11:23 06.05.2021
Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի կիսաեզրափակչի պատասխան խաղում «Ռոման» կընդունի անգլիական «Մանչեսթեր Յունայթեդին», որին հյուրընկալվելիս պարտվել է 2:6 հաշվով:
Բուքմեյքերական գրասենյակները ֆավորիտ են համարում անգլիական ակումբին, որի հաղթանակը միջինը գնահատում են 1.85 գործակցով: Հռոմեացիների հաղթանակը ստացել է միջինում 3.75 գործակից, իսկ ոչ ոքին՝ 4.00:
Հանդիպումը տեղի կունենա այսօր, Հռոմի «Օլիմպիկո» ստադիոնում և կսկսվի Երևանի ժամանակով 23:00-ին: Հանդիպումը կհեռարձակի «Շանթ» հեռուստաընկերությունը:
Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում խաղացել է 18 ամիս (2016-2018-ը) և նվաճել 3 տիտղոս:
09:17 14.06.2025
Իսրայելում ՀՀ դեսպանությունը դիմել է այնտեղ գտնվող ՀՀ քաղաքացիներինՆկատի ունենալով Իսրայելի Պետությունում ստեղծված իրավիճակը՝ Իսրայելում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը հորդորում է երկրի տարածքում գտնվող ՀՀ քաղաքացիներին պահպանել զգոնություն, հետևել պաշտոնական ցուցումներին և արտակարգ իրավիճակների դեպքում կապ հաստատել դեսպանության հետ. էլեկտրոնային հասցեով ([email protected]), սոցիալական էջերի (Facebook, X) միջոցով, ինչպես նաև +972 58 607-0313 հեռախոսահամարով։ ...
09:10 14.06.2025
Նեթանյահուն կոչ է արել իրանցիներին ապստամբելԻսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կոչ է արել իրանցիներին ապստամբել, կոչը հրապարակել է ամերիկյան NBC հեռուստաալիքը։ «Իսրայելի գործողության նպատակը միջուկային և հրթիռային սպառնալիքի վերացումն է։ Մեր նպատակին հասնելուն զուգընթաց մենք նաև մաքրում ենք ձեր ճանապարհը դեպի ազատություն։ Ժամանակն է, որ դուք միավորվեք մեկ դրոշի տակ և պայքարեք ձեր ազատության համար չար և բռնակալ ռեժիմի դեմ», – […] ...
08:53 14.06.2025
Իրանցիները պատրաստվում են կրոնական տոնին՝ չնայած Իսրայելի հարձակումներինԻրանցիները, չնայած Իսրայելի հարձակումները հետ մղելու ՀՕՊ ուժերի աշխատանքին, շարունակում են պատրաստվել շաբաթ օրվա կրոնական տոնին, հաղորդում է Mehr գործակալությունը։ «Իրանցիները պատրաստվում են նշել Քադիր Խոմեյնիի տոնը Իմամ Խոմեյնիի հրապարակում (Թեհրանում – խմբ.)», – ասվում է գործակալության հայտարարության մեջ։ ...
08:47 14.06.2025
Իսրայելը հայտնել է, որ օդուժը շարունակում է հարվածներ հասցնել Իրանի թիրախներինԻսրայելի պաշտպանության ուժերը իրենց Telegram ալիքում հայտնել են, որ օդուժը շարունակում է հարվածներ հասցնել թիրախներին՝ Իրանում սպառնալիքները վերացնելու համար։ «Իսրայելի ռազմաօդային ուժերը շարունակում են հարվածներ հասցնել թիրախներին՝ Իրանում սպառնալիքները վերացնելու համար», – ասվում է բանակի հայտարարության մեջ։ ...
08:30 14.06.2025
«Սպարտակի» նախկին ֆուտբոլիստը ձերբակալվել է Դուբայում«Սպարտակի» նախկին հարձակվող Քվինսի Պրոմեսը, որն այժմ խաղում է «Դուբայ Յունայթեդում», ձերբակալվել է Դուբայում՝ Նիդեռլանդներ արտահանձնման հարցման հիման վրա: Նրա փաստաբանը հաստատել է այս տեղեկությունը De Telegraaf-ին, բայց հրաժարվել է լրացուցիչ մեկնաբանություններ տալ։ «Սպարտակի» նախկին խաղացողը, ըստ տեղեկությունների, ձերբակալվել է իր տանը: Պրոմեսը տեղափոխվել է Դուբայի կալանավայր: 33-ամյա հարձակվողը կարող է ինքնաթիռով տեղափոխվել Նիդեռլանդներ, որտեղ […] ...
23:59 13.06.2025
Հանձնաժողովում քննարկվել է ՀՀ հաշվեքննիչ պալատի 2024 թ. գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումըՖինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ հունիսի 13-ի արտահերթ նիստում քննարկվել է ՀՀ հաշվեքննիչ պալատի 2024 թվականի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումը: Հաշվեքննիչ պալատի նախագահ Ատոմ Ջանջուղազյանը նշել է, որ պալատի գործունեության հիմնասյուներից են անկախությունը, թափանցիկությունն ու հաշվետվողականությունը: 2024 թվականին Հաշվեքննիչ պալատի համար՝ առանց շենքի վարձակալության ծախսերի եւ աշխատակիցների աշխատավարձերի, պետական բյուջեից ծախսվել է 144 մլն […] ...