16:28 21.06.2021
Ոստիկանությունից տեղեկացնում են.
«Հունիսի 20-ին ոստիկանության Արաբկիրի բաժնում կրակոցների վերաբերյալ մի քանի ահազանգ հնչեց։ Ահազանգողները հայտնում էին, որ Գուլակյան 16/բ շենքի բնակիչներից մեկը պատուհանից կրակոցներ է արձակում։ Հնարավոր ողբերգական հետևանքները կանխելու նպատակով ոստիկանության Արաբկիրի բաժնից մի քանի խումբ մեկնեց դեպքի վայր։
Գուլակյան 16/բ շենք մեկնեցին նաև քրեական ոստիկանության հատուկ նշանակության վարչության ծառայողները։ Տեղում պարզվեց, թե որ հարկի որ բնակարանից են կրակոցներն արձակվել։ Զինված տղամարդուն վնասազերծելու ծրագիր մշակվեց։ Ծրագրի մաս էր նաև նրա հետ բացատրական աշխատանք իրականացնելը։ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Սևան Քոչարյանի գլխավորությամբ մեկ ժամից ավելի տևած բանակցության արդյունքում տղամարդը բացեց բնակարանի դուռը։ Զենքը ձեռքին էր, ուստի ոստիկանության ծառայողները նրան վնասազերծեցին ու բերման ենթարկեցին Արաբկիրի բաժին։ Հետագա միջոցառումներով պարզվեց, որ Գուլակյան 16/բ շենքի 32-ամյա բնակիչը իր անվամբ հաշվառված որսորդական հրացանից վեց անգամ կրակել էր։ Ստուգվեց սթափության աստիճանը. պարզվեց՝ ալկոհոլի ազդեցության տակ էր։ Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են կրակված պարկուճներ։ Հրացանը վերցվել է։ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում խուլիգանության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։ Նշանակվել են փորձաքննություններ։ Հանգամանքները պարզվում են։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով»:
09:50 14.06.2025
Վալերի Կարպին կգլխավորի Մոսկվայի «Դինամոն»09:50 14.06.2025
Վալերի Կարպին կգլխավորի Մոսկվայի «Դինամոն»Վալերի Կարպին կգլխավորի Մոսկվայի «Դինամոն»։ 56-ամյա մասնագետի հետ աշխատանքային պայմանագիրը, հավանաբար, կգործի մինչև 2028 թվականը։ Ավելի վաղ Championat-ը հայտնել էր, որ մոսկովյան ակումբի ղեկավարությունը համաձայնության է եկել Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վալերի Կարպինի հետ։ Ընդգծվել է, որ կողմերը բանավոր համաձայնության են եկել տարեկան 2,5 միլիոն եվրո աշխատավարձով պայմանագրի շուրջ։ Վերջին ակումբը, որտեղ աշխատել է 56-ամյա […] ...
09:33 14.06.2025
Ֆոն դեր Լայենը կոչ է անում պահպանել տարածաշրջանային կայունությունըԵվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի նախագահ Իսահակ Հերցոգի հետ։ Նա կոչ է արել հակամարտության երկու կողմերին «գործել առավելագույն զսպվածությամբ և աշխատել իրավիճակի լիցքաթափման ուղղությամբ»։ «Ես Իսրայելի նախագահ Իսահակ Հերցոգի հետ խոսեցի Մերձավոր Արևելքում իրավիճակի վատթարացման մասին։ Ես կրկին նշեցի, որ Իսրայելն ունի ինքնապաշտպանության և իր ժողովրդին պաշտպանելու իրավունք: Միևնույն […] ...
09:17 14.06.2025
Իսրայելում ՀՀ դեսպանությունը դիմել է այնտեղ գտնվող ՀՀ քաղաքացիներինՆկատի ունենալով Իսրայելի Պետությունում ստեղծված իրավիճակը՝ Իսրայելում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը հորդորում է երկրի տարածքում գտնվող ՀՀ քաղաքացիներին պահպանել զգոնություն, հետևել պաշտոնական ցուցումներին և արտակարգ իրավիճակների դեպքում կապ հաստատել դեսպանության հետ. էլեկտրոնային հասցեով ([email protected]), սոցիալական էջերի (Facebook, X) միջոցով, ինչպես նաև +972 58 607-0313 հեռախոսահամարով։ ...
09:10 14.06.2025
Նեթանյահուն կոչ է արել իրանցիներին ապստամբելԻսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կոչ է արել իրանցիներին ապստամբել, կոչը հրապարակել է ամերիկյան NBC հեռուստաալիքը։ «Իսրայելի գործողության նպատակը միջուկային և հրթիռային սպառնալիքի վերացումն է։ Մեր նպատակին հասնելուն զուգընթաց մենք նաև մաքրում ենք ձեր ճանապարհը դեպի ազատություն։ Ժամանակն է, որ դուք միավորվեք մեկ դրոշի տակ և պայքարեք ձեր ազատության համար չար և բռնակալ ռեժիմի դեմ», – […] ...
08:53 14.06.2025
Իրանցիները պատրաստվում են կրոնական տոնին՝ չնայած Իսրայելի հարձակումներինԻրանցիները, չնայած Իսրայելի հարձակումները հետ մղելու ՀՕՊ ուժերի աշխատանքին, շարունակում են պատրաստվել շաբաթ օրվա կրոնական տոնին, հաղորդում է Mehr գործակալությունը։ «Իրանցիները պատրաստվում են նշել Քադիր Խոմեյնիի տոնը Իմամ Խոմեյնիի հրապարակում (Թեհրանում – խմբ.)», – ասվում է գործակալության հայտարարության մեջ։ ...
08:47 14.06.2025
Իսրայելը հայտնել է, որ օդուժը շարունակում է հարվածներ հասցնել Իրանի թիրախներինԻսրայելի պաշտպանության ուժերը իրենց Telegram ալիքում հայտնել են, որ օդուժը շարունակում է հարվածներ հասցնել թիրախներին՝ Իրանում սպառնալիքները վերացնելու համար։ «Իսրայելի ռազմաօդային ուժերը շարունակում են հարվածներ հասցնել թիրախներին՝ Իրանում սպառնալիքները վերացնելու համար», – ասվում է բանակի հայտարարության մեջ։ ...