12:42 08.04.2021
Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամից հայտնում են, որ վայրի կենդանիների փրկարար կենտրոնում (WRC) 2020-2021թ.-ի ձմռանն աննախադեպ արդյունք է գրանցվել։ Կենտրոնում պահվող 19 գորշ արջերից 16-ն առաջին ձյան հետ քուն են մտել, իսկ մյուս երեք գորշ արջերը, թեպետ ձմռան ամիսներին մշտական քուն չեն մտել, գիշերային ժամերին մի քանի ժամ անընդմեջ քնել են: Վերջիններս 2020թ.-ի գարնանը ռեստորանային համալիրից փրկված արջերն են, որոնք դեռ չեն վերականգնել իրենց վայրի արջերին բնորոշ բնազդները։
Ձմեռման բնական գործընթացը կենդանիների բարեկեցության ապահովման մասին խոսող ամենաարդյունավետ ցուցանիշներից մեկն է։ Ընդգծենք, որ փրկված արջերից որևէ մեկն անազատության մեջ ապրելու տարիներին երբևիցե երկարատև քուն չի մտել, ինչը կրկնվելով ամեն տարի կենդանիների մոտ առաջացրել է հոգեֆիզիոլոգիական խանգարումներ: Ձմեռային քունը որջում, որին արջերը սկսում են նախապատրաստվել արդեն ուշ աշնանը, օգնում է բրդոտներին գոյատևել ցուրտ ամիսներին ու վերականգնել բնազդները: Մասնագետները
լիահույս են, որ 2021թ.-ի ձմռանը երկարատև քուն կմտնեն բոլոր արջերը:
Ներկայումս բոլոր արջերը դուրս են եկել իրենց որջերից ու գտնվում են Կենտրոնի մասնագետների խիստ վերահսկողության ներքո, իսկ կենդանիների սննդակարգն ու զբաղվածությունը կազմվել է՝ հնարավորինս մոտեցնելով բնական պայմաններին: Այժմ նրանք սնվում են մեծ քանակությամբ կանաչեղենով, ստանում են պրոտեինի հստակ չափաքանակ և ամբողջ օրը զբաղված են սննդի փնտրտուքով, այնպես ինչպես վայրի բնության մեջ:
Արջերի փրկության ծրագրի շրջանակներում գործընկեր կազմակերպությունների ջանքերով ոչ բարեկեցիկ պայմաններից փրկվել են շուրջ
35 արջեր, ինչպես նաև ստեղծվել է հատուկ Վայրի կենդանիների փրկարար կենտրոն (WRC), որտեղ փրկված կենդանիները ապրում են պատշաճ սննդակարգով ապահովված և մասնագետների խնամքի ներքո։
21:56 10.06.2025
47-ամյա տղամարդը կամավոր հանձնել է հրացան և փամփուշտներՀամայնքային ոստիկանները հետևողականորեն շարունակում են ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ բացատրական աշխատանքը: Հերթական արդյունքն են գրանցել Նոյեմբերյանի բաժնի համայնքային ոստիկանները։ Ջուջևան գյուղի 47-ամյա բնակիչը հունիսի 6-ին կամավոր հանձնել է մեկփողանի որսորդական ողորկափող հրացան, տարբեր տրամաչափի փամփուշտներ և պայթուցիչի նմանվող դետալ։ Հայտնել է, որ զենք-զինամթերքը պատկանել է հանգուցյալ հորը։ Կրկին հիշեցնենք, որ ապօրինի պահվող զենք-զինամթերքը […] ...
21:52 10.06.2025
Ըմբիշ Մարատ Աճեմյանը ըմբշամարտի ԵԱ-ում 10:0 հաշվով հաղթել է ադրբեջանցի ըմբիշին և դուրս եկել եզրափակիչ51 կգ. ըմբիշ Մարատ Աճեմյանը Սկոպիեում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում 10:0 հաշվով հաղթեց ադրբեջանցի ըմբիշին և անցավ եզրափակիչ: Այս մասին հայտնել են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից: Եզրափակչում է նաև 60 կգ Հայկ Մանուկյանը: ...
21:48 10.06.2025
Տեղի է ունեցել ՔՊ Վարչության հերթական նիստը. վարչապետՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ տեղի է ունեցել ՔՊ Վարչության հերթական նիստը: Մանրամասները՝ տեսանյութում: ...
21:46 10.06.2025
25-ամյա երիտասարդը ապօրինի պահվող զենք-զինամթերք է հանձնել Վարդենիսի բաժնումՀամայնքային ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում հունիսի 6-ին Շատվան գյուղի 25-ամյա բնակիչը կամավոր հանձնել է «ԻԺ» հրազեն, «Ֆ-1» տիպի նռնակ՝ պայթուցիչով, և տարբեր հրազենների 43 փամփուշտ: Հայտնել է, որ զենք-զինամթերքը պատկանել է հանգուցյալ պապին։ Հիշեցնենք, որ ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնելու դեպքում անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ […] ...
21:43 10.06.2025
Երեք մարզիչ հավակնում է Իտալիայի հավաքականը գլխավորելունԻտալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում Լուչանո Սպալետիին փոխարինելու երեք թեկնածու կա։ Պաշտոնին հավակնում են Ստեֆանո Պիոլին («Ալ Նասր»), Ֆաբիո Կանավարոն ու Կլաուդիո Ռանիերին։ Այս մասին հաղորդում է The Athletic-ը։ ...