17:44 08.04.2021
Ապրիլի 5-ին՝ ժամը 16.40-ին, հիվանդանոցից ահազանգ ստացվեց ոստիկանության Եղեգնաձորի բաժին. դանակահարված վիճակում բուժօգնության էր տեղափոխվել Եղեգնաձորի բնակիչ, 43-ամյա մի տղամարդ: Օպերատիվ խումբը հիվանդանոցի ճանապարհին էր, երբ ստացվեց երկրորդ ահազանգը: Հիվանդանոց էր տեղափոխվել Գետափ գյուղի բնակիչ, 37-ամյա մի տղամարդ՝ դարձյալ դանակահարված: Փորձառու ոստիկաններն արագ համադրեցին այս երկու տեղեկությունն ու առաջ քաշեցին վարկած, ինչը շատ արագ հիմնավորվեց:
Նրանք հիշել էին փետրվարի 22-ին Գետափ գյուղում տեղի ունեցած միջադեպը: Փետրվարի 22-ին ոստիկանության Եղեգնաձորի բաժնում ստացվել էր հիվանդանոցային ահազանգ. ծանր վնասվածքներով բուժօգնության էր տեղափոխել Գետափի բնակիչ, 63-ամյա մի տղամարդ: Մինչ ոստիկանները ձեռնարկում էին միջոցառումներ` փետրվարի 24-ին հիվանդանոցից ստացվում է նոր ահազանգ՝ տղամարդը, գիտակցության չգալով, մահացել էր: Հարուցված քրեական գործի շրջանակներում Եղեգնաձորի քրեական հետախույզները համագործակցեցին քրեական ոստիկանության գլխավոր և Վայոց ձորի մարզային վարչությունների գործընկերների, նաև տարածքային նախաքննական մարմնի աշխատակիցների հետ: Պարզվեց, որ փետրվարի 22-ին՝ երեկոյան ժամը 8.30-ի սահմաններում, Գետափ գյուղում ծագած վիճաբանության ժամանակ 63-ամյա տղամարդու առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս էր պատճառել եղեգնաձորցի 44-ամյա մի տղամարդ: Փետրվարի 24-ին նա ձերբակալվում է, փետրվարի 26-ին` կալանավորվում:
Այսօր էլ 44-ամյա եղեգնաձորցին կալանավայրում է, իսկ փետրվարի 5-ին հիվանդանոց տեղափոխված 43-ամյա տղամարդը նրա եղբայրն է: Իսկ երբ այս ամենին համադրվեց հանգամանքը, որ այդ օրը Գետափի բնակիչ, 63-ամյա տղամարդու քառասունքն էր, պարզ դարձավ, որ կատարվածը վրեժ է:
Ձեռնարկվեցին հատուկ միջոցառումներ հետագա հնարավոր զարգացումները կանխելու ուղղությամբ:
Դեպքը տեղի էր ունեցել նույն օրը՝ ժամը 16.30-ի սահմաններում, Եղեգնաձորի Երևանյան խճուղու ավտոտեխսպասարկման կետում, որի 43-ամյա տերն առաջինն էր տեղափոխվել հիվանդանոց: Արագ պարզվեց, որ հոր քառասունքի արարողությունից հետո հանգուցյալի 35-ամյա և 29-ամյա որդիները վիճել էին իրենց հորը մահացու վնասվածք հասցնողի եղբոր հետ: Վեճին ներկա էին ևս երկու գետափցի: Այդ ընթացքում ավագ եղբայրը ծալովի դանակով խփել էր տեխսպասարկման կետի տիրոջ գլխին, մեջքին և պարանոցին, մեկ անգամ էլ` համագյուղացու որովայնին: Այս հարվածն, ամենայն հավանականությամբ, պատահական էր. նախնական տվյալներով՝ նա փորձել էր բաժանել կողմերին և այդ ընթացքում էլ դանակահարվել էր: Միջադեպի ընթացքում հանգուցյալի կրտսեր որդին էլ բռունցքով էր մի քանի անգամ խփել 43-ամյա եղեգնաձորցու դեմքին:
Նրանք բերման են ենթարկվել բաժին: Ավագ եղբայրը ձերբակալվել է, ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու և դեպքի մյուս հանգամանքները պարզելու ուղղությամբ: Նշանակվել են փորձաքննություններ: Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
21:56 10.06.2025
47-ամյա տղամարդը կամավոր հանձնել է հրացան և փամփուշտներՀամայնքային ոստիկանները հետևողականորեն շարունակում են ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ բացատրական աշխատանքը: Հերթական արդյունքն են գրանցել Նոյեմբերյանի բաժնի համայնքային ոստիկանները։ Ջուջևան գյուղի 47-ամյա բնակիչը հունիսի 6-ին կամավոր հանձնել է մեկփողանի որսորդական ողորկափող հրացան, տարբեր տրամաչափի փամփուշտներ և պայթուցիչի նմանվող դետալ։ Հայտնել է, որ զենք-զինամթերքը պատկանել է հանգուցյալ հորը։ Կրկին հիշեցնենք, որ ապօրինի պահվող զենք-զինամթերքը […] ...
21:52 10.06.2025
Ըմբիշ Մարատ Աճեմյանը ըմբշամարտի ԵԱ-ում 10:0 հաշվով հաղթել է ադրբեջանցի ըմբիշին և դուրս եկել եզրափակիչ51 կգ. ըմբիշ Մարատ Աճեմյանը Սկոպիեում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում 10:0 հաշվով հաղթեց ադրբեջանցի ըմբիշին և անցավ եզրափակիչ: Այս մասին հայտնել են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից: Եզրափակչում է նաև 60 կգ Հայկ Մանուկյանը: ...
21:48 10.06.2025
Տեղի է ունեցել ՔՊ Վարչության հերթական նիստը. վարչապետՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ տեղի է ունեցել ՔՊ Վարչության հերթական նիստը: Մանրամասները՝ տեսանյութում: ...
21:46 10.06.2025
25-ամյա երիտասարդը ապօրինի պահվող զենք-զինամթերք է հանձնել Վարդենիսի բաժնումՀամայնքային ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում հունիսի 6-ին Շատվան գյուղի 25-ամյա բնակիչը կամավոր հանձնել է «ԻԺ» հրազեն, «Ֆ-1» տիպի նռնակ՝ պայթուցիչով, և տարբեր հրազենների 43 փամփուշտ: Հայտնել է, որ զենք-զինամթերքը պատկանել է հանգուցյալ պապին։ Հիշեցնենք, որ ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնելու դեպքում անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ […] ...
21:43 10.06.2025
Երեք մարզիչ հավակնում է Իտալիայի հավաքականը գլխավորելունԻտալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում Լուչանո Սպալետիին փոխարինելու երեք թեկնածու կա։ Պաշտոնին հավակնում են Ստեֆանո Պիոլին («Ալ Նասր»), Ֆաբիո Կանավարոն ու Կլաուդիո Ռանիերին։ Այս մասին հաղորդում է The Athletic-ը։ ...