Գետափում հնչած կրակոցների դեպքով երկու տղամարդ կալանավորվել է․ Եղեգնաձորի ոստիկանների բացահայտումը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
10 06 2025
  • $
    383.54
  • RUBLE
    4.89
  • 438.12
WEATHER
+20.09 oC

Գետափում հնչած կրակոցների դեպքով երկու տղամարդ կալանավորվել է․ Եղեգնաձորի ոստիկանների բացահայտումը

22:02 07.04.2021

Ապրիլի 3-ին ոստիկանության Եղեգնաձորի բաժնում տեղեկություններ ստացվեցին, որ Գետափ գյուղում կրակոցներ են հնչել։ Գյուղ մեկնած ոստիկաններն անցան օպերատիվ աշխատանքի։ Հարցումների արդյունքում հայտնի դարձան վիճողների շրջանակը, կրակոցների քանակը, կրակողի ինքնությունը։

Տեղեկությունների համաձայն՝ միջադեպի ընթացքում հրացանից երեք անգամ կրակել էր Եղեգնաձորի բնակիչ, 34-ամյա մի տղամարդ։ Պարզվեց նաև, որ նա իր մեքենայով ընկերների հետ գնացել էր Եղեգնաձորի ուղղությամբ։ Ճանապարհին՝ Գետափ գյուղի գազալցակայանի մոտ, նկատել էր Գետափ գյուղի 37-ամյա բնակչի, որի հետ նախկինում միջանձնային հարցերի շուրջ տարաձայնություններ էր ունեցել։ Կանգնեցրել էր մեքենան, բռնել էր 37-ամյա տղամարդուն, իսկ ընկերներից մեկը մեքենայի բեռնախցիկից հանել էր հրացանն ու տվել նրան։ Այդ ընթացքում 37-ամյա տղամարդը փախել էր։ Կասկածվողն էլ կրակոցներ էր արձակել նրա հետևից, ապա ընկերների հետ շարժվել Երևան։

Եղեգնաձորի ոստիկանները, համագործակցելով Արարատի քրեական հետախույզների և մարզը սպասարկող ճանապարհային ոստիկանների հետ, Երասխ-Երևան ճանապարհին հայտնաբերեցին փնտրվող մեքենան և վարորդին ու ընկերներին, մեքենայով հանդերձ, բերման ենթարկեցին։ Մեքենայի խուզարկությամբ հայտնաբերվեց հանցագործության գործիք հրազենը, իսկ մինչ այդ դեպքի վայրում հայտնաբերվել էին կրակված պարկուճներ։ Բերման ենթարկվածները ձերբակալվեցին, իսկ վարորդն ու ընկերներից մեկը ապրիլի 6-ին կալանավորվեցին։ Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 10.06.2025

SHANTNEWS

47-ամյա տղամարդը կամավոր հանձնել է հրացան և փամփուշտներ

21:56 10.06.2025

47-ամյա տղամարդը կամավոր հանձնել է հրացան և փամփուշտներ

Համայնքային ոստիկանները հետևողականորեն շարունակում են ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ բացատրական աշխատանքը: Հերթական արդյունքն են գրանցել Նոյեմբերյանի բաժնի համայնքային ոստիկանները։ Ջուջևան գյուղի 47-ամյա բնակիչը հունիսի 6-ին կամավոր հանձնել է մեկփողանի որսորդական ողորկափող հրացան, տարբեր տրամաչափի փամփուշտներ և պայթուցիչի նմանվող դետալ։ Հայտնել է, որ զենք-զինամթերքը պատկանել է հանգուցյալ հորը։ Կրկին հիշեցնենք, որ ապօրինի պահվող զենք-զինամթերքը […] ...

Ըմբիշ Մարատ Աճեմյանը ըմբշամարտի ԵԱ-ում 10:0 հաշվով հաղթել է ադրբեջանցի ըմբիշին և դուրս եկել եզրափակիչ

21:52 10.06.2025

Ըմբիշ Մարատ Աճեմյանը ըմբշամարտի ԵԱ-ում 10:0 հաշվով հաղթել է ադրբեջանցի ըմբիշին և դուրս եկել եզրափակիչ

51 կգ. ըմբիշ Մարատ Աճեմյանը Սկոպիեում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում 10:0 հաշվով հաղթեց ադրբեջանցի ըմբիշին և անցավ եզրափակիչ: Այս մասին հայտնել են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից: Եզրափակչում է նաև 60 կգ Հայկ Մանուկյանը: ...

Տեղի է ունեցել ՔՊ Վարչության հերթական նիստը. վարչապետ

21:48 10.06.2025

Տեղի է ունեցել ՔՊ Վարչության հերթական նիստը. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ տեղի է ունեցել ՔՊ Վարչության հերթական նիստը: Մանրամասները՝ տեսանյութում: ...

25-ամյա երիտասարդը ապօրինի պահվող զենք-զինամթերք է հանձնել Վարդենիսի բաժնում

21:46 10.06.2025

25-ամյա երիտասարդը ապօրինի պահվող զենք-զինամթերք է հանձնել Վարդենիսի բաժնում

Համայնքային ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում հունիսի 6-ին Շատվան գյուղի 25-ամյա բնակիչը կամավոր հանձնել է «ԻԺ» հրազեն, «Ֆ-1» տիպի նռնակ՝ պայթուցիչով, և տարբեր հրազենների 43 փամփուշտ: Հայտնել է, որ զենք-զինամթերքը պատկանել է հանգուցյալ պապին։ Հիշեցնենք, որ ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնելու դեպքում անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ […] ...

Երեք մարզիչ հավակնում է Իտալիայի հավաքականը գլխավորելուն

21:43 10.06.2025

Երեք մարզիչ հավակնում է Իտալիայի հավաքականը գլխավորելուն

Իտալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում Լուչանո Սպալետիին փոխարինելու երեք թեկնածու կա։ Պաշտոնին հավակնում են Ստեֆանո Պիոլին («Ալ Նասր»), Ֆաբիո Կանավարոն ու Կլաուդիո Ռանիերին։ Այս մասին հաղորդում է The Athletic-ը։ ...

BACK_TO_TOP