Նաիրիի համայնքային ոստիկաններն ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել. հարուցվել է քրեական գործ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 06 2025
  • $
    383.54
  • RUBLE
    4.89
  • 438.12
WEATHER
+22.09 oC

Նաիրիի համայնքային ոստիկաններն ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել. հարուցվել է քրեական գործ

16:58 20.07.2021

Հուլիսի 15-ին Նաիրիի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքում տեղեկություններ էին ստացվել, որ Կոտայքի մարզի Զորավան գյուղի մի բնակիչ պատրաստում և պահում է թմրամիջոցներ: Հարուցվեց քրեական գործ, որի շրջանակներում խուզարկություններ կատարվեցին 50-ամյա տղամարդու տանն ու մեքենայում։ Բնակարանի խուզարկությամբ հայտնաբերվեց մարիխուանայի նմանվող զանգված՝ 15 գրամից ավելի քաշով։ Նմանատիպ 5 գրամից ավելի քաշով զանգված ու ծալովի դանակ հայտնաբերվեց նաև «Ֆորդ» մակնիշի մեքենայի սրահում։ Հայտնաբերվածն առգրավվել, փաթեթավորվել և կնքվել է: Նշանակվել է փորձաքննություն: Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սահմանազատման գործընթացի վերաբերյալ բոլոր հարցերը քննարկվում են բացառապես պետական հանձնաժողովների համատեղ աշխատանքների շրջանակներում․ Մհեր Գրիգորյանի գրասենյակ

10:11 11.06.2025

Սահմանազատման գործընթացի վերաբերյալ բոլոր հարցերը քննարկվում են բացառապես պետական հանձնաժողովների համատեղ աշխատանքների շրջանակներում․ Մհեր Գրիգորյանի գրասենյակ

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակն արձագանքել է մամուլի հրապարակումներից մեկին։ «Hraparak.am կայքում ս.թ. հունիսի 10-ին հրապարակված «Հաջիեւն ու Արմեն Գրիգորյանն արդեն գծել են սահմանը. ըստ նախագծի` հակառակորդին է հանձնվելու եւս 180 ք/կմ» խորագրով հոդվածում ներկայացված տեղեկատվությունն ամբողջապես սուտ է և չի համապատասխանում իրականությանը: Սահմանազատման գործընթացի վերաբերյալ բոլոր հարցերը քննարկվում են բացառապես Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության […] ...

Հրդեհ՝ Իսակովի պողոտայում․ «Թիվ 2» կանչով դեպքի վայր է մեկնել վեց մարտական հաշվարկ

10:07 11.06.2025

Հրդեհ՝ Իսակովի պողոտայում․ «Թիվ 2» կանչով դեպքի վայր է մեկնել վեց մարտական հաշվարկ

Հունիսի 11-ին, ժամը 05։39-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Իսակովի պողոտայում գործող ընկերության շենքի առաջին հարկում։ Հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական, Ճգնաժամային […] ...

ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ

10:03 11.06.2025

ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ

Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության ու Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ուղիղ հեռարձակումը. «ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումներ: ...

Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին և Լարսում

10:00 11.06.2025

Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին և Լարսում

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

SHANTNEWS

22:00 10.06.2025

SHANTNEWS

47-ամյա տղամարդը կամավոր հանձնել է հրացան և փամփուշտներ

21:56 10.06.2025

47-ամյա տղամարդը կամավոր հանձնել է հրացան և փամփուշտներ

Համայնքային ոստիկանները հետևողականորեն շարունակում են ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ բացատրական աշխատանքը: Հերթական արդյունքն են գրանցել Նոյեմբերյանի բաժնի համայնքային ոստիկանները։ Ջուջևան գյուղի 47-ամյա բնակիչը հունիսի 6-ին կամավոր հանձնել է մեկփողանի որսորդական ողորկափող հրացան, տարբեր տրամաչափի փամփուշտներ և պայթուցիչի նմանվող դետալ։ Հայտնել է, որ զենք-զինամթերքը պատկանել է հանգուցյալ հորը։ Կրկին հիշեցնենք, որ ապօրինի պահվող զենք-զինամթերքը […] ...

BACK_TO_TOP