14:29 03.05.2021
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն աշխատանքային այց է կատարել Տավուշի մարզ: Այցը մեկնարկել է Հաղթանակ համայնքից, որտեղ ԿԳՄՍ նախարարի տեղակալը հետևել է «Ջավախք» հայրենակցական միության նախաձեռնած՝ Արցախյան պատերազմներում զոհվածների հիշատակին նվիրված ֆուտբոլային հուշամրցաշարի եզրափակիչ հանդիպմանը, ապա ծանոթացել վերոնշյալ ու հարակից համայնքների սպորտային ենթակառուցվածքներին:
ԿԳՄՍ նախարարի տեղակալը, նախ, հուշամրցաշարի պատվավոր հյուրերի և մասնակիցների հետ ծաղիկներ է խոնարհել հայրենիքի պաշտպանության համար իրենց կյանքը զոհաբերած հերոսների հիշատակը հավերժացնող խաչքարին: Հաջորդիվ ԿԳՄՍ փոխնախարարն Ազգային ժողովի պատգամավորներ Շիրակ Թորոսյանի, Սիփան Փաշինյանի, Սարգիս Ալեքսանյանի, Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի, մարզի մի շարք համայնքների ղեկավարների հետ հետևել է արդեն 28-րդ անգամ անցկացվող հուշամրցաշարի եզրափակիչ խաղին, որում Բագրատաշեն համայնքի թիմը հաղթել է Այրում համայնքի թիմին: Կարեն Գիլոյանը, շնորհավորելով հուշամրցաշարի հաղթողներին և բոլոր մասնակիցներին, ընդգծել է դրա կազմակերպման կարևորությունը:
«Սպորտն այն կարևոր ոլորտներից է, որում գրանցվող մեծ ու փոքր հաղթանակները վերականգնում են սեփական ուժերի նկատմամբ հավատն ու վստահությունը: Սպորտը սովորեցնում է դիմակայել դժվարություններին, ուժեղ մնալ և չհուսահատվել: Փառք ու պատիվ մեր հերոսներին և շնորհակալություն հուշամրցաշարի կազմակերպիչներին, մասնակիցներին՝ հանուն հայրենիքի զոհված հերոսների հիշատակը վառ պահելու համար: Նրանց հերոսության դիմաց մեզանից յուրաքանչյուրը նվազագույնը, որ կարող է անել, իր գործը լավագույնս կատարելն է»,- ասել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը և հավելել, որ մրցաշարը նպաստում է նաև մարզում սպորտային կյանքի զարգացմանը։
Հուշամրցաշարի աջակից «Ջավախք» հայրենակցական միության նախագահ, ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանը ևս կարևորել է նմանօրինակ միջոցառումների անցկացումը. «Այս մրցաշարում հաղթողներ և պարտվողներ չկան. հաղթել է միասնությունը՝ հերոսների հիշատակը հարգելու գործում։ Փառք մեր հերոսներին… Իրապես, շատ անելիք ունենք, ապրելով և ազնիվ աշխատանքով յուրաքանչյուրս մեր միջավայրում պետք է վառ պահենք հերոսների հիշատակը»:
Մարզային այցի շրջանակում Կարեն Գիլոյանը, Նոյեմբերյանի համայնքապետ Կարեն Աբազյանի ուղեկցությամբ, եղել է համայնքի մարզադպրոցում, որտեղ ծանոթացել է շենքային և գույքային պայմաններին, քննարկել դրանց բարելավման հնարավոր ուղիները:
ԿԳՄՍ նախարարի տեղակալը Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի և մի շարք համայնքապետերի հետ քննարկել է նաև մարզում սպորտային կյանքի զարգացմանը, ենթակառուցվածքների առկա խնդիրներին և դրանց լուծմանը վերաբերող հարցեր: Կարեն Գիլոյանը մասնավորապես նշել է, որ սպորտային գերատեսչությունը կարևորում է մարզերում ժամանակակից պահանջներին համապատասխան ենթակառուցվածքներ ունենալը, ուստի կանի հնարավորը Հաղթանակ համայնքի մարզադաշտի բարեկարգմանը, համայնքային մարզադպրոցներին և մարզադահլիճներին գույքային աջակցություն տրամադրելու համար:
09:50 14.06.2025
Վալերի Կարպին կգլխավորի Մոսկվայի «Դինամոն»09:33 14.06.2025
Ֆոն դեր Լայենը կոչ է անում պահպանել տարածաշրջանային կայունությունըԵվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի նախագահ Իսահակ Հերցոգի հետ։ Նա կոչ է արել հակամարտության երկու կողմերին «գործել առավելագույն զսպվածությամբ և աշխատել իրավիճակի լիցքաթափման ուղղությամբ»։ «Ես Իսրայելի նախագահ Իսահակ Հերցոգի հետ խոսեցի Մերձավոր Արևելքում իրավիճակի վատթարացման մասին։ Ես կրկին նշեցի, որ Իսրայելն ունի ինքնապաշտպանության և իր ժողովրդին պաշտպանելու իրավունք: Միևնույն […] ...
09:17 14.06.2025
Իսրայելում ՀՀ դեսպանությունը դիմել է այնտեղ գտնվող ՀՀ քաղաքացիներինՆկատի ունենալով Իսրայելի Պետությունում ստեղծված իրավիճակը՝ Իսրայելում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը հորդորում է երկրի տարածքում գտնվող ՀՀ քաղաքացիներին պահպանել զգոնություն, հետևել պաշտոնական ցուցումներին և արտակարգ իրավիճակների դեպքում կապ հաստատել դեսպանության հետ. էլեկտրոնային հասցեով ([email protected]), սոցիալական էջերի (Facebook, X) միջոցով, ինչպես նաև +972 58 607-0313 հեռախոսահամարով։ ...
09:10 14.06.2025
Նեթանյահուն կոչ է արել իրանցիներին ապստամբելԻսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կոչ է արել իրանցիներին ապստամբել, կոչը հրապարակել է ամերիկյան NBC հեռուստաալիքը։ «Իսրայելի գործողության նպատակը միջուկային և հրթիռային սպառնալիքի վերացումն է։ Մեր նպատակին հասնելուն զուգընթաց մենք նաև մաքրում ենք ձեր ճանապարհը դեպի ազատություն։ Ժամանակն է, որ դուք միավորվեք մեկ դրոշի տակ և պայքարեք ձեր ազատության համար չար և բռնակալ ռեժիմի դեմ», – […] ...
08:53 14.06.2025
Իրանցիները պատրաստվում են կրոնական տոնին՝ չնայած Իսրայելի հարձակումներինԻրանցիները, չնայած Իսրայելի հարձակումները հետ մղելու ՀՕՊ ուժերի աշխատանքին, շարունակում են պատրաստվել շաբաթ օրվա կրոնական տոնին, հաղորդում է Mehr գործակալությունը։ «Իրանցիները պատրաստվում են նշել Քադիր Խոմեյնիի տոնը Իմամ Խոմեյնիի հրապարակում (Թեհրանում – խմբ.)», – ասվում է գործակալության հայտարարության մեջ։ ...
08:47 14.06.2025
Իսրայելը հայտնել է, որ օդուժը շարունակում է հարվածներ հասցնել Իրանի թիրախներինԻսրայելի պաշտպանության ուժերը իրենց Telegram ալիքում հայտնել են, որ օդուժը շարունակում է հարվածներ հասցնել թիրախներին՝ Իրանում սպառնալիքները վերացնելու համար։ «Իսրայելի ռազմաօդային ուժերը շարունակում են հարվածներ հասցնել թիրախներին՝ Իրանում սպառնալիքները վերացնելու համար», – ասվում է բանակի հայտարարության մեջ։ ...
08:30 14.06.2025
«Սպարտակի» նախկին ֆուտբոլիստը ձերբակալվել է Դուբայում«Սպարտակի» նախկին հարձակվող Քվինսի Պրոմեսը, որն այժմ խաղում է «Դուբայ Յունայթեդում», ձերբակալվել է Դուբայում՝ Նիդեռլանդներ արտահանձնման հարցման հիման վրա: Նրա փաստաբանը հաստատել է այս տեղեկությունը De Telegraaf-ին, բայց հրաժարվել է լրացուցիչ մեկնաբանություններ տալ։ «Սպարտակի» նախկին խաղացողը, ըստ տեղեկությունների, ձերբակալվել է իր տանը: Պրոմեսը տեղափոխվել է Դուբայի կալանավայր: 33-ամյա հարձակվողը կարող է ինքնաթիռով տեղափոխվել Նիդեռլանդներ, որտեղ […] ...