10:19 14.04.2021
ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում կատարված համակողմանի և արդյունավետ քննության շրջանակներում ձեռք են բերվել փաստական տվյալներ այն մասին, որ Արա Վարդանյանը, 2009 թվականի մայիսի 18-ից մինչև 2018 թվականի հուլիսի 20-ը, զբաղեցնելով Հայաստանի Հանրապետության կողմից հիմնադրված «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնը, հիմնադրամի` առանձնապես խոշոր չափերով գույքը յուրացնելու նպատակով տնտեսվարող կազմակերպություններից մեկի տնօրենի օժանդակությամբ կազմել, հաստատել և ստորագրել է Արցախի Հանրապետության շրջանների և Ստեփանակերտ քաղաքի հանրակրթական դպրոցներին ընդհանուր 292.833.540 ՀՀ դրամ արժողությամբ կահույք մատակարարելու վերաբերյալ կեղծ պայմանագրեր, հանձնման-ընդունման կեղծ ակտեր, որոնց հիման վրա հիմնադրամի հաշվից ընկերության ընթացիկ հաշվին փոխանցվել է առանձնապես խոշոր չափերի 292.833.540 ՀՀ դրամ, որն էլ փոխադարձ պայմանավորվածության համաձայն, յուրացման եղանակով, հափշտակվել է, իսկ Արցախի Հանրապետության շրջաններին և Ստեփանակերտ քաղաքի հանրակրթական դպրոցներին պայմանագրով նախատեսված գույքը չի մատակարարվել:
Բացի այդ, Արա Վարդանյանը պաշտոնի բերումով հանդիսանալով կազմակերպական-տնօրինչական ու վարչատնտեսական գործառույթներով օժտված պաշտոնատար անձ՝ 2014 թվականի նոյեմբերի 21-ին «Կոնվերս բանկ» փակ բաժնետիրական ընկերության հետ կնքել է վարկային քարտով սահմանաչափի տրամադրման գրավի պայմանագիր, իսկ որպես վարկի ապահովման միջոց՝ նույն բանկում գրավադրել է հիմնադրամի հաշվին գտնվող «Մոզիյան» ֆոնդի 28.000.000 ՀՀ դրամ ավանդը և վարկային քարտով, մինչև 2019 թվականի հունվարի 15-ը մարման ժամկետով, ստացել տարեկան 19,10 տոկոսադրույքով 25.000.000 ՀՀ դրամի վարկային գիծ: Այնուհետև իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելու դիտավորությամբ և շահադիտական նպատակներով հիմնադրամին պատկանող դրամական միջոցների մի մասն օգտագործել է ոչ թե կանոնադրությամբ սահմանված նպատակներով, այլ իր անձնական կարիքների համար, այն է՝ միասնական դիտավորությամբ, 2016 թվականի հունվարի 8-ից 2018 թվականի հունիսի 29-ն ընկած ժամանակահատվածում, «www.pokerstars.com» և «www.quasargaming.com» առցանց (օնլայն) խաղատներում խաղադրույք կատարելու նպատակով, ինչպես նաև անձնական այլ կարիքները հոգալու համար վերը նշված քարտի հաշվում առկա վարկային գծի դրամական միջոցներից խաղատների հաշվեհամարներին փոխանցել կամ կանխիկացրել է ընդհանուր 136.754.357,29 ՀՀ դրամ, ինչի արդյունքում նշված գործարքների դիմաց բանկը որպես միջնորդավճար գանձել է ընդհանուր 230.479,94 ՀՀ դրամ:
Նշված գործողություններով Արա Վարդանյանն էական վնաս է պատճառել «Հայաստան» համահայկական հիմնադրամին, ինչն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ, այն է՝ հիմնադրամի հաշվում գտնվող «Մոզիյան» ֆոնդի 28.000.000 ՀՀ դրամ ավանդը գրավադրվել է «Կոնվերս բանկ» փակ բաժնետիրական ընկերությունում, որի հետևանքով այդ ընթացքում հիմնադրամը զրկվել է այդ գումարը սոցիալական, բարեգործական, մշակութային, կրթական, գիտական, առողջապահական, բնապահպանական կամ այլ հանրօգուտ նպատակներին ծառայեցնելու հնարավորությունից, ինչպես նաև արատավորել է հիմնադրամի բարի համբավն ու հեղինակությունը, ինչով պայմանավորված հետագա տարիներին զգալի չափով պակաս գումար է հանգանակվել հիմնադրամին:
Նկարագրված արարքները կատարելու համար, նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համակցության պայմաններում, վարույթն իրականացնող մարմնի կողմից յուրացման եղանակով առանձնապես խոշոր չափերով գումար հափշտակելու, առանձապես խոշոր չափերի հափշտակությանն օժանդակելու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտոնեկան կեղծիք կատարելու մեղադրանքներով քրեական հետապնդումներ են հարուցվել «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին գործադիր տնօրեն Արա Վարդանյանի և տնտեսվարող կազմակերպության տնօրենի նկատմամբ:
2021 թվականի ապրիլի 13-ին քրեական գործը, վերոնշյալ 2 անձանց մասով մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության նկատմամբ դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և գործն ըստ էության քննության առնելու համար դատարան ուղարկելու նպատակով։
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
09:17 14.06.2025
Իսրայելում ՀՀ դեսպանությունը դիմել է այնտեղ գտնվող ՀՀ քաղաքացիներինՆկատի ունենալով Իսրայելի Պետությունում ստեղծված իրավիճակը՝ Իսրայելում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը հորդորում է երկրի տարածքում գտնվող ՀՀ քաղաքացիներին պահպանել զգոնություն, հետևել պաշտոնական ցուցումներին և արտակարգ իրավիճակների դեպքում կապ հաստատել դեսպանության հետ. էլեկտրոնային հասցեով ([email protected]), սոցիալական էջերի (Facebook, X) միջոցով, ինչպես նաև +972 58 607-0313 հեռախոսահամարով։ ...
09:10 14.06.2025
Նեթանյահուն կոչ է արել իրանցիներին ապստամբելԻսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կոչ է արել իրանցիներին ապստամբել, կոչը հրապարակել է ամերիկյան NBC հեռուստաալիքը։ «Իսրայելի գործողության նպատակը միջուկային և հրթիռային սպառնալիքի վերացումն է։ Մեր նպատակին հասնելուն զուգընթաց մենք նաև մաքրում ենք ձեր ճանապարհը դեպի ազատություն։ Ժամանակն է, որ դուք միավորվեք մեկ դրոշի տակ և պայքարեք ձեր ազատության համար չար և բռնակալ ռեժիմի դեմ», – […] ...
08:53 14.06.2025
Իրանցիները պատրաստվում են կրոնական տոնին՝ չնայած Իսրայելի հարձակումներինԻրանցիները, չնայած Իսրայելի հարձակումները հետ մղելու ՀՕՊ ուժերի աշխատանքին, շարունակում են պատրաստվել շաբաթ օրվա կրոնական տոնին, հաղորդում է Mehr գործակալությունը։ «Իրանցիները պատրաստվում են նշել Քադիր Խոմեյնիի տոնը Իմամ Խոմեյնիի հրապարակում (Թեհրանում – խմբ.)», – ասվում է գործակալության հայտարարության մեջ։ ...
08:47 14.06.2025
Իսրայելը հայտնել է, որ օդուժը շարունակում է հարվածներ հասցնել Իրանի թիրախներինԻսրայելի պաշտպանության ուժերը իրենց Telegram ալիքում հայտնել են, որ օդուժը շարունակում է հարվածներ հասցնել թիրախներին՝ Իրանում սպառնալիքները վերացնելու համար։ «Իսրայելի ռազմաօդային ուժերը շարունակում են հարվածներ հասցնել թիրախներին՝ Իրանում սպառնալիքները վերացնելու համար», – ասվում է բանակի հայտարարության մեջ։ ...
08:30 14.06.2025
«Սպարտակի» նախկին ֆուտբոլիստը ձերբակալվել է Դուբայում«Սպարտակի» նախկին հարձակվող Քվինսի Պրոմեսը, որն այժմ խաղում է «Դուբայ Յունայթեդում», ձերբակալվել է Դուբայում՝ Նիդեռլանդներ արտահանձնման հարցման հիման վրա: Նրա փաստաբանը հաստատել է այս տեղեկությունը De Telegraaf-ին, բայց հրաժարվել է լրացուցիչ մեկնաբանություններ տալ։ «Սպարտակի» նախկին խաղացողը, ըստ տեղեկությունների, ձերբակալվել է իր տանը: Պրոմեսը տեղափոխվել է Դուբայի կալանավայր: 33-ամյա հարձակվողը կարող է ինքնաթիռով տեղափոխվել Նիդեռլանդներ, որտեղ […] ...
23:59 13.06.2025
Հանձնաժողովում քննարկվել է ՀՀ հաշվեքննիչ պալատի 2024 թ. գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումըՖինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ հունիսի 13-ի արտահերթ նիստում քննարկվել է ՀՀ հաշվեքննիչ պալատի 2024 թվականի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումը: Հաշվեքննիչ պալատի նախագահ Ատոմ Ջանջուղազյանը նշել է, որ պալատի գործունեության հիմնասյուներից են անկախությունը, թափանցիկությունն ու հաշվետվողականությունը: 2024 թվականին Հաշվեքննիչ պալատի համար՝ առանց շենքի վարձակալության ծախսերի եւ աշխատակիցների աշխատավարձերի, պետական բյուջեից ծախսվել է 144 մլն […] ...