18:42 19.04.2021
Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունը (ՈՒԵՖԱ) թույլ չի տա Սուպեր լիգայի մասնակից ակումբների խաղացողներին խաղալ ազգային հավաքականներում Եվրոպայի և աշխարհի առաջնություններում: Այս մասին Sky Sport Italia հեռուստաալիքի եթերում հայտարարել է ՈւԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը, այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:
Երեկ գիշեր եվրոպական 12 առաջատար ակումբներ հայտարարեցին Սուպերլիգայի ստեղծման մասին: ՈւԵՖԱ-ն, Անգլիայի, Իսպանիայի և Իտալիայի ֆուտբոլի ազգային ֆեդերացիաների ղեկավարությունը, ինչպես նաև այդ երկրների առաջնությունները դատապարտեցին ակումբների որոշումը և հայտարարեցին, որ այդ թիմերը նույնպես դուրս կգրվեն ազգային մրցաշարերի մասնակիցների ցուցակից: Սուպերլիգայի հիմնադիր ակումբներն են անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը», «Մանչեսթեր Սիթին», «Տոտենհեմը», «Լիվերպուլը», «Չելսին» և «Արսենալը», իսպանական «Բարսելոնան», «Ատլետիկոն» և «Ռեալը», իտալական «Միլանը», «Ինտերը» և «Յուվենտուսը»:
«Այն ֆուտբոլիստները, ովքեր կմասնակցեն Սուպերլիգային, չեն խաղա աշխարհի և Եվրոպայի առաջնություններին»,- հայտարարել է Չեֆերինը,- «Ֆուտբոլի աշխարհը միավորված է, կառավարությունները միավորված են, բոլորը միավորված են այս անիմաստ նախագծի դեմ»:
«Հիմնական սկզբունքը չի կարող փոխվել, համերաշխությունը հավերժ բան է: Բայց որոշ մարդկանց համար համերաշխություն գոյություն չունի, միակ բանը, որ գոյություն ունի, դա փող է նրանց գրպանում»,- ավելացրել է ՈւԵՖԱ-ի նախագահը:
Պլանավորվում է, որ Սուպերլիգային կմասնակցեն 15 հիմնադիր ակումբներ, ինչպես նաև հինգ այլ թիմեր, որոնք սեզոնից սեզոն կփոխվեն: Խաղերը տեղի կունենան շաբաթվա կեսին, ակումբները կշարունակեն խաղալ իրենց ազգային առաջնություններում, իսկ մրցաշրջանը կսկսվի օգոստոսին:
Հիմնադիր ակումբները կստանան մոտավորապես 3․5 միլիարդ եվրո՝ իրենց ենթակառուցվածքների ներդրման ծրագրերին աջակցելու և կորոնավիրուսային համաճարակի ազդեցությունը վերացնելու համար: Սուպերլիգան ակնկալում է, որ ակումբային վճարները զգալիորեն կգերազանցեն ընթացիկ եվրոպական մրցույթից ստացված եկամուտը և կկազմեն ավելի քան 10 մլրդ եվրո:
21:56 10.06.2025
47-ամյա տղամարդը կամավոր հանձնել է հրացան և փամփուշտներՀամայնքային ոստիկանները հետևողականորեն շարունակում են ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ բացատրական աշխատանքը: Հերթական արդյունքն են գրանցել Նոյեմբերյանի բաժնի համայնքային ոստիկանները։ Ջուջևան գյուղի 47-ամյա բնակիչը հունիսի 6-ին կամավոր հանձնել է մեկփողանի որսորդական ողորկափող հրացան, տարբեր տրամաչափի փամփուշտներ և պայթուցիչի նմանվող դետալ։ Հայտնել է, որ զենք-զինամթերքը պատկանել է հանգուցյալ հորը։ Կրկին հիշեցնենք, որ ապօրինի պահվող զենք-զինամթերքը […] ...
21:52 10.06.2025
Ըմբիշ Մարատ Աճեմյանը ըմբշամարտի ԵԱ-ում 10:0 հաշվով հաղթել է ադրբեջանցի ըմբիշին և դուրս եկել եզրափակիչ51 կգ. ըմբիշ Մարատ Աճեմյանը Սկոպիեում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում 10:0 հաշվով հաղթեց ադրբեջանցի ըմբիշին և անցավ եզրափակիչ: Այս մասին հայտնել են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից: Եզրափակչում է նաև 60 կգ Հայկ Մանուկյանը: ...
21:48 10.06.2025
Տեղի է ունեցել ՔՊ Վարչության հերթական նիստը. վարչապետՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ տեղի է ունեցել ՔՊ Վարչության հերթական նիստը: Մանրամասները՝ տեսանյութում: ...
21:46 10.06.2025
25-ամյա երիտասարդը ապօրինի պահվող զենք-զինամթերք է հանձնել Վարդենիսի բաժնումՀամայնքային ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում հունիսի 6-ին Շատվան գյուղի 25-ամյա բնակիչը կամավոր հանձնել է «ԻԺ» հրազեն, «Ֆ-1» տիպի նռնակ՝ պայթուցիչով, և տարբեր հրազենների 43 փամփուշտ: Հայտնել է, որ զենք-զինամթերքը պատկանել է հանգուցյալ պապին։ Հիշեցնենք, որ ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնելու դեպքում անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ […] ...
21:43 10.06.2025
Երեք մարզիչ հավակնում է Իտալիայի հավաքականը գլխավորելունԻտալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում Լուչանո Սպալետիին փոխարինելու երեք թեկնածու կա։ Պաշտոնին հավակնում են Ստեֆանո Պիոլին («Ալ Նասր»), Ֆաբիո Կանավարոն ու Կլաուդիո Ռանիերին։ Այս մասին հաղորդում է The Athletic-ը։ ...