10:59 12.07.2018
Երևանի ավագանու «Ելք» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը Երևանի ավագանու հուլիսի 12-ի արտահերթ նիստում արձագանքեց Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանի հնչեցրած առաջարկին՝ Երևանի քաղաքապետի արտահերթ ընտրությունները հուլիսի 16-ին անցկացնելու մասին:
Խաժակյանը հանդես եկավ երկրորդ առաջարկով, կոչ արեց այն ևս դնել քվեարկության: «Ելք» խմբակիցության ղեկավարն առաջարկեց քաղաքապետի ընտրության օր սահմանել օգոստոսի 8-ը: Նա նշեց, որ Արեյանի առաջարկում ռիսկեր է տեսնում, քանի որ քաղաքապետի թեկնածուներ չառաջադրելու դեպքում ընտրությունը կանցկացվի օգոստոսին, ինչը դժվար կլինի: Խաժակյանի խոսքով՝ տեխնիկական խնդիրների պատճառով օրենքը չի կարող տուժել:
«Ելք»-ի ղեկավարը ասաց, որ քաղաքապետի ընտրությունն արտահերթ է, հետևաբար դրա անցկացմանը լրացուցիչ բյուջե պետք է հատկացվի, մեծ գումարներ են ծախսվելու՝ տպարաններ, դպրոցներ և այլն:
«Սա սաբոտաժ չէ «Ելք» դաշինքի կամ կառավարության դեմ, այլ սաբոտաժ է պետության դեմ: Ընտրությունը կայանալու է այսպես, թե այնպես, հարցն այն է, թե ինչ գնով»,- ասաց նա: Խաժակյանը հավելեց, որ իրենք ունեն լծակներ՝ այս սաբոտաժը շրջանցելու համար:
Արձագանքելով՝ փոխքաղաքապետը հիշեցրեց «Երևան քաղաքում Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 46-րդ հոդվածը, համաձայն որի՝ քաղաքապետի պաշտոնը թափուր մնալուց հետո եռօրյա ժամկետում օրենքի ուժով հրավիրվում է ավագանու նիստ, որում որոշվում է քաղաքապետի արտահերթ ընտրության օրը, ընդ որում՝ դրանք անցկացվում են՝ ոչ ուշ քան մեկամսյա ժամկետում, դա կարող է լինել հաջորդ օրը, 6-րդ, 15-րդ կամ վերջին օրը:
Արեյանն առաջարկեց քվեարկության դնել նաև օգոստոսի 8-ին քաղաքապետի ընտրություններ անցկացնելու առաջարկը: «Ելք» խմբակցությունը քվեարկությունից առաջ 15 րոպե ընդմիջում վերցրեց:
21:56 10.06.2025
47-ամյա տղամարդը կամավոր հանձնել է հրացան և փամփուշտներՀամայնքային ոստիկանները հետևողականորեն շարունակում են ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ բացատրական աշխատանքը: Հերթական արդյունքն են գրանցել Նոյեմբերյանի բաժնի համայնքային ոստիկանները։ Ջուջևան գյուղի 47-ամյա բնակիչը հունիսի 6-ին կամավոր հանձնել է մեկփողանի որսորդական ողորկափող հրացան, տարբեր տրամաչափի փամփուշտներ և պայթուցիչի նմանվող դետալ։ Հայտնել է, որ զենք-զինամթերքը պատկանել է հանգուցյալ հորը։ Կրկին հիշեցնենք, որ ապօրինի պահվող զենք-զինամթերքը […] ...
21:52 10.06.2025
Ըմբիշ Մարատ Աճեմյանը ըմբշամարտի ԵԱ-ում 10:0 հաշվով հաղթել է ադրբեջանցի ըմբիշին և դուրս եկել եզրափակիչ51 կգ. ըմբիշ Մարատ Աճեմյանը Սկոպիեում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում 10:0 հաշվով հաղթեց ադրբեջանցի ըմբիշին և անցավ եզրափակիչ: Այս մասին հայտնել են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից: Եզրափակչում է նաև 60 կգ Հայկ Մանուկյանը: ...
21:48 10.06.2025
Տեղի է ունեցել ՔՊ Վարչության հերթական նիստը. վարչապետՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ տեղի է ունեցել ՔՊ Վարչության հերթական նիստը: Մանրամասները՝ տեսանյութում: ...
21:46 10.06.2025
25-ամյա երիտասարդը ապօրինի պահվող զենք-զինամթերք է հանձնել Վարդենիսի բաժնումՀամայնքային ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում հունիսի 6-ին Շատվան գյուղի 25-ամյա բնակիչը կամավոր հանձնել է «ԻԺ» հրազեն, «Ֆ-1» տիպի նռնակ՝ պայթուցիչով, և տարբեր հրազենների 43 փամփուշտ: Հայտնել է, որ զենք-զինամթերքը պատկանել է հանգուցյալ պապին։ Հիշեցնենք, որ ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնելու դեպքում անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ […] ...
21:43 10.06.2025
Երեք մարզիչ հավակնում է Իտալիայի հավաքականը գլխավորելունԻտալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում Լուչանո Սպալետիին փոխարինելու երեք թեկնածու կա։ Պաշտոնին հավակնում են Ստեֆանո Պիոլին («Ալ Նասր»), Ֆաբիո Կանավարոն ու Կլաուդիո Ռանիերին։ Այս մասին հաղորդում է The Athletic-ը։ ...