթական նիստը. վարչապետՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ տեղի է ունեցել ՔՊ Վարչության հերթական նիստը: Մանրամասները՝ տեսանյութում: ...
21:46 10.06.2025
25-ամյա երիտասարդը ապօրինի պահվող զենք-զինամթերք է հանձնել Վարդենիսի բաժնումՀամայնքային ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում հունիսի 6-ին Շատվան գյուղի 25-ամյա բնակիչը կամավոր հանձնել է «ԻԺ» հրազեն, «Ֆ-1» տիպի նռնակ՝ պայթուցիչով, և տարբեր հրազենների 43 փամփուշտ: Հայտնել է, որ զենք-զինամթերքը պատկանել է հանգուցյալ պապին։ Հիշեցնենք, որ ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնելու դեպքում անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ […] ...
21:43 10.06.2025
Երեք մարզիչ հավակնում է Իտալիայի հավաքականը գլխավորելունԻտալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում Լուչանո Սպալետիին փոխարինելու երեք թեկնածու կա։ Պաշտոնին հավակնում են Ստեֆանո Պիոլին («Ալ Նասր»), Ֆաբիո Կանավարոն ու Կլաուդիո Ռանիերին։ Այս մասին հաղորդում է The Athletic-ը։ ...