17:51 17.06.2021
Հունիսի 13-ին Վայոց ձորի մարզի Քարագլուխ գյուղի մի բնակիչ ոստիկանության Եղեգնաձորի բաժին հաղորդում էր տվել, որ կտրել ու գողացել են իր ավտոլվացման կետի ջրցան սարքը՝ պատճառելով մոտ 100 հազար դրամի վնաս:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հաջողվել է արագ ճշտել, թե ով կարող է կատարած լինել գողությունը: Արդեն հաջորդ օրը Արարատի մարզի Սուրենավան գյուղի իր տնից ոստիկանության Եղեգնաձորի բաժին, գողություն կատարելու կասկածանքով, բերման է ենթարկվել 53-ամյա մի տղամարդ: Նա խոստովանել է արարքն ու ներկայացրել ջրցան սարքը: Քննությամբ հանգամանքները պարզվում են:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
09:33 14.06.2025
Ֆոն դեր Լայենը կոչ է անում պահպանել տարածաշրջանային կայունությունըԵվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի նախագահ Իսահակ Հերցոգի հետ։ Նա կոչ է արել հակամարտության երկու կողմերին «գործել առավելագույն զսպվածությամբ և աշխատել իրավիճակի լիցքաթափման ուղղությամբ»։ «Ես Իսրայելի նախագահ Իսահակ Հերցոգի հետ խոսեցի Մերձավոր Արևելքում իրավիճակի վատթարացման մասին։ Ես կրկին նշեցի, որ Իսրայելն ունի ինքնապաշտպանության և իր ժողովրդին պաշտպանելու իրավունք: Միևնույն […] ...
09:17 14.06.2025
Իսրայելում ՀՀ դեսպանությունը դիմել է այնտեղ գտնվող ՀՀ քաղաքացիներինՆկատի ունենալով Իսրայելի Պետությունում ստեղծված իրավիճակը՝ Իսրայելում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը հորդորում է երկրի տարածքում գտնվող ՀՀ քաղաքացիներին պահպանել զգոնություն, հետևել պաշտոնական ցուցումներին և արտակարգ իրավիճակների դեպքում կապ հաստատել դեսպանության հետ. էլեկտրոնային հասցեով ([email protected]), սոցիալական էջերի (Facebook, X) միջոցով, ինչպես նաև +972 58 607-0313 հեռախոսահամարով։ ...
09:10 14.06.2025
Նեթանյահուն կոչ է արել իրանցիներին ապստամբելԻսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կոչ է արել իրանցիներին ապստամբել, կոչը հրապարակել է ամերիկյան NBC հեռուստաալիքը։ «Իսրայելի գործողության նպատակը միջուկային և հրթիռային սպառնալիքի վերացումն է։ Մեր նպատակին հասնելուն զուգընթաց մենք նաև մաքրում ենք ձեր ճանապարհը դեպի ազատություն։ Ժամանակն է, որ դուք միավորվեք մեկ դրոշի տակ և պայքարեք ձեր ազատության համար չար և բռնակալ ռեժիմի դեմ», – […] ...
08:53 14.06.2025
Իրանցիները պատրաստվում են կրոնական տոնին՝ չնայած Իսրայելի հարձակումներինԻրանցիները, չնայած Իսրայելի հարձակումները հետ մղելու ՀՕՊ ուժերի աշխատանքին, շարունակում են պատրաստվել շաբաթ օրվա կրոնական տոնին, հաղորդում է Mehr գործակալությունը։ «Իրանցիները պատրաստվում են նշել Քադիր Խոմեյնիի տոնը Իմամ Խոմեյնիի հրապարակում (Թեհրանում – խմբ.)», – ասվում է գործակալության հայտարարության մեջ։ ...
08:47 14.06.2025
Իսրայելը հայտնել է, որ օդուժը շարունակում է հարվածներ հասցնել Իրանի թիրախներինԻսրայելի պաշտպանության ուժերը իրենց Telegram ալիքում հայտնել են, որ օդուժը շարունակում է հարվածներ հասցնել թիրախներին՝ Իրանում սպառնալիքները վերացնելու համար։ «Իսրայելի ռազմաօդային ուժերը շարունակում են հարվածներ հասցնել թիրախներին՝ Իրանում սպառնալիքները վերացնելու համար», – ասվում է բանակի հայտարարության մեջ։ ...
08:30 14.06.2025
«Սպարտակի» նախկին ֆուտբոլիստը ձերբակալվել է Դուբայում«Սպարտակի» նախկին հարձակվող Քվինսի Պրոմեսը, որն այժմ խաղում է «Դուբայ Յունայթեդում», ձերբակալվել է Դուբայում՝ Նիդեռլանդներ արտահանձնման հարցման հիման վրա: Նրա փաստաբանը հաստատել է այս տեղեկությունը De Telegraaf-ին, բայց հրաժարվել է լրացուցիչ մեկնաբանություններ տալ։ «Սպարտակի» նախկին խաղացողը, ըստ տեղեկությունների, ձերբակալվել է իր տանը: Պրոմեսը տեղափոխվել է Դուբայի կալանավայր: 33-ամյա հարձակվողը կարող է ինքնաթիռով տեղափոխվել Նիդեռլանդներ, որտեղ […] ...