17:31 08.04.2021
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հրավերով Հայաստան է ժամանել Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազ Իգոր Կրասնովը:
ՀՀ գլխավոր դատախազությունը կայացած հանդիպման մասին մանրամասներ է ներկայացրել.
«Աշխատանքային այցով Հայաստանի Հանրապետությունում է գտնվում ՌԴ գլխավոր դատախազ Իգոր Կրասնովը:
Ինչպես տեղեկացվել էր ավելի վաղ, սույն թվականի հունվարին ՀՀ գլխավոր դատախազի՝ Մոսկվա կատարած աշխատանքային այցի ընթացքում Արթուր Դավթյանը ՌԴ իր գործընկերոջը հրավիրել էր Հայաստան:
Հիշեցնենք, որ նման մակարդակով սա առաջին այցն է ՀՀ 2013 թվականից ի վեր, իսկ ՌԴ գլխավոր դատախազի պաշտոնում սա Իգոր Կրասնովի առաջին արտերկրյա այցն է։
ՌԴ գլխավոր դատախազի աշխատանքային այցը մեկնարկել է ՀՀ գլխավոր դատախազությունում ապրիլի 8-ին կայացած ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հետ հանդիպմամբ:
Երկու երկրների գլխավոր դատախազները բարձր են գնահատել իրենց ղեկավարած կառույցների միջև ձևավորված գործընկերության մակարդակը, որի առավել ամրապնդման և խորացման ուղղությամբ երկուստեք ակտիվորեն գործադրվում են բոլոր հնարավոր կառուցակարգերը: Դրա մասին է վկայում այն հանգամանքը, որ երկու երկրների գլխավոր դատախազների միջև 2007 թվականից ի վեր ստորագրվել են համագործակցության վերաբերյալ 6 ծրագրեր:
Ողջունելով Իգոր Կրասնովին ՀՀ գլխավոր դատախազությունում՝ Արթուր Դավթյանը նշել է, որ հետպատերազմյան շրջանում նման այցի կազմակերպումն ինքնին ընդգծում է երկու երկրների համագործակցության ռազմավարական նշանակությունը:
Արթուր Դավթյանը գոհունակությամբ նշել է, որ իրավական օգնության, էքստրադիցիայի ոլորտներում ցուցաբերվող որակյալ փոխօգնության արդյունքում շատ դեպքերում ձեռք են բերվում քրեական գործերի ելքերի համար վճռորոշ նշանակություն ունեցող ապացույցներ, իսկ վերջին տարիներին ՌԴ-ի կողմից բավարարվել են հանձնման վերաբերյալ հայկական կողմի բազմաթիվ հարցումներ, որոնց արդյունքում հնարավոր է դարձել ծանր, առանձնապես ծանր հանցագործությունների մեջ մեղադրվող բազմաթիվ անձանց հանձնումը ՀՀ իրավապահ մարմիններին:
Գործակցության նման մակարդակի հասնելու հարցում Արթուր Դավթյանը բարձր է գնահատել Իգոր Կրասնովի անձնական ներդրումը, դրսևորած հետևողականությունը:
ՌԴ գլխավոր դատախազը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և վերահաստատել, որ ՀՀ և ՌԴ դատախազությունների միջև համագործակցությունը իսկապես խիստ արդյունավետ է և առաջիկայում կարևոր անելիքներ կան հատկապես անդրազգային հանցագործությունների հակազդման, երկու երկրների քաղաքացիների իրավունքների պաշտպանության, դատախազությունների աշխատակիցների մասնագիտական կարողությունների կատարելագործման և այլ ուղղություններով։ ՌԴ գլխավոր դատախազը կարևորել է նաև միջազգային տարբեր կառույցներում ՀՀ և ՌԴ դատախազությունների գործակցությունը և ՀՀ գլխավոր դատախազին հրավիրել մասնակցելու 2021-ի հուլիսին Սանկտ-Պետերբուրգում կայանալիք Եվրոպական երկրների դատախազությունների ղեկավարների համաժողովին։
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև 2020-ին տեղի ունեցած պատերազմից հետո տարածաշրջանում տևական խաղաղության հաստատմանը խոչընդոտող գործոնները: Բարձր գնահատելով պատերազմի դադարեցման հարցում ՌԴ նախագահի անձնական ներդրումը, ինչպես նաև Արցախում խաղաղության և կայունության ապահովման նպատակով ռուսական խաղաղապահ ուժերի կատարած աշխատանքը, իրավական բնույթի խնդիրների լուծման նպատակով ՀՀ և ՌԴ դատախազությունների միջև գործող մշտական ամենօրյա կապը՝ Արթուր Դավթյանը նշել է, որ միայն 2020-ի նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության 8-րդ կետի լիարժեք իրագործումը՝ կապված բոլոր ռազմագերիների վերադարձման և հումանիտար բնույթի հարցերի լուծման հետ, կարող է տարածաշրջանում տևական խաղաղության, տնտեսական և այլ ոլորտներում համագործակցության երաշխիք հանդիսանալ: Արթուր Դավթյանը հավելել է, որ ՀՀ դատախազությունը պարբերաբար ռուսական կողմին տրամադրում է հայ ռազմագերիների, քաղաքացիական անձանց վերաբերյալ տվյալներ և ապացույցներ, ինչի առնչությամբ ՌԴ դատախազությունը մշտական կապի մեջ է ադրբեջանական կողմի հետ:
ՀՀ զինվորական դատախազ Վահե Հարությունյանը հանդիպման ընթացքում ընդհանուր գծերով ներկայացրել է պատերազմի ընթացքում հակառակորդի կողմից կատարված ռազմական հանցագործությունների ամբողջական պատկերը, միջազգային հումանիտար իրավունքի կոպիտ ոտնահարումները, ռազմական գործողություններին Ադրբեջանի կողմից միջազգային ահաբեկչության ներգրավման վերաբերյալ առկա տվյալները, Ադրբեջանի զինված ուժերի՝ հանցագործություններ կատարած համապատասխան պաշտոնատար անձանց քրեական պատասխանատվության ենթարկման ուղղությամբ կատարվող աշխատանքները:
ՌԴ գլխավոր դատախազը հույս է հայտնել, որ 2020թ․ նոյեմբերին ստորագրված եռակողմ հայտարարության իրականացման գործընթացում, հատկապես կապված հումանիտար բնույթի հարցերի հետ, երկու երկրների դատախազությունների ակտիվ ներգրավվածությունը կհանգեցնի մոտ ապագայում Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում խաղաղության և իրավակարգի ամրապնդմանը, հանրային կյանքի հիմնական ոլորների բնականոն կենսագործունեության վերականգնմանը, իսկ քաղաքացիների մոտ կձևավորվի վաղվա օրվա հանդեպ կայունության և հանգստության համոզմունք։
Հանդիպման արդյունքներով Արթուր Դավթյանը և Իգոր Կրասնովը ստորագրել են համատեղ հայտարարություն՝ ՀՀ և ՌԴ գլխավոր դատախազությունների միջև համագործակցության զարգացման մտադրությունների վերաբերյալ, որն ուղղված է դատախազների որակավորման բարձրացմանը և բազմաթիվ ուղղություններով գործընկերության ամրապնդմանը:
Այցի շրջանակում նախատեսված է նաև ՌԴ գլխավոր դատախազի հանդիպումը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ»:
21:56 10.06.2025
47-ամյա տղամարդը կամավոր հանձնել է հրացան և փամփուշտներՀամայնքային ոստիկանները հետևողականորեն շարունակում են ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ բացատրական աշխատանքը: Հերթական արդյունքն են գրանցել Նոյեմբերյանի բաժնի համայնքային ոստիկանները։ Ջուջևան գյուղի 47-ամյա բնակիչը հունիսի 6-ին կամավոր հանձնել է մեկփողանի որսորդական ողորկափող հրացան, տարբեր տրամաչափի փամփուշտներ և պայթուցիչի նմանվող դետալ։ Հայտնել է, որ զենք-զինամթերքը պատկանել է հանգուցյալ հորը։ Կրկին հիշեցնենք, որ ապօրինի պահվող զենք-զինամթերքը […] ...
21:52 10.06.2025
Ըմբիշ Մարատ Աճեմյանը ըմբշամարտի ԵԱ-ում 10:0 հաշվով հաղթել է ադրբեջանցի ըմբիշին և դուրս եկել եզրափակիչ51 կգ. ըմբիշ Մարատ Աճեմյանը Սկոպիեում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում 10:0 հաշվով հաղթեց ադրբեջանցի ըմբիշին և անցավ եզրափակիչ: Այս մասին հայտնել են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից: Եզրափակչում է նաև 60 կգ Հայկ Մանուկյանը: ...
21:48 10.06.2025
Տեղի է ունեցել ՔՊ Վարչության հերթական նիստը. վարչապետՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ տեղի է ունեցել ՔՊ Վարչության հերթական նիստը: Մանրամասները՝ տեսանյութում: ...
21:46 10.06.2025
25-ամյա երիտասարդը ապօրինի պահվող զենք-զինամթերք է հանձնել Վարդենիսի բաժնումՀամայնքային ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում հունիսի 6-ին Շատվան գյուղի 25-ամյա բնակիչը կամավոր հանձնել է «ԻԺ» հրազեն, «Ֆ-1» տիպի նռնակ՝ պայթուցիչով, և տարբեր հրազենների 43 փամփուշտ: Հայտնել է, որ զենք-զինամթերքը պատկանել է հանգուցյալ պապին։ Հիշեցնենք, որ ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնելու դեպքում անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ […] ...
21:43 10.06.2025
Երեք մարզիչ հավակնում է Իտալիայի հավաքականը գլխավորելունԻտալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում Լուչանո Սպալետիին փոխարինելու երեք թեկնածու կա։ Պաշտոնին հավակնում են Ստեֆանո Պիոլին («Ալ Նասր»), Ֆաբիո Կանավարոն ու Կլաուդիո Ռանիերին։ Այս մասին հաղորդում է The Athletic-ը։ ...