ՃՈ-ում իրականացվող պետական գնումների գործընթացում արձանագրված խախտումները, հանցագործությունների կատարմանը նպաստող հանգամանքները վերացնելու միջնորդագիր է ուղարկվել ՀՀ ոստիկանապետին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
14 06 2025
  • $
    383.23
  • RUBLE
    4.82
  • 440.91
WEATHER
+24.09 oC

ՃՈ-ում իրականացվող պետական գնումների գործընթացում արձանագրված խախտումները, հանցագործությունների կատարմանը նպաստող հանգամանքները վերացնելու միջնորդագիր է ուղարկվել ՀՀ ոստիկանապետին

17:46 13.04.2021

ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից ՀՀ ոստիկանությունում իրականացած ուսումնասիրությամբ տվյալներ էին ձեռք բերվել 2018թ․հուլիս-օգոստոս ամիսների ընթացքում Երևան քաղաքում ճանապարհային գծանշման նախատեսված աշխատանքները N ընկերության կողմից տեխնիկական բնութագրերով սահմանված պահանջներին համապատասխան չկատարվելու, ընկերության կողմից կատարված աշխատանքների նկատմամբ պատվիրատուի՝ ՀՀ ոստիկանության կողմից պատշաճ հսկողություն չիրականացվելու, փաստացի այդ պահանջներին չհամապատասխանող ծառայություններն ընդունելու և վճարում կատարելու մասին։

Դեպքի առթիվ ՀՀ գլխավոր դատախազությունում 2019թ․փետրվարի 25-ին ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել էր քրեական գործ և ըստ քննչական ենթակայության ուղարկվել ՀՀ հատուկ քննչական ծառայություն։

Նախաքննությամբ պարզվել է, որ վերը նշված պայմանագրային ծառայություններն իրականացնելու համար հիմք են հանդիսացել ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության ճանապարհային երթևեկության կազմակերպման հսկողության բաժնի պետ Կ․ Կ․-ի կողմից կազմված և նույն ծառայության պետի կողմից հաստատված առաջադրանքները:

Մասնավորապես, պարզվել է, որ Կ․ Կ․-ն 2018-2019թթ-ի ընթացքում իր ծառայության նկատմամբ անբարեխիղճ վերաբերմունքի հետևանքով ոչ պատշաճ կերպով է կատարել իր պարտականությունները։ Մասնավորապես, պատշաճ հսկողություն չի իրականացրել ընկերության կողմից գնման պայմանագրերով նախատեսված աշխատանքների կատարման նկատմամբ, ընդունել է տեխնիկական բնութագրերով նախատեսված որակին և պայմաններին չհամապատասխանող կամ ընդհանրապես չկատարված աշխատանքները, առանց համոզվելու դրանց փաստացի, ամբողջությամբ և տեխնիկական բնութագրերին համապատասխան կատարված լինելու մեջ։ Արդյունքում, անզգուշությամբ էական վնաս է պատճառվել պետության օրինական շահերին, ինչն անզգուշությամբ առաջացրել է առանձնապես խոշոր չափերով՝ 255.824.768,8 ՀՀ դրամի գույքային վնասի տեսքով ծանր հետևանքներ:

Վերոգրյալ արարքը կատարելու համար Կ․ Կ․-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 2-րդ մասով, ինչպես նաև դատախազի համաձայնությամբ վարույթն իրականացնող քննիչի կողմից որոշում է կայացվել վերջինիս պաշտոնավարումը ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 152-րդ հոդվածով սահմանված կարգով դադարեցնելու մասին։

Այսինքն՝ քրեական գործի նախաքննությամբ հաստատվել է, որ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության ճանապարհային երթևեկության կազմակերպման հսկողության բաժնի կողմից Երևան քաղաքում երթևեկության կազմակերպման նպատակով իրականացված աշխատանքների նկատմամբ պատշաճ հսկողության բացակայությունը նպաստել է հանցանքների կատարմանը, որի արդյունքում՝ խաբեության եղանակով, պետությունից հափշտակվել է առանձնապես խոշոր չափերի գումար։

Բացի դրանից՝ նախաքննությամբ հիմնավորվել է, որ վերը հիշատակված գնման գործընթացը նույնպես տեղի է ունեցել ՀՀ օրենսդրության պահանջների խախտմամբ։ Թեև նախաքննության ընթացքում վարույթն իրականացնող քննիչի կողմից որոշում է կայացվել հիշյալ գնումների գործընթացներում գնահատող հանձնաժողովի նախագահ, ՀՀ ոստիկանության տնտեսական վարչության պետի տեղակալի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու մասին, սակայն նույն որոշմամբ հաստատված է համարել, որ հանձնաժողովն անտեսել է գնումների մասին ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջների խախտումները, այն է՝ առանձին բնութագրեր ունեցող ծառայությունները 1 չափաբաժնում խմբավորած լինելը, գնման հիշյալ գործընթացներին այլ մասնակիցների համար մրցակցության սահմանափակումներ առաջացնող, արհեստականորեն բարդեցված տեխնիկական բնութագրեր կազմելը, և միջոցներ չի ձեռնարկել դրանք օրենսդրության պահանջներին համապատասխանեցնելու ուղղությամբ։

Բացի դրանից՝ հանձնաժողովը «Գնումների մասին» ՀՀ օրենքով նախատեսված և հրավերով պահանջված՝ «Մասնագիտական փորձառության» չափանիշն ապահովելու համար ընկերության կողմից գնման երեք ընթացակարգերում ներկայացված, որպես նախկինում նմանատիպ կատարված աշխատանքների վերաբերյալ 2014-ին և 2016թ-ին կնքված, փաստացի այդ պահանջը չբավարարող պայմանագրերը գնահատել է բավարար: Միաժամանակ, հանձնաժողովը խախտել է ՀՀ կառավարության «Գնումների գործընթացի կազմակերպման» կարգի 61-րդ կետի 4-րդ ենթակետը՝ սահմանված կարգով չի արձանագրել առկա անհամապատասխանությունները և չի ծանուցել մասնակցին՝ ընկերությանը, մեկ աշխատանքային օրվա ընթացքում շտկելու անհամապատասխանությունները:

Ելնելով վերոգրյալից՝ ՀՀ գլխավոր դատախազի ուղեկցական գրությամբ ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ ՀՔԾ մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչությունից միջնորդագիր է ուղարկվել ՀՀ ոստիկանության պետին՝ ձեռնարկելու գործուն միջոցներ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայությունում տեղ գտած վերը հիշատակված թերությունները, դրանց պատճառներն ու նպաստող հանգամանքները վերացնելու նպատակով։

Նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից հաստատվել է մեղադրական եզրակացությունը և քրեական գործը՝ ըստ մեղադրանքի նշված պաշտոնատար անձի և ընկերության տնօրենի, ուղարկվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝ ըստ էության քննելու։

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վալերի Կարպին կգլխավորի Մոսկվայի «Դինամոն»

09:50 14.06.2025

Վալերի Կարպին կգլխավորի Մոսկվայի «Դինամոն»

Վալերի Կարպին կգլխավորի Մոսկվայի «Դինամոն»։ 56-ամյա մասնագետի հետ աշխատանքային պայմանագիրը, հավանաբար, կգործի մինչև 2028 թվականը։ Ավելի վաղ Championat-ը հայտնել էր, որ մոսկովյան ակումբի ղեկավարությունը համաձայնության է եկել Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վալերի Կարպինի հետ։ Ընդգծվել է, որ կողմերը բանավոր համաձայնության են եկել տարեկան 2,5 միլիոն եվրո աշխատավարձով պայմանագրի շուրջ։ Վերջին ակումբը, որտեղ աշխատել է 56-ամյա […] ...

Ֆոն դեր Լայենը կոչ է անում պահպանել տարածաշրջանային կայունությունը

09:33 14.06.2025

Ֆոն դեր Լայենը կոչ է անում պահպանել տարածաշրջանային կայունությունը

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի նախագահ Իսահակ Հերցոգի հետ։ Նա կոչ է արել հակամարտության երկու կողմերին «գործել առավելագույն զսպվածությամբ և աշխատել իրավիճակի լիցքաթափման ուղղությամբ»։ «Ես Իսրայելի նախագահ Իսահակ Հերցոգի հետ խոսեցի Մերձավոր Արևելքում իրավիճակի վատթարացման մասին։ Ես կրկին նշեցի, որ Իսրայելն ունի ինքնապաշտպանության և իր ժողովրդին պաշտպանելու իրավունք: Միևնույն […] ...

Իսրայելում ՀՀ դեսպանությունը դիմել է այնտեղ գտնվող ՀՀ քաղաքացիներին

09:17 14.06.2025

Իսրայելում ՀՀ դեսպանությունը դիմել է այնտեղ գտնվող ՀՀ քաղաքացիներին

Նկատի ունենալով Իսրայելի Պետությունում ստեղծված իրավիճակը՝ Իսրայելում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը հորդորում է երկրի տարածքում գտնվող ՀՀ քաղաքացիներին պահպանել զգոնություն, հետևել պաշտոնական ցուցումներին և արտակարգ իրավիճակների դեպքում կապ հաստատել դեսպանության հետ. էլեկտրոնային հասցեով ([email protected]), սոցիալական էջերի (Facebook, X) միջոցով, ինչպես նաև +972 58 607-0313 հեռախոսահամարով։ ...

Նեթանյահուն կոչ է արել իրանցիներին ապստամբել

09:10 14.06.2025

Նեթանյահուն կոչ է արել իրանցիներին ապստամբել

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կոչ է արել իրանցիներին ապստամբել, կոչը հրապարակել է ամերիկյան NBC հեռուստաալիքը։ «Իսրայելի գործողության նպատակը միջուկային և հրթիռային սպառնալիքի վերացումն է։ Մեր նպատակին հասնելուն զուգընթաց մենք նաև մաքրում ենք ձեր ճանապարհը դեպի ազատություն։ Ժամանակն է, որ դուք միավորվեք մեկ դրոշի տակ և պայքարեք ձեր ազատության համար չար և բռնակալ ռեժիմի դեմ», – […] ...

Իրանցիները պատրաստվում են կրոնական տոնին՝ չնայած Իսրայելի հարձակումներին

08:53 14.06.2025

Իրանցիները պատրաստվում են կրոնական տոնին՝ չնայած Իսրայելի հարձակումներին

Իրանցիները, չնայած Իսրայելի հարձակումները հետ մղելու ՀՕՊ ուժերի աշխատանքին, շարունակում են պատրաստվել շաբաթ օրվա կրոնական տոնին, հաղորդում է Mehr գործակալությունը։ «Իրանցիները պատրաստվում են նշել Քադիր Խոմեյնիի տոնը Իմամ Խոմեյնիի հրապարակում (Թեհրանում – խմբ.)», – ասվում է գործակալության հայտարարության մեջ։ ...

Իսրայելը հայտնել է, որ օդուժը շարունակում է հարվածներ հասցնել Իրանի թիրախներին

08:47 14.06.2025

Իսրայելը հայտնել է, որ օդուժը շարունակում է հարվածներ հասցնել Իրանի թիրախներին

Իսրայելի պաշտպանության ուժերը իրենց Telegram ալիքում հայտնել են, որ օդուժը շարունակում է հարվածներ հասցնել թիրախներին՝ Իրանում սպառնալիքները վերացնելու համար։ «Իսրայելի ռազմաօդային ուժերը շարունակում են հարվածներ հասցնել թիրախներին՝ Իրանում սպառնալիքները վերացնելու համար», – ասվում է բանակի հայտարարության մեջ։ ...

BACK_TO_TOP