Տարոն Մարգարյանի հրաժարականով հարցը վերջնական լուծում չի ստանում. Մարինա Խաչատրյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 06 2025
  • $
    383.54
  • RUBLE
    4.89
  • 438.12
WEATHER
+15.09 oC

Տարոն Մարգարյանի հրաժարականով հարցը վերջնական լուծում չի ստանում. Մարինա Խաչատրյան

11:28 12.07.2018

Երևանի ավագանու «Երկիր ծիրանի» խմբակցության անդամ Մարինա Խաչատրյանն Ավագանու հուլիսի 12-ի արտահերթ նիստի ժամանակ հանդես եկավ ելույթով, որում անդրադարձավ քաղաքային իշխանությունների գործունեությանը: Նա նշեց՝ ժամանակին անընդհատ բարձրաձայնվող գարշահոտի մեղավորը, պարզվեց, միրգ-բանջարեղենը չեն, այլ քաղաքային իշխանության անգործությունը:

«Քաղաքային բյուջեից 16 մլն դոլար է դուրս գրվել, սակայն քաղաքը մինչ օրս կորած է աղբի ու կոյուղաջրերի մեջ,  շուրջ 3,5 մլն դոլար դուրս է գրվել քաղաքի կանաչապատման համար, սակայն իրականում այսօր կատարվում է ծառերի սպանդ: Տրանսպորտի հիմնահարցի լուծման համար արդեն ծախսել է շուրջ 1 մլն դոլար՝ տալով այն խորհրդատվական կազմակերպությանը, մարդ կա՞ այսօր, ով կարող է գոհ լինել քաղաքային տրանսպորտի աշխատանքից»,- ասաց նա:

Խաչատրյանի գնահատմամբ՝ Երևան քաղաքը քանդել են նաև քաղաքացիների անտարբերության ու թողտվության պատճառով, քաղաքը վերածվել է մոխրագույն քարակույտի: Ավագանու անդամի խոսքով՝ մի երկրում, որտեղ, ըստ պաշտոնական տվյալների, այսօր ապրում է 1 մլն աղքատ քաղաքացի, ում հրապարակայնորեն առաջարկում են ուտել կարտոֆիլ, ոչ ոք իրավունք չունի հանրային միջոցները թալանելու:

«Եթե այսօր մեր 18 տարեկան երեխաները պարզ ճակատով և անվախ սրտով կանգնում են թշնամու առաջ և պաշտպանում են մեր հայրենիքը, ապա ի՞նչ է եղել մեզ, որ չկանգնենք ու չվերացնենք մեր քաղաքը քանդող հանցագործ բանդան: Տարոն Մարգարյանի հրաժարականով հարցը վերջնական լուծում չի ստանում, նա հանցագործ համակարգի կողմից գնված գործիք էր՝ հասարակ մի գող. հին ժամանակներում այդպիսի գողերի ձեռքերն էին կտրում, բայց մենք դեմ ենք, մերժում ենք ցանկացած կտտանք, պահանջում ենք, որ նրա գործողությունները ստանան քրեաիրավական գնահատական»,- ասաց նա:

Խաչատրյանն ընդգծեց՝ պետք է թույլ չտալ, որ մեկ գործիքը փոխարինվի մեկ այլ գործիքով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 10.06.2025

SHANTNEWS

47-ամյա տղամարդը կամավոր հանձնել է հրացան և փամփուշտներ

21:56 10.06.2025

47-ամյա տղամարդը կամավոր հանձնել է հրացան և փամփուշտներ

Համայնքային ոստիկանները հետևողականորեն շարունակում են ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ բացատրական աշխատանքը: Հերթական արդյունքն են գրանցել Նոյեմբերյանի բաժնի համայնքային ոստիկանները։ Ջուջևան գյուղի 47-ամյա բնակիչը հունիսի 6-ին կամավոր հանձնել է մեկփողանի որսորդական ողորկափող հրացան, տարբեր տրամաչափի փամփուշտներ և պայթուցիչի նմանվող դետալ։ Հայտնել է, որ զենք-զինամթերքը պատկանել է հանգուցյալ հորը։ Կրկին հիշեցնենք, որ ապօրինի պահվող զենք-զինամթերքը […] ...

Ըմբիշ Մարատ Աճեմյանը ըմբշամարտի ԵԱ-ում 10:0 հաշվով հաղթել է ադրբեջանցի ըմբիշին և դուրս եկել եզրափակիչ

21:52 10.06.2025

Ըմբիշ Մարատ Աճեմյանը ըմբշամարտի ԵԱ-ում 10:0 հաշվով հաղթել է ադրբեջանցի ըմբիշին և դուրս եկել եզրափակիչ

51 կգ. ըմբիշ Մարատ Աճեմյանը Սկոպիեում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում 10:0 հաշվով հաղթեց ադրբեջանցի ըմբիշին և անցավ եզրափակիչ: Այս մասին հայտնել են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից: Եզրափակչում է նաև 60 կգ Հայկ Մանուկյանը: ...

Տեղի է ունեցել ՔՊ Վարչության հերթական նիստը. վարչապետ

21:48 10.06.2025

Տեղի է ունեցել ՔՊ Վարչության հերթական նիստը. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ տեղի է ունեցել ՔՊ Վարչության հերթական նիստը: Մանրամասները՝ տեսանյութում: ...

25-ամյա երիտասարդը ապօրինի պահվող զենք-զինամթերք է հանձնել Վարդենիսի բաժնում

21:46 10.06.2025

25-ամյա երիտասարդը ապօրինի պահվող զենք-զինամթերք է հանձնել Վարդենիսի բաժնում

Համայնքային ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում հունիսի 6-ին Շատվան գյուղի 25-ամյա բնակիչը կամավոր հանձնել է «ԻԺ» հրազեն, «Ֆ-1» տիպի նռնակ՝ պայթուցիչով, և տարբեր հրազենների 43 փամփուշտ: Հայտնել է, որ զենք-զինամթերքը պատկանել է հանգուցյալ պապին։ Հիշեցնենք, որ ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնելու դեպքում անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ […] ...

Երեք մարզիչ հավակնում է Իտալիայի հավաքականը գլխավորելուն

21:43 10.06.2025

Երեք մարզիչ հավակնում է Իտալիայի հավաքականը գլխավորելուն

Իտալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում Լուչանո Սպալետիին փոխարինելու երեք թեկնածու կա։ Պաշտոնին հավակնում են Ստեֆանո Պիոլին («Ալ Նասր»), Ֆաբիո Կանավարոն ու Կլաուդիո Ռանիերին։ Այս մասին հաղորդում է The Athletic-ը։ ...

BACK_TO_TOP