20:22 15.04.2021
ՈՒԵՖԱ-ն դիտարկում է արտագնա գոլի առավելության կանոնները փոխելու տարբերակը: Այս մասին հաղորդում է The Telegraph-ը:
Այդ կանոնի համաձայն՝ եվրոպական մրցասպարեզում տնային ու արտագնա հանդիպումների առկայությամբ խաղերում, եթե դիմակայությունում հաշիվը հավասար է, առավելություն է տրվում այն թիմին, որը մրցակցի հարկի տակ ավելի շատ գոլ է խփել: Տվյալ թիմը նվաճում է հաջորդ փուլի ուղեգիր:
Ամենաթարմ օրինակը «Բավարիա» – ՊՍԺ հանդիպումն է, որը կայացավ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչում: Փարիզյան ակումբն արտագնա խաղում հաղթեց 3-2 հաշվով, իսկ տնային խաղում զիջեց 0-1 հաշվով: Դիմակայությունում գրանցվեց 3-3 հաշիվ, բայց ՊՍԺ-ն հաջորդ փուլ դուրս եկավ մրցակցի դաշտում խփած ավելի շատ գոլի հաշվին:
Այժմ ՈՒԵՖԱ-ն ցանկանում է կանոնի փոփոխություն կատարել, ըստ որի՝ այն կգործի հիմնական ժամանակում, սակայն լրացուցիչ ժամանակում արձանագրված գոլերի վրա չի ազդի: Իսկ կանոնն ամբողջությամբ վերացնելու առաջարկը ՈՒԵՖԱ-ն մերժել է: Վերջնական որոշում կկայացնի ՈՒԵՖԱ-ի գործկոմը:
Ի դեպ, արտագնա գոլի առավելության կանոնը գործում է արդեն 56 տարի:
21:56 10.06.2025
47-ամյա տղամարդը կամավոր հանձնել է հրացան և փամփուշտներՀամայնքային ոստիկանները հետևողականորեն շարունակում են ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ բացատրական աշխատանքը: Հերթական արդյունքն են գրանցել Նոյեմբերյանի բաժնի համայնքային ոստիկանները։ Ջուջևան գյուղի 47-ամյա բնակիչը հունիսի 6-ին կամավոր հանձնել է մեկփողանի որսորդական ողորկափող հրացան, տարբեր տրամաչափի փամփուշտներ և պայթուցիչի նմանվող դետալ։ Հայտնել է, որ զենք-զինամթերքը պատկանել է հանգուցյալ հորը։ Կրկին հիշեցնենք, որ ապօրինի պահվող զենք-զինամթերքը […] ...
21:52 10.06.2025
Ըմբիշ Մարատ Աճեմյանը ըմբշամարտի ԵԱ-ում 10:0 հաշվով հաղթել է ադրբեջանցի ըմբիշին և դուրս եկել եզրափակիչ51 կգ. ըմբիշ Մարատ Աճեմյանը Սկոպիեում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում 10:0 հաշվով հաղթեց ադրբեջանցի ըմբիշին և անցավ եզրափակիչ: Այս մասին հայտնել են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից: Եզրափակչում է նաև 60 կգ Հայկ Մանուկյանը: ...
21:48 10.06.2025
Տեղի է ունեցել ՔՊ Վարչության հերթական նիստը. վարչապետՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ տեղի է ունեցել ՔՊ Վարչության հերթական նիստը: Մանրամասները՝ տեսանյութում: ...
21:46 10.06.2025
25-ամյա երիտասարդը ապօրինի պահվող զենք-զինամթերք է հանձնել Վարդենիսի բաժնումՀամայնքային ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում հունիսի 6-ին Շատվան գյուղի 25-ամյա բնակիչը կամավոր հանձնել է «ԻԺ» հրազեն, «Ֆ-1» տիպի նռնակ՝ պայթուցիչով, և տարբեր հրազենների 43 փամփուշտ: Հայտնել է, որ զենք-զինամթերքը պատկանել է հանգուցյալ պապին։ Հիշեցնենք, որ ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնելու դեպքում անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ […] ...
21:43 10.06.2025
Երեք մարզիչ հավակնում է Իտալիայի հավաքականը գլխավորելունԻտալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում Լուչանո Սպալետիին փոխարինելու երեք թեկնածու կա։ Պաշտոնին հավակնում են Ստեֆանո Պիոլին («Ալ Նասր»), Ֆաբիո Կանավարոն ու Կլաուդիո Ռանիերին։ Այս մասին հաղորդում է The Athletic-ը։ ...