18:50 16.06.2021
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հանդիպմանը զուգընթաց, որը մեկնարկել է հունիսի 16-ին La Grange վիլլայում, հայ և շվեյցարացի քաղաքական գործիչներ, տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ և հայ համայնքի անդամներ հավաքվել են վիլլայի դիմացի հրապարակում և գերտերությունների ղեկավարներից պահանջել գործնական քայլեր ձեռնարկել Հայոց ցեղասպանության ճանաչման գործում, հորդորել դատապարտել Ադրբեջանի՝ Հայաստանի և Արցախի դեմ ակնհայտ ագրեսիան:
«Արմենպրես»-ի հետ զրույցում շվեյցարաբնակ երաժշտական պրոդյուսեր Անի Գասպարյանը, որը մասնակցել է ցույցին, ասել է՝ շվեյցարական կառավարության ներկայացուցիչներն անդրադարձել են Բայդենի՝ «ցեղասպանություն» եզրույթն օգտագործելու փաստին և նշել, որ միջազգային հանրությունը սպասում է հետագա գործնական քայլերի:
Ցուցարարները բարձրաձայնել են Արցախյան 44-օրյա պատերազմի արհավիրքների մասին՝ նշելով, որ Արցախը մարդկային, տարածքային, ինչպես նաև մշակութային արժեքներ է կորցրել, իսկ Ադրբեջանը շարունակում է ագրեսիա դրսևորել և՛ Հայաստանի, և՛ Արցախի ժողովուրդների հանդեպ՝ սպառնալով նրանց անվտանգությանը: Այդ է փաստում մայիսի 12-ից ադրբեջանական զինված ուժերի՝ տարբեր ուղղություններով Հայաստանի սուվերեն տարածք ներթափանցումը:
Ցուցարարները գերտերությունների ղեկավարներին կոչ են արել այցելել Ժնևում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված հուշարձան, չմոռանալ պատմությունը, քանի որ կրկնության վտանգ կա: «Նրանք նշեցին, որ ոչ ոք չի ցանկանա երկրորդ հուշարձան կառուցել, բայց փաստ է, որ Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության հետևանքով Արցախյան 44-օրյա պատերազմից հետո ունենք հազարավոր զոհեր, անօթևաններ, փախստականներ, կորսված տարածքներ: Սկսվել է նաև մշակութային արժեքների ոչնչացման փուլ»,- պատմեց Անի Գասպարյանն ու հավելեց, որ ակցիայի մասնակիցներից մեկն իր ելույթում անդրադարձել է հայ գերիներին՝ հիշեցնելով, որ պատերազմի ավարտից մոտ յոթ ամիս անց Ադրբեջանի բանտերում շարունակում է մնալ մոտ 200 հայ գերի, և Բաքուն համառորեն չի համաձայնում նրանց վերադարձնել Հայաստան:
Ժնևի քաղաքական իշխանությունները դիմել են Շվեյցարիայի դաշնային խորհրդին՝ պահանջելով դատապարտել Ադրբեջանի՝ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի հանդեպ ցուցաբերած ագրեսիան:
Նրանք հիշեցրել են, որ դեռ 2020-ի նոյեմբերին Ժնևի իշխանությունները դիմում են ներկայացրել Շվեյցարիայի Դաշնության ֆեդերալ խորհրդին՝ հորդորելով դատապարտել Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի դեմ՝ չնայած որոշ գործիչներ դիմումին լռությամբ են արձագանքել՝ առաջնային համարելով Շվեյցարիայի չեզոք դիրքորոշումը՝ կարևորելով երկրի և Ադրբեջանի տնտեսական շահերը:
«Շվեյցարիան, լինելով խաղաղության այն հարթակը, որտեղ հանդիպում են գերտերությունների նախագահները, պետք է ունենա այն դերը, որի շնորհիվ կկարողանանք պաշտպանել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը»,- շեշտել են ցուցարարները:
09:50 14.06.2025
Վալերի Կարպին կգլխավորի Մոսկվայի «Դինամոն»09:33 14.06.2025
Ֆոն դեր Լայենը կոչ է անում պահպանել տարածաշրջանային կայունությունըԵվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի նախագահ Իսահակ Հերցոգի հետ։ Նա կոչ է արել հակամարտության երկու կողմերին «գործել առավելագույն զսպվածությամբ և աշխատել իրավիճակի լիցքաթափման ուղղությամբ»։ «Ես Իսրայելի նախագահ Իսահակ Հերցոգի հետ խոսեցի Մերձավոր Արևելքում իրավիճակի վատթարացման մասին։ Ես կրկին նշեցի, որ Իսրայելն ունի ինքնապաշտպանության և իր ժողովրդին պաշտպանելու իրավունք: Միևնույն […] ...
09:17 14.06.2025
Իսրայելում ՀՀ դեսպանությունը դիմել է այնտեղ գտնվող ՀՀ քաղաքացիներինՆկատի ունենալով Իսրայելի Պետությունում ստեղծված իրավիճակը՝ Իսրայելում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը հորդորում է երկրի տարածքում գտնվող ՀՀ քաղաքացիներին պահպանել զգոնություն, հետևել պաշտոնական ցուցումներին և արտակարգ իրավիճակների դեպքում կապ հաստատել դեսպանության հետ. էլեկտրոնային հասցեով ([email protected]), սոցիալական էջերի (Facebook, X) միջոցով, ինչպես նաև +972 58 607-0313 հեռախոսահամարով։ ...
09:10 14.06.2025
Նեթանյահուն կոչ է արել իրանցիներին ապստամբելԻսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կոչ է արել իրանցիներին ապստամբել, կոչը հրապարակել է ամերիկյան NBC հեռուստաալիքը։ «Իսրայելի գործողության նպատակը միջուկային և հրթիռային սպառնալիքի վերացումն է։ Մեր նպատակին հասնելուն զուգընթաց մենք նաև մաքրում ենք ձեր ճանապարհը դեպի ազատություն։ Ժամանակն է, որ դուք միավորվեք մեկ դրոշի տակ և պայքարեք ձեր ազատության համար չար և բռնակալ ռեժիմի դեմ», – […] ...
08:53 14.06.2025
Իրանցիները պատրաստվում են կրոնական տոնին՝ չնայած Իսրայելի հարձակումներինԻրանցիները, չնայած Իսրայելի հարձակումները հետ մղելու ՀՕՊ ուժերի աշխատանքին, շարունակում են պատրաստվել շաբաթ օրվա կրոնական տոնին, հաղորդում է Mehr գործակալությունը։ «Իրանցիները պատրաստվում են նշել Քադիր Խոմեյնիի տոնը Իմամ Խոմեյնիի հրապարակում (Թեհրանում – խմբ.)», – ասվում է գործակալության հայտարարության մեջ։ ...
08:47 14.06.2025
Իսրայելը հայտնել է, որ օդուժը շարունակում է հարվածներ հասցնել Իրանի թիրախներինԻսրայելի պաշտպանության ուժերը իրենց Telegram ալիքում հայտնել են, որ օդուժը շարունակում է հարվածներ հասցնել թիրախներին՝ Իրանում սպառնալիքները վերացնելու համար։ «Իսրայելի ռազմաօդային ուժերը շարունակում են հարվածներ հասցնել թիրախներին՝ Իրանում սպառնալիքները վերացնելու համար», – ասվում է բանակի հայտարարության մեջ։ ...
08:30 14.06.2025
«Սպարտակի» նախկին ֆուտբոլիստը ձերբակալվել է Դուբայում«Սպարտակի» նախկին հարձակվող Քվինսի Պրոմեսը, որն այժմ խաղում է «Դուբայ Յունայթեդում», ձերբակալվել է Դուբայում՝ Նիդեռլանդներ արտահանձնման հարցման հիման վրա: Նրա փաստաբանը հաստատել է այս տեղեկությունը De Telegraaf-ին, բայց հրաժարվել է լրացուցիչ մեկնաբանություններ տալ։ «Սպարտակի» նախկին խաղացողը, ըստ տեղեկությունների, ձերբակալվել է իր տանը: Պրոմեսը տեղափոխվել է Դուբայի կալանավայր: 33-ամյա հարձակվողը կարող է ինքնաթիռով տեղափոխվել Նիդեռլանդներ, որտեղ […] ...